Լրահոս
Քաղաքական
14:00
21.07.22
150

Օրվա իշխանությանը հաջողվել է «վնգստացող դատավորների» սեփական բանակը ձևավորել. Թևանյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փաստորեն, միայն Արմեն Գրիգորյանի մահը դատարանի դահլիճում ստիպեց վերանայել առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի՝ կալանքի որոշումը (սրանով ևս մեկ անգամ հաստատվեց, որ օրվա իշխանությանը հաջողվել է «վնգստացող դատավորների» սեփական բանակը ձևավորել․ ասում են «ֆա՛ս», կալանավորում են, ասում են «Ֆո՛ւ», ազատ են արձակում)։ Բայց նույնիսկ այս դեպքում ճղճիմություն դրսևորեցին՝ 20 միլիոն դրամ գրավ պահանջելով»։