Լրահոս
Միջազգային
16:50
06.09.25
167

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է ձգձգվել․ Սլովակիայի վարչապետ

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը «շատ երկար» կլինի։ 

Ֆիցոն ուրբաթ օրը Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ 

«Ուկրաինան պետք է կատարի այս կազմակերպությանը անդամակցության հետ կապված բոլոր պայմանները, և այս գործընթացը կարող է շատ երկար տևել։ Ես կրկին բացահայտ ասացի պարոն Զելենսկիին, թող նա պատրաստ լինի այն փաստին, որ Եվրամիության խոշոր երկրները հսկայական խոչընդոտներ կստեղծեն Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու համար, քանի որ նրանք գիտակցում են, որ այդքան մեծ երկրի անդամակցությունը կհանգեցնի գյուղատնտեսական քաղաքականության և ֆինանսների բաշխման էական փոփոխությունների»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման եթերում ասել է Ֆիցոն։ 

Նրա խոսքով՝ Սլովակիան այն կարծիքին է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը օգտակար կլինի և պատրաստ է կիսվել այս միավորմանը միանալու իր փորձով։