Լրահոս
2025-11-18
-
ԻրավականՓաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ կարձակվիՓաստաբան Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվելու։ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրել է խափանման միջոց կալանքը: Այս մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Մեկնում եմ «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող մեր ընկերը ազատ կարձակվի»,-գրել է նա։Ավելին18:5018.11.25 -
ԻրավականԳնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի«Շիրակի մարզի Մարմաշեն վանքի տարածքում դերասան Գնել Սարգսյանի կողմից խուլիգանություն կատարելու դեպքով քրեական վարույթ կնախաձեռնվի:Ավելին18:4318.11.25 -
ՀասարակականԱրմավիրում բախվել են «Chevrolet»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը բռնկվել է. զnh կաԱյսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին Ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Chevrolet»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով քարերին, իսկ «Mitsubishi»-ում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ կա 3 կամ 4 վիրավոր: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն մեջտեղից կիսվել է, իսկ մահացածի մարմինը փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և քաղաքացիների հայտնած վիրավորների ինքնությունը: Քնննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:Ավելին18:3818.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի սուր հայտարարությունները՝ առաջին անգամ կալանավորումից հետոՀայլուր 18։30 Վարդան Ղուկասյանի սուր հայտարարությունները՝ առաջին անգամ կալանավորումից հետոԱվելին18:3018.11.25 -
ՔաղաքականՄԻԵԴ-ը շատ հստակ արձանագրել է, որ կառավարության կողմից չեն ներկայացվել հստակ ապացույցներ2011 թվականից սկսված մինչև 2025 թվական, վճիռը ներկայացվել է 2025 թվականին՝ մի քանի ամիս առաջ և արձանագրվել է, որ որոևէ ապացույց կառավարության կողմից չի ներկայացվել: Դա շատ ակնհայտ է, թե ինչու չեն ներկայացվել այդ ապացուցները, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր իր հետքի վրա չէր կարող դուրս գալ:Ավելին16:4518.11.25 -
Զինված ուժերՊապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՆոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Dubai Airshow 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա եղել օդային ցուցադրություններին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Այնուհետև նախարար Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին:Ավելին16:3518.11.25 -
ԻրավականՓաշինյանական թերթը՝ դատավորի հուշարա՞ր. Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկվիԻնչպե՞ս է Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթը գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման հրապարակումից 17 ժամ առաջ իմացել՝ ինչ է վճռելու դատարանը: Որ ավելի քան 150 օր անազատության մեջ գտնվող գործարարը ևս երկու ամիս կմնա կալանավորված, առաջինը ոչ թե դատավորը, այլ «Հայկական ժամանակ»-ն է հայտնել: Գործարարի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկման ու պնդում, որ կալանքը երկարաձգելու հիմք չի եղել:Ավելին16:3018.11.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանը ժպիտով ու ծափահարությունների ներքո եկավ դատարանՆա դատարանում ողջունում է նիստի դահլիճ եկած իր աջակիցներին։Ավելին16:1518.11.25 -
ԻրավականԵրևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբՆոյեմբերի 18-ին` կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հերացու փողոցում դանակով իրեն հարվածել են, դանակահարողն էլ տեղում է։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հաղորդում է ստացվել նաև «Հերացի թիվ-1» համալսարանական հիվանդանոցից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի` տուժածն ի վիճակի չէր հաղորդում տալու։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզեցին, որ կեսգիշերին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքը պատճառել է մեկ այլ օտարերկրացի 28-ամյա երիտասարդ, որը բնակվում էր հենց Հերացու փողոցում: Մայրաքաղաքի պարեկների հետ ձեռնարկած հետագա միջոցառումներով 28-ամյա օտարերկրացին կարճ ժամանակ անց հայտնաբերվեց Ջահուկյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են:Ավելին16:0018.11.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարարը և Մագդալենա Գրոնոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր: Ընդգծել է, որ մինչս օրս տարբեր ուղղություններով արձանագրված կարևոր ձեռքբերումներն արտացոլում են գործընկերության զարգացման դինամիկան, խորությունն ու բովանդակային հագեցվածությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին և գործընկերության օրակարգը նոր նախաձեռնություններով լրացնելու, այդ թվում՝ ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Տրանսպորտային ու տնտեսական փոխկապակցվածության ցանցի ընդլայնման համատեքստում ընդգծվել է ԵՄ «Համաշխարհային դարպաս» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ է կատարվել դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացման և խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:Ավելին15:4518.11.25 -
