Լրահոս
Քաղաքական
14:53
21.07.22
143

Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների ու դրանց ծավալը գնալով մեծանալու է․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի քանի բան պետք է ֆիքսենք, որ մեր անելիքները պարզ լինեն։

-Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների ու դրանց ծավալը գնալով մեծանալու է, ինքն այլ ելք չունի, դա իր համար կյանքի ու մահվան խնդիր է’ կորցրեց իշխանությունը, կորցնելու է ամեն ինչ, իսկ իշխանությունը պահելու համար ռեպրեսիաներից զատ այլ գործիք այլևս չունի։ Սակայն իր հենասյուներն իր նման մահապարտներ չեն, դա էլ իր թույլ կողմն է։

-Քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպաններ և նման բաներ չունենք, դրանց փուչիկը պայթել է արդեն վաղուց։ Դա էլ վերջնականապես ֆիքսենք։

-Այն վիճակը, որում հիմա հայ ժողովուրդը գտնվում է, դա քաղաքական խնդիր չէ, դա արժեքային ճգնաժամ է ու լուծումը քաղաքական կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է, որը արժեքային փոփոխություններ պետք է բերի, դրանք նախորոք ձևակերպելով։

Սրանք ուղղակի ֆիքսենք, հետագա անելիքների համար»։