Լրահոս
Հասարակական
12:00
04.10.25
120

Պարույր Սևակ գյուղում բախվել են խնձորով բարձված «Ford Transit»-ն ու մեկ այլ բեռնատար. կա տուժած

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit»-ն ու բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։