Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
09.09.25
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թ-ին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում, սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: 

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը «հրշեջի» նման շտապում է այնտեղ, որտեղ մամուլը, ընդդիմախոսները խնդիր են տեսնում։ Փորձում է հերքել իրենց մասին տարածված  տեղեկությունները: 

«Հրապարակ»

Աշնանային նստաշրջանի մեկնարկը խորհրդարանում  երեկ անցավ արտասովոր համերաշխության մթնոլորտում․ ընդդիմությունն ու իշխանությունն  անգամ փոխադարձ կսմիթներով հանդես չեկան: Տպավորություն էր, որ մի անտես ձեռք կողմերին հորդորել էր․ «Ребята давйте жить дружно»։ Իշխանական շրջանակներից, սակայն, շտապեցին  հիասթափեցնել, թե՝ սպասեք, կինոն դեռ առջեւում է:

«Ժողովուրդ»

Սեպտեմբերի 1-ին լրացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման 3 տարին, ու քաղաքական իշխանությունը ամեն գնով գեներալ Արզումանյանին պահում է կալանքի տակ: 

«Հրապարակ»

Հովիկ Աղազարյանի հիմնած կուսակցության համագումարը այս անգամ կլինի ոչ թե «Մարիոթ»-ում, այլ՝ Կույրերի միավորման շենքում, որը դահլիճի վարձակալության համար անհամեմատ ավելի համեստ գներ է պահանջում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ: