Լրահոս
Մամուլի տեսություն
10:22
23.09.25
76

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Իրավապահների հաշվարկները չարդարացան. «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը և Սամվել Կարապետյանը այնքան պատրաստված են եղել, որ խցում որեւէ թեմա չեն քննարկել, որն առնչություն կունենար քննությանը կամ կհետաքրքրեր իրավապահներին։

«Հրապարակ»

ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել ռազմագերիների ցուցակ` 10 անունից կազմված, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք` երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Այդ անուններն են. Էրիկ Ղազարյան, Լեւոն Բալայան, Դավիթ Ալավերդյան, Մելիքսեթ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Վասիլի Բեգլարյան, Լյուդվիգ Մկրտչյան, Ալյոշա Խոսրովյան, Գուրգեն Ստեփանյան, Մադաթ Բաբայան: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` Բաքվում դատվող եւ խոշտանգվող 8 պետական գործիչների ազատ արձակման եւ վերադարձի մասին Սիմոնյանը բառ անգամ չի արտասանել այս այցի ժամանակ: 

«Հրապարակ»

ՀԷՑ-ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները:

«Ժողովուրդ»

ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները հրապարակվեցին խայտառակ ուշացումով եւ առանց բացատրությունների։ Եվ սա այն կուսակցությունն է, որն օրուգիշեր խոսում է թափանցիկությունից ու ժողովրդավարությունից, իսկ իրականում անգամ կուսակցության ներսում չի կարողանում հաշվել քվեաթերթիկները եւ ապահովել քվեարկություն՝ առանց ներթիմային դժգոհությունների եւ կասկածների։

«Հրապարակ»

Փաշինյանը միանձնյա է ղեկավարում ոչ միայն երկիրը, այլեւ՝ կուսակցությունը եւ թույլ չի տալիս, որ մրցակիցներ «աճեն»: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ: