Լրահոս
2025-10-18
-
ՀայաստանԱռնվազն երեք դրվագով ԿԳՄՍՆ-ն, ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Դեմոյան1. Առանց հաստատված նախագծի շինարարական կազմակերպությանը քանդման աշխատանքներ իրականացնելու թույլատվություն: Պատասխանատու անձ՝ նախագծի պատվիրատու ՀՑԹԻ տնօրեն՝ Էդիտա ԳզոյանԱվելին11:4918.10.25 -
ՀասարակականՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Սպիտակի քաղաքապետը ոտքով hարվածել է իրենՀոկտեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձոր բնակավայրում ջրագծման աշխատանքներ են կատարվել, սակայն իրենց տուն ջուր չի գալիս, ինչի համար ինքը բողոքել է, սակայն ոչ մի դրական արդյունք։Ավելին11:4518.10.25 -
ՀասարակականԱյդ անօրինական ձայնագրությունը դրել են շրջանառության մեջ՝ Եկեղեցուն հարված հասցնելու համարԵրեկ Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն էր հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան Երնջակյանի հետ:Ավելին11:3018.10.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի գործը բողոքի ալիք է բարձրացնում․ «Փաստ»Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և 30 օրով երկարացրել ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Դատարանը չհաստատեց տնտեսական բնույթի մեղադրանքները՝ «հարկեր չվճարելու» և «փողերի լվացման» մասով՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Կալանքի երկարաձգումը հիմնավորվել է միայն մեկ՝ «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, ինչը, ըստ իրավաբանների և քաղաքական դիտորդների, վկայում է, որ գործը չունի իրավական, այլ՝ քաղաքական հիմք։Ավելին11:1518.10.25 -
ՔաղաքականԿաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը. Սուրեն ՍուրենյանցՆիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանը ազատագրելու» մասին հայտարարությունը դեռ իր հնչեցման պահին հակասահմանադրական էր Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ տարանջատում է պետությունը և եկեղեցին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Գործադիրի ղեկավարը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին․ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար նա պետք է նախ հրաժարվի իր պաշտոնից։ Սկզբում իշխանությունը փորձեց իր հակաեկեղեցական օրակարգը իրականացնել հանրային աջակցության միջոցով՝ «հոգևոր հավաքի» ձևաչափով։ Սակայն հասարակության մերժողական վերաբերմունքը ստիպեց փոխել մարտավարությունը՝ անցնելով ճնշման և իրավական հետապնդման ուղու։ Այսօր արդեն երեք Սրբազաններ կալանքի տակ են, իսկ Նաթան արքեպիսկոպոսի և Աղան աբեղայի զրույցի հիման վրա հարուցված գործը վկայում է՝ իշխանությունը նույնիսկ եկեղեցու ներքին կարգապահական գործընթացները փորձում է ներկայացնել որպես քրեական իրավախախտում։ Սա իրավունքի գերակայության դրսևորում չէ, այլ՝ դրա քաղաքական շահարկում։ Իշխանական մեդիայում հրապարակված ձայնագրությունից և վարույթի տրամաբանությունից պարզ է դառնում նաև հաջորդ քայլը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է դառնալ այս գործընթացի հիմնական թիրախը՝ մեղադրանքի առաջադրման(կալանքի) կամ դրա սպառնալիքի ներքո հրաժարականի պարտադրանքի միջոցով։ Այս ամենն ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ազդեցության թուլացմանը և հոգևոր ինստիտուտը քաղաքական վերահսկողության տակ առնելուն։ Եթե այս գործընթացը չկասեցվի քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիայով, այն կարող է դառնալ ավտորիտար համակարգի կայացման առանցքային նախադեպերից մեկը՝ կասկածի տակ դնելով նաև պետական ինստիտուտների գործողությունների լեգիտիմությունը: Անկասկած է, որ Փաշինյանի այս հակասահմանադրական ձեռնարկն ուղղված է այնպիսի քաղաքական միջավայրի ձևավորմանը, որը հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները կվերածի իշխանության վերարտադրության ձևական միջոցառման»։Ավելին11:0018.10.25 -
ՄիջազգայինՄենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք․ Թրամփը ճիշտ է․ Ուկրաինայի նախագահ«Եվ հետո սկսեք խոսել այն մասին, թե ինչպես քայլեր ձեռնարկել դեպի երկարաժամկետ խաղաղություն։ Բայց հարցը Պուտինն է, որովհետև մենք չենք սկսել այս պատերազմը։ Մեզ անհրաժեշտ են անվտանգության հզոր երաշխիքներ հրադադարից հետո, որպեսզի Պուտինը չվերադառնա նոր ագրեսիայով։ Մեր դիրքորոշումը նախ հրադադարն է, որպեսզի կարողանանք խոսել և հասկանալ դիրքորոշումները»,-նշել է Զելենսկին։Ավելին10:4518.10.25 -
ՀասարակականԲյուրեղավանի փոխքաղաքապետն ու ավագանու անդամը քաղաքացու են ծեծել, կա 4 ձերբակալված․ 24NewsԳլխավոր «դերակատարներն» են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու կազմում ընդգրկված, հետագայում իշխող «Միասնություն» դաշինքին միացած Վարդան Սուքիասյանը, ինչպես նաև համայնքապետի թիմակիցներից ևս 10 անձ:Ավելին10:3518.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3018.10.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԻրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակում ու տարածում է՝ դրանք փաստացի օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք»:Ավելին10:2518.10.25 -
ՔաղաքականՎաղարշապատի ընտրությունների մասնակից ուժերը ԿԸՀ-ում ստացան իրենց համարներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր որոշվել է՝ որ քաղաքական ուժը որ համարի ներքո է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին։ Այսպիսով՝ 1. «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2. «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 3. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 4. «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 5. «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 6. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 7. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 8. «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸԱվելին10:1518.10.25 -
Մամուլի տեսությունԳնալ արտահերթի՞, թե՞ պահել Ակային. ինչ վիճակ է Վանաձորում. «Հրապարակ»Օրերս վարչական վերաքննիչ դատարանը կարճել է Վանաձորին վերաբերող՝ գրեթե 4 տարի ձգվող դատական գործը, որն արգելում էր, որ Վանաձորի ավագանին համայնքապետ ընտրի։Ավելին10:0718.10.25 -
Մամուլի տեսությունԱվանեսյանին ասել են՝ «հանգիստ նստի տեղդ». Նարեկ Զեյնալյանը մրցակիցներ չունի. «Հրապարակ»Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։Ավելին10:0018.10.25 -
Մամուլի տեսությունՆախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված ռեկտորը ձերբակալվեց. «Ժողովուրդ»Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար:Ավելին09:5418.10.25 -
Մամուլի տեսությունԲաքուն թելադրում է, Փաշինյանը՝ կատարում. եկեղեցին՝ հարվածի տակ. «Փաստ»«Այս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին դարձյալ ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի հերթական բռնաճնշումներին։ Հոկտեմբերի 15ին ձերբակալվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը, այդ թեմի 12 հոգևորականներ և երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Եկեղեցու գործունեությունը կաթվածահար եղավ՝ տաճարներում այլևս չկային մարդիկ, ովքեր կնքեին երեխաներին, պսակադրեին զույգերին կամ կատարեին հոգեհանգստյան արարողություններ. ուժայինները բոլորին տարան։ Արդյունքում, վեց հոգևորական, այդ թվում՝ թեմի առաջնորդ եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը, կալանավորվեց երկու ամսով, իսկ 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանը մեկ ամսով ուղարկվեց տնային կալանքի։ Ի դեպ, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը Կաթողիկոս Գարեգին Երկրորդի զարմիկն է, ուստի Փաշինյանը կրկին դիմեց իր սիրած մեթոդին՝ ճնշում գործադրել իրեն անհաճո մարդկանց վրա՝ նախաքննական կարգով բանտարկելով նրանց ազգականներին։ Ահա, այսպես են գործում «ժողովրդավարական» մեթոդները «ժողբաստիոնի» ղեկավարի ձեռքով։Ավելին09:4818.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։Ավելին09:4518.10.25 -
Մամուլի տեսությունԻնչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ. «Հրապարակ»Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում:Ավելին09:4218.10.25 -
Մամուլի տեսությունՈ՞վ է լինելու Վեհարանում Վեհափառի տեղապահը, երբ նրան կալանավորեն. «Ժողովուրդ»Վերջին շրջանում հոգեւորականների նկատմամբ նոր թափ ստացած բռնաճնշումներն ակնհայտ են դարձնում այն, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանն արդեն հասնելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահընկեցությանը։ Նշենք նաեւ այն, որ կա արդեն հարուցված վարույթ, եւ նրա մասով վարույթային գործողություններն անխուսափեի են։Ավելին09:3818.10.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունը պահելը՝ ավելի շատ գոյաբանական խնդիր, քան քաղաքական․ «Փաստ»«Իշխանության վարկանիշը բավականին ցածր է, և դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին շատ է մտահոգում: Իշխանությունը խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում՝ շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը, հենց իրենց պատկերացմամբ, ավելի շատ գոյաբանական խնդիր է, քան քաղաքական։ Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն դեռևս 2024 թվականի սկզբից են մտել նախընտրական տրամադրությունների մեջ:Ավելին09:3418.10.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԳազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:3018.10.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ և ինչպե՞ս են ձեռք բերվում և հրապարակայնացվում ձայնագրությունները. «Փաստ»Դրանց հետ կապված՝ շատերը կարծիք էին հայտնում, որ նման «արտահոսքերով» իշխանությունները փորձում են Ամեայն հայոց կաթողիկոսին ձերբակալելու «հիմքեր» ձևավորել: Կային նաև կարծիքներ, որ դրան, այնուամենայնիվ, չեն գնա: Բայց այս իշխանություններից ամեն ինչ, ցանկացած հոռի դրսևորում սպասելի է: Սակայն այստեղ կա հարցի մյուս կողմը, այսինքն՝ բուն հեռախոսային խոսակցությունների հրապարակումը: Եթե ընդունենք, որ այդ ձայնագրությունները սարքված չեն և իրականում տեղի են ունեցել, ապա խոսքը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտման մասին է, որն ինքնին հանցագործություն է, ինչպես երեկ նշեց Մայր Աթոռն իր հայտարարության մեջ: Ի դեպ, սա ամենևին առաջին դեպքը չէ, որ հեռախոսազրույցները հանրայնացվում են:Ավելին09:2518.10.25