Լրահոս
Քաղաքական
11:48
29.08.25
114

Փաշինյանը Չինաստանից հետո կմեկնի Ճապոնիա

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:  ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
 
Սեպտեմբերի 5-ին ՀՀ Փաշինյանը Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Հիշեցնենք, որ մինչ Ճապոնիա մեկնելը, Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։