Լրահոս
Մամուլի տեսություն
10:18
03.10.25
146

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Փարաքար համայնքի ավագանին հոկտեմբերի 7-ին պատրաստվում է համայնքապետ ընտրել Օնիկ Ախվերդյանին՝ ցուցակի հաջորդ համարին: 

«Հրապարակ»

Իմպիչմենտին միանալու համար Հովիկ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։ 

«Հրապարակ»

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը  կքննվի փակ լսումների ֆորմատով։

«Ժողովուրդ»

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտաքին գործերի նախարարությունից թերթին հայտնել են, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քննչական կոմիտեում։ 

«Հրապարակ»

Փաշինյանը մտադիր է  քրգործ հարուցել Վարդան Ղուկասյանի դեմ` ՀՀ ինքնիշխանության դեմ իբր արած հայտարարության համար: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։