Լրահոս
Մամուլի տեսություն
10:05
06.09.25
81

Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՀՀ կառավարությունը որոշել է բողոք հղել ԱՄՆ նախագահին (լուրեր կան, որ արդեն հղել է) Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին։ «Թրամփի ուղի» բառակապակցության փոխարեն Ալիեւը ստորագրումից հաշված օրեր անց սկսեց օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ բացահայտելով ՀՀ իշխանությունների սուտը:

«Ժողովուրդ»

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ այլեւս չի խոսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներից։

«Փաստ»

ՀԷՑ-ում բավական լարված իրավիճակ է ստեղծվել: Օրերս խորհրդակցություն է անցկացվել «նորերով», որտեղ մեծ դժգոհություն է հայտնվել ՀԾԿՀ-ի գործողություններից:

«Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանը որոշել է ոչ թե հին` «մաշված» դեմքերով, հանրությանը հայտնի ԲՀԿ-ականներով մասնակցել ընտրություններին, այլ ռեբրենդինգ է սկսել` լրիվ նոփ-նոր մարդիկ են լինելու ցուցակում:

«Հրապարակ»

«Իմնեմնիմի»-ի հայտնի փոդքաստից  հետո, երբ հաղորդավարները որոշ ՔՊ-ականների անձնական սպիտակեղենը փռեցին արեւին եւ խոստացան մյուսներինն էլ փռել,  իսկական կինո է սկսվել` լացուկոծերով, դատական հայցերով, ամուսնալուծություններով ու արտամուսնական կապերի խզումներով ուղեկցվող։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  քաղաքագետ Արա Պողոսյանի հետ: