Լրահոս
2025-10-25
-
ՀայաստանԳաղտնի նկարահանումը չի բացառվում, բովանդակությունը հերյուրանք է. Արշակ սրբազան«Գաղտնի նկարահանումը չի բացառվում, բովանդակությունը հերյուրանք է»,-«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է Արշակ սրբազանը։Ավելին14:5025.10.25 -
ԻրավականՀրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՆԳՆՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նախնական վարկածով` ինքնասպանություն է գործել՝ կրակելով ինքն իր վրա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, և միակ վարկածն ինքնասպանությունն է, որը հաստատվում է ականատեսների վկայություններով ու տարածքում առկա տեսաձայնագրություններով։ Ատրճանակը հայտնաբերվել է, օրինական է, իմ տեղեկություններով` CZ տեսակի ատրճանակն է»,-ասաց Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ հրազենային վիրավորմամբ Առաջին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1984 թվականի ծնված Մխիթար Մարգարյանը. նա կրակել է ինքն իր կոկորդին։ Այսօր նա հիվանդանոցում մահացել է։ Մխիթար Մարգարյանն ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա։ Նա արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է։Ավելին14:4725.10.25 -
ՔաղաքականԵրկրում ձևավորվել է տոտալ վերահսկողության համակարգ, որտեղ մարդու անձնական կյանքը դարձել է քաղաքական հաշվեհարդարի գործիք․ ՍուրենյանցԵկեղեցին կարող է քննադատվել, բայց չի կարող թիրախավորվել քաղաքական նպատակներով։Ավելին14:4025.10.25 -
ՄիջազգայինԼիտվան փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետերը«Այս իրավիճակին ի պատասխան՝ Պետական սահմանապահ ծառայությունը մինչև ժամը 12:00-ն փակել է Բելառուսի հետ Շալչինինկայի և Մեդինինկայի սահմանային անցակետերը», - աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն։Ավելին14:2025.10.25 -
ՄիջազգայինԿրակոցներ՝ Վաշինգտոնի Հովարդ համալսարանի մոտակայքում․ վիրավորներ կան«Մի քանի մարդ կրակոցներից վիրավորվել է Հովարդ համալսարանի մոտ տեղի ունեցած տոնակատարության ժամանակ։ Չորս չափահաս տղամարդ և մեկ անչափահաս հայտնաբերվել և տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ», - ասվում է հոդվածում։Ավելին14:0025.10.25 -
Հասարակական1000 խոշոր հարկ վճարողները 2025-ի հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել ավելի քան 1 տրլն 439 մլրդ 339 մլն դրամ. ՊԵԿՀրապարակվել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 323 միլիարդ 206 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 116 միլիարդ 133 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 178 միլիարդ 761 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքվել 83 միլիարդ 630 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 260 միլիարդ 577 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 228 միլիարդ 74 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 32 միլիարդ 503 միլիոն դրամ։Ավելին13:4525.10.25 -
ՀասարակականՍկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում․ CivilnetՎերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։ Գրում է Civilnet-ը։ Այդ ձայնագրություններից մեկը հոկտեմբերի 17-ին տարածված գաղտնալսումն էր, որը վերագրվում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին։ Այն ևս դարձավ քրեական վարույթի հիմք։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում, արձագանքելով Պետրոս Ղազարյանի հարցին՝ արդյոք համացանցում հայտնված ձայնագրությունը պատահականորեն է հայտնվել ՔՊ-ին մերձ լրատվամիջոցներում, նշել է, որ իրենց կուսակցության պաշտոնական լրատվամիջոցը civic.am կայքն է, իսկ կուսակցության հետ ասոցացվողը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Բայց այդ ձայնագրությունների առաջին աղբյուրը այդ կայքերը չեն եղել, եղել են ես չգիտեմ որ կայքերը»,- ասել է Հովհաննիսյանը։ Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։ #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։Ավելին13:3025.10.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանն իր աջակցությունն է հայտնել հոկտեմբերի 20-ի դեպքերի հետևանքով ազատությունից զրկված անձանցՏեղեկացվում է, որ ռեպրեսիվ գործողություններից տուժած եւ հանիրավի մեղադրյալ դարձած անձանց հարազատները կարող են դիմել պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Զարուհի Փոստանջյանին` իրավաբանական անվճար օգնության հարցերով։Ավելին13:2025.10.25 -
Իրավական«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբՎերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը: «Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։ Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին13:1525.10.25 -
Քաղաքական«Ծեսը» լինելու է քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտմանն ու ոչնչացմանը․ Մելիքյան«Վաղը կիրակի է։ Օկուպացիոն ռեժիմը ակտիվորեն նախապատրաստում է աշխարհական Ստեփան Ասատրյանի անիրավ ձեռամբ հակականոնական ծեսի կատարումը՝ Հովհաննավանքում։ «Ծեսը» առաջին հերթին լինելու է քաղաքական քայլ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պառակտմանն ու ոչնչացմանը, սակայն զուտ հոգևոր առումով այն լինելու է մեծագույն մեղք և փորձություն։Ավելին13:1025.10.25 -
ՀասարակականԵկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու իշխանության հայտնի գործելաոճը, համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու․ Արշակ Սրբազանի արձագանքըՄարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։Ավելին12:5725.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ:Ավելին12:4525.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Կոմպրոմատների պատերազմի է վերածում իշխանությունը հակաեկեղեցական արշավըՀայլուր 12։30 Կոմպրոմատների պատերազմի է վերածում իշխանությունը հակաեկեղեցական արշավըԱվելին12:3025.10.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ ունեցվածք են հայտարարագրել պարբերաբար սկանդալի մեջ հայտնված Սպիտակի համայնքապետն ու որդին․ «Ժողովուրդ»Ներկայացնելով Սպիտակի համայնքապետին՝ թերեւս պետք է սկսել ամենաթարմ դեպքից։ Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմել, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել, իսկ ինքը համայնքապետի ձեռքից մի կերպ է դուրս պրծել:Ավելին12:1525.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.10.2025Մամուլի տեսություն 25.10.2025Ավելին12:0925.10.25 -
ՍպորտԱրթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիրԻնդոնեզիայի Ջակարտա քաղաքում անցկացվող մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում Արթուր Դավթյանը 14,833 միավորով դարձավ արծաթե մեդալակիր։Ավելին12:0025.10.25 -
Արտաքին քաղաքականությունՀայ ժողովուրդը Փաշինյանին լիազորություն չի տվել եկեղեցին իր հայեցողությամբ բարեփոխելու համար. Նիկոլայ ԲալաշովՀայ ժողովուրդը եկեղեցուն վերաբերվում է մեծ հարգանքով և Նիկոլ Փաշինյանին չի տվել այն իր հայեցողությամբ բարեփոխելու լիազորություն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը․Ավելին11:5225.10.25 -
ԻրավականՀրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով քրվարույթ է հարուցվել ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով. News.amՀիշեցնենք, որ երեկ երեկոյան Մարգարյանի որդուն հրազենային վնասվածքով հիվանդանոց էին տեղափոխել Փափազյան փողոցից։ Մեր տեղեկություններով, նա ինքնասպանության փորձ էր կատարել։ Այսօր առավոտյան նա հիվանդանոցում մահացել է։Ավելին11:4725.10.25 -
ԻրավականՄԻՊ-ն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներըԸնդամենը շաբաթներ առաջ հանրային հնչեղություն ունեցող դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային մտահոգություն էր հայտնել այս իրավունքների խախտման դեպքերի աճի մասին՝ արձանագրելով, որ մասնավոր կյանքին միջամտության դեպքերը հաճախ արտահայտվում են անձնական տվյալների կամ մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ապօրինի ձեռքբերմամբ և/կամ ապօրինի տարածմամբ։Ավելին11:3925.10.25 -
ՔաղաքականՆարեկ Գրիգորյանն այդպես էլ չկատարեց իր խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Անցել է արդեն 10 օր այն օրվանից, երբ ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակեցի Սամվել Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզում կատարված բարեգործություններից մեկի մասին պատմող տեսանյութը՝ Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։ «Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյան-ը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն։ Նարեկ Գրիգորյանը, սակայն, այդպես էլ չկատարեց իր տված խոստումը և ներողություն չխնդրեց Սամվել Կարապետյանից, փոխարենը սկսեց պոստֆակտում ինչ-որ նոր, չփոխկապցած պայմաններ ավելացնել։ Նարեկ Գրիգորյան, մեր մեծերը մեզ սովորեցրել են, որ եթե հայ տղամարդը ինչ-որ մի բան է խոսք տալիս, պետք է անի։ Ստորև մեր հայրենակիցներին ներկայացնում եմ նաև ևս մի քանի բարեգործություն, որոնք կատարվել են Սամվել Կարապետյանի կողմից մինչև 2021 թվականը՝ 1) Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով Տաշիր բարեգործական հիմնադրամը 2020 թվականին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ճամբարակի և Վարդենիսի հիվանդանոցներին: 2) Քառասունչորսօրյա պատերազմում Հայրենիքի համար իրենց կյանքը տված՝ ծնունդով Գեղարքունիքից 309 մեր հերոսների ընտանիքների էլեկտրաէներգիայի վճարը պատերազմից ի վեր վճարվել է Սամվել Կարապետյանի միջոցներով։ Նարեկ Գրիգորյան, հորդորում եմ պահել խոստոումը, դեռ ուշ չէ´»,-գրել է նա:Ավելին11:3025.10.25