Լրահոս
Քաղաքական
10:00
02.08.22
161

Պաշտոնական Արցախը որևէ մեկնաբանություն չունի Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելելու վերաբերյալ

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրել է․ «ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ արգելվել է:

Նա Ստեփանակերտում պատրաստվում էր մասնակցել թոռան մկրտությանը: Անցակետում գտնվող զինվորները մերժման որեւէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երեւանի «ամենավերեւից»: Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից։

«Տվյալ խնդրի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ: Ցավում եմ»,- հակիրճ պատասխանեց նախագահի մամուլի քարտուղարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: