Լրահոս
2025-11-08
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.78 դրամ:Ավելին14:4508.11.25 -
ՀասարակականԱյսօր մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումըԱյս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են «Աշխարհագրություն» և «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Համապատասխանաբար գրանցվել է 313 և 289 մասնակից:Ավելին14:3908.11.25 -
Հասարակական22-ամյա վարորդը «Kia Forte»-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կան վիրավորներԵրեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Արտենի-Քարակերտ գյուղերի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Շ․-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։Ավելին14:3008.11.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանը զրկված է իրեն բուժող բժշկի հետ տեսակցելու հնարավորությունից. փաստաբան․ «Sputnik Արմենիա»Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխել են հիվանդանոց։Ավելին14:2508.11.25 -
ՀասարակականՀայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ, որը նշանավորում է տվյալ արբանյակային ծրագրի ավարտը։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ ՀՀ կառավարության կողմից «Արմսաթ-1»-ի արձակման որոշումը կարևոր քայլ էր, որն օգնեց Հայաստանին մուտք գործել տիեզերական դարաշրջան՝ ցույց տալով տիեզերական տեխնոլոգիաների ռազմավարական դերի կարևորությունն այսօրվա աշխարհում և Հայաստանի մտադրությունը՝ լինելու վաղվա տիեզերական տնտեսության մի մասը։ Երեքուկես տարիների ընթացքում «Արմսաթ-1» արբանյակի միջոցով ստացվել են Հայաստանի տարածաշրջանային բազմաթիվ տիեզերանկարներ՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել ինչպես գիտական, այնպես էլ համակարգային նշանակությամբ: «Արմսաթ-1» արբանյակի առաքելության առանցքային հաջորդ ձեռքբերումն այն է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերապատրաստել մասնագետների և ձևավորել մասնագիտական խմբի այնպիսի կարողություններ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել հաջորդող ծրագրերի նախագծումը, իրականացումը, արբանյակի կառավարումը, տվյալների ստացումն ու մշակումը: «Արմսաթ-1»-ի առաքելության ընթացքում ստացված փորձը և ձեռք բերված տվյալներն արդեն իսկ օգտագործվում են նոր սերնդի երկրադիտարկման և հաղորդակցության արբանյակների նախագծման աշխատանքներում։ Զուգահեռաբար սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները, և ակտիվ համագործակցություն է իրականացվում ճանաչված միջազգային կազմակերպությունների հետ՝ «Արմսաթ-2»-ի հանձնառությունը կյանքի կոչելու համար։ Հայաստանը հանձնառու է արբանյակային հաջող փորձի հիման վրա դառնալու երկրատիեզերական տեխնոլոգիաների սպառող և փորձառու օգտատեր՝ ձգտելով ապագայում ստանձնել նաև կիրառելի տեխնոլոգիական լուծումների փորձարկումն ու ինտեգրումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից կազմակերպություններին և մասնագետներին, որոնք ներգրավված էին այս պատասխանատու գործընթացում՝ համագործակցության և տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև բարձր է գնահատում հասարակության, զանգվածային լրատվության միջոցների և միջազգային գործընկերների ցուցաբերած հետաքրքրությունն ու օժանդակությունը՝ Հայաստանի տիեզերական ծրագրի իրականացման և զարգացման գործում։Ավելին14:1508.11.25 -
ՀասարակականԿաթողիկոսը մեկնել է ՀնդկաստանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 8-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը, Վեհափառ Հայրապետի հանձնակատար Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։Ավելին14:0008.11.25 -
ԺամանցՎրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Անիտա ԱբգարյանըՀայուհի Անիտա Աբգարյանը Վրաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Վրաստանի ազգային նախընտրական փուլում՝ զբաղեցնելով առաջին տեղը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է վրացական 1TV.GE լրատվականը: 10-ամյա Անիտա Աբգարյանը հաղթել է Վրաստանի հանրահայտ մանկական երաժշտական նախագծի՝ «Ռանինա»-ի 8-րդ եթերաշրջանում։ Կանոնների համաձայն՝ Անիտան այս տարի կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։ «Shine Like a Star» երգը գրել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ աշխատել է նաև «Candy» խմբի անդամ Մարիամ Գվալաձեն, որը 2011 թվականին Վրաստանում հաղթեց մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցութային երգի տեսահոլովակի վրա աշխատել են Առաջին ալիքի աշխատակիցները։ Տեսահոլովակի ռեժիսորը Թեմուր Կվիրկվելիան է, իսկ զգեստները ստեղծել է Իզա Նադարեիշվիլին: Նկարահանումները տեղի են ունեցել Ուպլիսցիխում, իսկ տեսահոլովակում Անիտա Աբգարյանին ուղեկցում է Զաքարիա Պալիաշվիլիի անվան տաղանդների տասնամյա դպրոցի նվագախումբը:Ավելին13:4508.11.25 -
ՀասարակականՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Հալաբյան - Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:3008.11.25 -
ՔաղաքականՀրապարակվել է Թաքեր Կարլսոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի հետՀրապարակվել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին: Փոդքասթի ժամանակ Կարապետյանը խոսել է հակաեկեղեցական արշավի, հոգևորականների հետապնդումների և գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատազրկման թեմաներով:Ավելին13:2508.11.25 -
Արտաքին քաղաքականություն«Փաշինյանը վախենում էր իր կյանքի համար». Բայրամովը բացահայտում է արելԲայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել է հակիրճ փաստաթուղթ, որով առաջարկվում էր հրադադար հաստատել առանց նախապայմանների և առանց նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս լրացուցիչ տարածքներ փոխանցելու: Այդ առաջարկի համաձայն՝ շփման գծի արևելյան հատվածում պետք է մնային ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական ստորաբաժանումները, իսկ արևմտյան հատվածում՝ հայկական զինված ուժերը ռուս խաղաղապահների հետ համատեղ։Ավելին13:1808.11.25 -
ԻրավականՎերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցըԲան այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրող Նաիրի Հոխիկյանին դատի էր տվել իրեն «պոռնոդերասան» ասելու համար, դատարանը հայցը մերժել էր վաղեմություն կիրառելու հիմքով, սակայն Ալեն Սիմոնյանը չէր նահանջել ու դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն բարձր ատյանում ևս նրա բողոքները մերժվել եր:Ավելին13:1508.11.25 -
ՔաղաքականԶարմանալի չէ այն ամենը, ինչ կապված է ՀՀ իշխանությունների «տարօրինակ» դիրքորոշման հետ․ Արման ԱբովյանԱյս մասին միշտ էլ խոսվել է՝ որպես «թավշյա» իշխանությունների քաղաքականություն՝ զրոյական կետից «Արցախի հարցի» շուրջ։Ավելին13:0508.11.25 -
ՀասարակականԻրազեկում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,Ավելին13:0008.11.25 -
ՔաղաքականԵզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա. CivilnetՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները: Գրում է Civilnet-ը։ Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։ Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, աշխատակազմը՝ խուսափում պատասխանից #CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմին ուղղել էր երկու հարց։ Առաջին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հիմնված է բացառապես civic.am-ի անանուն նամակի վրա՞, թե նա տիրապետել է այլ աղբյուրների։ Երկրորդ՝ արդյոք գործադիր իշխանությունը դիմե՞լ է իրավապահներին այդ տեղեկությունները ստուգելու համար։ Վարչապետի աշխատակազմը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, պատասխանել է միայն երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին։ Գրությունում աշխատակազմը խուսափել է պատասխանել հարցերին՝ փոխարենը տեղեկացնելով, որ վարչապետը պատասխանել է դրանց նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:4508.11.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանի մարտական առավոտը. ի՞նչ նոր խոստումներ են դրվել Ֆեյսբուքի պատինՀայլուր 12։30 Փաշինյանի մարտական առավոտը. ի՞նչ նոր խոստումներ են դրվել Ֆեյսբուքի պատինԱվելին12:3008.11.25 -
ՔաղաքականՍտերի շարան է, ինքը իր բոլոր մեղքերը ուզում է գցել սպառազինության վրա՝ մետաղի ջարդոն ասելով. Սեյրան ՕհանյանՆիկոլ Փաշինյանը կրկին քաղաքացիներին առաջարկում է 50 հոգանոց խմբեր կազմել, բայց այս անգամ ոչ թե պատերազմ մեկնելու, այլ նրա կողմից ձեռք բերված ենթադրյալ սպառազինությունը տեսնելու համար: Այս մասին ՆԻկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանից «News.5tv.am»-ը հարցրեց, թե նորմա՞լ պրակտիկա է քաղաքացիներին սպառազինություն ցուցադրելը, արդյոք դա ռազմական գաղտնիք չէ.Ավելին12:1808.11.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 08.11.2025Մամուլի տեսություն 08.11.2025Ավելին12:1508.11.25 -
ՔաղաքականԱհազանգ․ Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքինՀիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։Ավելին12:0708.11.25 -
ՀասարակականՀրդեհ` տներից մեկի տանիքում․ փրկարարները կանխել են կրակի տարածումըՆոյեմբերի 7-ին, ժամը 20։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։26-ին, մարվել՝ 23։08-ին։ Այրվել է տան տանիքը մոտ 220 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածքումը դեպի տան մյուս հատվածներ։Ավելին12:0008.11.25 -
ՔաղաքականՎերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները․ ՀակոբյանՈւ հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է։Ավելին11:4708.11.25