Լրահոս
Արցախ
15:25
21.12.22
83

Ունենք ճգնաժամ, բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ. Ռուբեն Վարդանյան

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար:

Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար:

«Ունենք ճգնաժամ, ունենք շրջափակում, որը մեծ ազդեցություն է թողնում ոլորտի վրա, և պետք է կարողանանք լուծել սուր խնդիրները, ինչպես նաև  համակարգային փոփոխություններ իրականացնել: Բոլորս պետք է աշխատենք որպես մեկ թիմ, քանի որ այս  խնդիրները հնարավոր է հաղթահարել միայն թիմային աշխատանքով», - նշել է պետնախարարը: