Լրահոս
Հասարակական
16:10
21.12.22
81

Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Img default alt hy

Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։

Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։

Նշվել է, որ 2023թ․ ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն՝ ռազմադիվանագիտական ոլորտում։