Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
04.10.25
142

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Միքայել սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի` ցուցադրել, որ օրենքը խախտելու, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ոչ մի սահմանափակում, ոչ մի կոմպլեքս այս իշխանությունը չունի եւ հակառակորդների դեմ պատրաստ է պայքարել ցանկացած անթույլատրելի մեթոդներով:


«Ժողովուրդ»

Նարեկ Օհանյանի, Գեւորգ Հարությունյանի եւ Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին Մերձավանից հեռացրել են, եւ այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։ 

«Հրապարակ»

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիեւը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ 

«Ժողովուրդ»

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն առաջիկա օրերին կներկայացնի քաղաքական գործունեության հայտ` սեփական օրակարգով:

«Հրապարակ»

Հակոբ Արշակյանը ՔՊ-ում «երկար չի ձգի»` դուրս կգա ակտիվ քաղաքականությունից՝ վերադառնալով իր նախկին՝ IT ոլորտ, կամ ինչ-որ ձեւով «ռեւանշի» կգնա։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևեի հետ: