Լրահոս
Մամուլի տեսություն
09:22
30.09.25
77

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Փարաքարի դեպքից հետո ՔՊ-ում թիվ մեկ թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն ի զորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։

«Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ 

«Հրապարակ»

Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի՝ թիմում ունեցած բարձր ռեյտինգը։ 

«Փաստ»

Այսօրվա իշխանությունները կարող են կիրառել նույն մոլդովական սցենարը, այն է՝ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցել քաղաքական դաշտը «սրևմտամետների» ու «ռուսամետների» բաժանելու միջոցով: 

«Հրապարակ»

Արգիշտի Մեխակյանը իր թիմում ասել է, թե Փարաքարի սպանությունը կարող է իրենց չներվել, եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարեւոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ: