Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
29.08.25
137

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

«Մեր ձևով» շարժումը լինելու է  ապաքաղաքական:

«Ժողովուրդ» 

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։

«Հրապարակ»

Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են: Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

«Հրապարակ»

Չնայած Մակունցի՝ ԱՄՆ-ում գրանցած ձախողումներին, Փաշինյանը նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, եւ չի բացառվում, որ հաջորդ ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն վերարտադրվի, Մակունցին դիտարկի որեւէ այլ բարձր պաշտոնում։

«Հրապարակ»

Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որը որոշել էր ապամոնտաժել համայնքում 1965-ին կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողը, վերջերս  մեկնել է ՌԴ՝ հարազատներից մեկի միջոցառմանը մասնակցելու, նրան երկու օր պահել են օդանավակայանում, ապա հայտնել, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն 50 տարով արգելված է։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: