Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:29
13.10.21
45

Պատերազմը չպայմանավորել կրոնով. հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները. տեսանյութ

Մոսկվայի Դանիլովի վանքում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները: Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հույս ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հեղինակությունը կօգնեն հաղթահարել Ղարաբաղյան հակամարտության հետևանքները:

Պատրիարք Կիրիլը նաև կոչ է արել միասնական պատասխան ձևակերպել պատերազմը կրոնով պայմանավորելու փորձերին: