Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
26.02.25
101

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից՝ երեկ հարցրինք Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ «Ոչ, այդ դեպքից հետո չեն կրկնվել»։

«Ժողովուրդ»

Որպես ՍԴ դատավորի թեկնածու այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը, ով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով թեկնածու է:

«Հրապարակ»

Ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը եւ փաստաբանի հեգնական ժպիտը։

«Հրապարակ»

Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում եւ ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի քաղտեխնոլոգ  Վիգեն Հակոբյանի հետ: