Լրահոս

2025-11-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյnւն՝ Վաղարշապատում․ փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փլատակներից
    Նոյեմբերի 18-ին, ժամը 07։01-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մռավյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տուն է փլուզվել, փլատակներում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի տներից մեկում (մոտ 60 քմ), գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ տունը փլուզվել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը, մեկ քաղաքացու դուրս բերել փլատակներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    10:45
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. «Ժողովուրդ»
    Բանն այն է, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրանում է Պետրոսյանի պաշտոնավարման այն չորսամսյա ժամկետը, որի համար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարիչ։ Իսկ «Էներգետիկայի մասին» օրենքով, լիցենցիայից զրկելու դեպքում, ժամանակավոր կառավարիչը շարունակում է գործել՝ մինչեւ նոր լիցենզիայի տրամադրումը։
    10:30
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. «Ժողովուրդ»
    Նախարարն ասում է՝ «միայն մեկ թանկարժեք պայուսակ ունեմ», բայց չի մանրամասնում, թե ո՞րն է էժանի սահմանը։ Համաձայնեք, որ սա ոչ թե նորաձեւության մասին պատմություն է, այլ քաղաքական միֆ՝ կարծես «պետական պարզության» մասին, քանի որ նախարարը չի հայտարարագրել իր պայուսակը։
    10:25
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան
    2025 թվականի նոյեմբերի 13-ին իրավապահների կողմից խուզարկվել է AntiFake.am լրատվական հարթակի գրասենյակը, որի արդյունքում առգրավվել է լրատվականի եթերային ու առօրյա գործունեությունն ապահովող տեխնիկայի գերակշիռ մասը։ Մասնավորապես՝ վերցվել են բոլոր համակարգիչները, պոդքաստի միկրոֆոնները, առկա բոլոր տեսախցիկները, տեսախցիկների և միկրոֆոնների եռոտանիներն ու ստենդները, նկարահանող դրոնները, մարտկոցները և դրանց լիցքավորիչները, կրիչներ, լարեր, ուղիղ եթերի հեռարձակման ամբողջ տեխնիկան, աուդիո միքշերային վահանակը և այլն, ինչի հետևանքով լրատվամիջոցի աշխատանքը դարձվել է փաստացի անհնար։ Ինչպես երևում է վերոհիշյալից, առգրավված սարքավորումների առնվազն մի մասը, եթե ոչ մեծամասնությունը, իրենց բնույթով նույնիսկ ինֆորմացիայի կրիչներ չեն: Ավելին, խուզարկության հիմք ծառայած ենթադրյալ հանցագործության բնույթից ելնելով, առգրավված սարքավորումները չեն կարող լինել իրեղեն ապացույց, հետևաբար դրանց առգրավումը ոչ այլ ինչ է, քան լրատվամիջոցի աշխատանքը առերևույթ պարալիզացնելու, Հայաստանում նախադեպը չունեցող գործելակերպ։ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը, որն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմքային արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․ -Անհապաղ վերադարձնել AntiFake.am լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան նրա բնականոն գործունեությունը հնարավոր դարձնելու նպատակով։ -Ապագայում ևս բացառել լրատվամիջոցների տեխնիկական ամբողջական պարալիզացումը՝ որևէ վարույթի շրջանակում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել AntiFake.am լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։
    10:15
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանում մի խումբ անձանց կողմից խուլիգանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն: «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը։ Իջնելով ավտոմեքենաներից՝ մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, առանց որևէ պատճառի, սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց: Խմբի անդամները հայհոյանքներ հնչեցնելով՝ հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև քարեր են նետել մյուսների ուղղությամբ: Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը): Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
    10:09
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը այնքան էլ ոգեւորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից:
    09:53
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»
    «Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Ապարանի, Թալինի, Մասիսի, Սևանի, Ճամբարակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Արթիկի, Եղվարդի, Սիսիանի և Գորիսի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։
    09:50
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ»
    Նախ՝ Հայաստանում նկատելի է ժողովրդավարական ավանդույթների էական հետընթացը։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական հետապնդումներին ու քաղբանտարկյալների առկայությանը։ Բավական է լինել ընդդիմադիր ու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել, դրան անմիջապես հետևում են իրավական հետապնդումներն ու քրեական «կարված» գործերը։ Ու այս իրավիճակն այն աստիճանի է հասել, որ իրավապահ համակարգը իշխանության ձեռքերում դարձել է ընդդիմության մամլիչ գործիք։ Մյուս կողմից էլ՝ քաղաքական հետապնդումները վկայում են դատական համակարգի անկախության բացակայության մասին, որի պատճառով իրավական գործընթացները ենթարկվում են իշխանական ազդեցության, ինչը թույլ չի տալիս արդար դատաքննության իրականացում։ Այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։
    09:45
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է. արցախցիները դեմ են. «Հրապարակ»
    Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին:
    09:39
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ»
    «Ինչպես տեղեկացրել ենք, օրերս հայտնի դարձավ, որ «զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ԶՈՒ նախկին ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում:
    09:35
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը. «Իրավունք»
    ՔՊ-ականների շրջանում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` Վաղարշապատի ընտրությունների արդյունքները մի այլ կարգի դրայվ է հաղորդել Փաշինյան Նիկոլին:
    09:30
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը տրամադրված է մոտակա հեռանկարում իրականացնել իր «ջախջախիչ» հարձակումը Մայր Աթոռի ու Վեհարանի վրա. «Փաստ»
    «Բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով, իշխանության ունեցած վարչական ամբողջ ռեսուրսով իրականացնում էր Վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև ՀԱԵ հերթական եկեղեցին «գրավելու», կարգալույծ քահանաներով կեղծ «պատարագների» մասնակցելու գիծը: Այս անգամ՝ Խաչիկ գյուղում: Շատերը նկատեցին, որ կեղծ «պատարագի» մասնակիցների քանակը նվազում է կիրակիից կիրակի: Նկատեցին նաև, որ անցած երկու կիրակիներին Հովհաննավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս՝ քպական չկար, եթե չհաշվենք կարգալույծ արված Ստեփան Ասատրյանին:
    09:25
    18.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Արևային կայան է տեղադրվել Վայոց ձորի Կեչուտ բնակավայրում՝ Ucom-ի աջակցությամբ
    Կանաչ մտածողությունը զարգացնելու և էներգախնայողությունը խթանելու նպատակով է Ucom-ը «Արևորդի» կազմակերպության հետ համագործակցությամբ արևային կայաններ տեղադրում Հայաստանի տարբեր մարզերում: Հերթականը Վայոց ձորի Կեչուտ բնակավայրում է տեղակայվել:
    09:20
    18.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ»
    «Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում:
    09:15
    18.11.25
    Ավելին
2025-11-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական վթար՝ Մալաթիայում. Հետիոտնը հայտնվել է մեքենաներից մեկի անիվների տակ
    Այսօր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլի»  դիմաց, բախվել են «Range Rover», «Audi», «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
    23:54
    17.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հաղթանակ» դաշիքնի առաջնորդ Սևակ Խաչատրյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
    Վաղը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 12:00 «Հաղթանակ» դաշիքնի առաջնորդ Սևակ Խաչատրյանը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Հասցեն՝ ք. Էջմիածին, Նալբանդյան 23:
    23:36
    17.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
    «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։
    23:30
    17.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտաշատի խճուղում բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
    Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գրիգոր Վ․-ի վարած թիվ 22 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Ն․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։
    23:21
    17.11.25
    Ավելին
  • Հասարակական
    Հոսանքի թանկացումը չի բացառվում. ՀԷՑ-ի զավթման համար վերջին քայլերն է անում իշխանությունը
    Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ն այսօր զրկվեց լիզենցիայից: Եռօրյա թեժ քննարկումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած սկանդալային որոշմանը դեմ է արտահայտվել հանձնաժողովի 5 անդամներից միայն մեկը: Նա կանխատեսել է, որ այս գործընթացը հետագայում կարող է ճանաչվել հակասահմանադրական: Ի՞նչ ճակատագիր է սպասվում էներգամատակարար ընկերությանը և արդյո՞ք ՀԷՑ-ի պետականացումից կամ այլ սեփականատիրոջ փոխանցելուց հետո չի թանկանա հոսանքը: Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ն այսօր զրկվեց լիզենցիայից: Եռօրյա թեժ քննարկումից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած սկանդալային որոշմանը դեմ է արտահայտվել հանձնաժողովի 5 անդամներից միայն մեկը: Նա կանխատեսել է, որ այս գործընթացը հետագայում կարող է ճանաչվել հակասահմանադրական: Ի՞նչ ճակատագիր է սպասվում էներգամատակարար ընկերությանը և արդյո՞ք ՀԷՑ-ի պետականացումից կամ այլ սեփականատիրոջ փոխանցելուց հետո չի թանկանա հոսանքը:
    23:08
    17.11.25
    Ավելին