Լրահոս
Միջազգային
00:02
05.03.22
331

Ուկրաինայի տնտեսությունը կիսով չափ կրճատվել է Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով

Img default alt hy

Ուկրաինայի օրական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրկնակի կրճատվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժման պատճառով։

Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային բանկի փոխնախագահ Սերգեյ Նիկոլայչուկը։

«Մենք փորձում ենք վերահսկել մեր ֆինանսական համակարգը, սակայն նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր օրական ՀՆԱ-ն միայն նորմայի կեսն է, որը եղել է խաղաղ պայմաններում»,- ասել է նա։

Նիկոլայչուկը նաև ընդգծել է, որ Ուկրաինային հարյուր միլիարդավոր դոլարներ են անհրաժեշտ՝ պատերազմից հետո տնտեսությունը վերականգնելու և բնականոն կյանքին վերադառնալու համար։