ՔաղաքականԴասարանցուն 1 միլիարդ է տվել. Մանուկ Սուքիասյանը՝ ԱվինյանինԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին։Ավելին15:4118.11.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սկանդալ. բանկից 1 միլիոն դրամ հափշտակած տղամարդը փախել է Բագրատաշենի անցակետովՀայլուր 15։30 Սկանդալ. բանկից 1 միլիոն դրամ հափշտակած տղամարդը փախել է Բագրատաշենի անցակետովԱվելին15:3018.11.25 -
ՀասարակականՎրաերթ՝ Երևանում․ 73-ամյա կինը մահացել էԵրևանում բեռնատարը վրшերթի է ենթարկել 73-ամյա կնոջըԱվելին15:1518.11.25 -
ՏնտեսականՁեր խոստումներն ի սկզբանե սուտ էին, իսկ ձեր առաջնորդությունը՝ անպատասխանատու և անսահման պոպուլիստական․ Թադևոս Ավետիսյան«Եթե անցնող հինգ տարիներին ձեր կանխատեսած տնտեսական միջին տարեկան աճը արձանագրվել է, պետական բյուջեի եկամուտները ծրագրվածի չափով հավաքագրվել է, իսկ պետական պարքն էլ ձեր ծրագրածից էլ ավել է աճել, ապա ինչու՞ չեք կատարում ձեր սոցիալական խոստումները՝ խոստացած չափով չեք բարձրացնում նվազագույն և միջին կենսաթոշակների, անապահովության նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը։»։Ավելին15:0018.11.25 -
ՔաղաքականՊետական պարտքը կավելանա 10 միլիարդ դրամով․ փաստացի աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարվում է պարտատերերին. պատգամավորՊարտքի այս հսկայական բեռը շալակելուց առաջ պարզ չէ՞, որ պետք է վերլուծել, թե ինչ լրացուցիչ տնտեսական աճ/բարեկեցություն ենք ստանում պարտքով վերցրած ամեն լումայի դիմաց և որքա՞ն է մեր բարեկեցությունը նվազում պարտքը փակելու պատճառով։ Հիշեցնեմ, պարտքը մյուս տարի հատելու է 17 մլրդ դոլարի շեմը։ Ավելի պարզ. միթե՞պետք չէ գնահատել պարտքի զուտ ազդեցությունը։ Իհարկե պետք է։ Վերադառնանք ընտանեկան բյուջեի օրինակին։ Պատկերացրեք, որ առանց պարտք ընտանեկան եկամուտը կկազմեր ընդամենը տարեկան 2.8 մլն դրամ, բայց պարտքի տեսքով փող տանից «դուրս չէր գա»։ Այո, բյուջեն ավելի փոքր կլիներ, բայց հասանելի գումարն ավելի շատ։ Այս դեպքում իմաստ ունի՞ պարտք վերցնել։ Իհարկե ոչ։ Իմաստ կունենա, եթե պարտքի տոկոսն ավելի ցածր է, քան խնայած/ներդրած գումարի վրա աշխատած գումարը։Ավելին14:5518.11.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և կարևորությանը, երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը:Ավելին14:4518.11.25 -
ՄիջազգայինԳազայի շուրջ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը քայլ է իշխանությունը պաղեստինցիներին հանձնելու ուղղությամբ. Ռուբիո«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հավանություն է տալիս նախագահ Թրամփի՝ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրին, պատմական ուղենիշ է խաղաղ և բարգավաճ Գազայի հատվածի կառուցման ճանապարհին, որը կկառավարվի պաղեստինցի ժողովրդի, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի կողմից», - գրել է Ռուբիոն։Ավելին14:4018.11.25 -
ՔաղաքականՍտամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումըՀանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:Ավելին14:3418.11.25 -
Հասարակական5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները կվերահաշվարկեն. ԿԸՀԹիվ 14 ԸԸՀ-ն այսօր՝ 14:00-ին, վերահաշվարկելու է թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք պահանջել են վերահաշվարկել 14/15, 14/16, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Թիվ 14 ԸԸՀ-ն վիճակահանություն է իրականացրել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, և վերահաշվարկելու է նաև 14/1, 14/8, 14/22 ՏԸՀ-ների քվեարկության արդյունքները: Լինելու է ուղիղ հեռարձակում թիվ 14 ԸԸՀ-ից:Ավելին14:1718.11.25 -
ՔաղաքականՄեր թիմին վստահելով՝ դուք ապացուցեցիք, որ պատրաստ եք պաշտպանել մեր համայնքի սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը․ Սևակ ԽաչատրյանՄեզ տված վստահության ավելի քան 10.000 քվեն անչափ պարտավորեցնող է, ուստի մեր քաղաքական թիմը որոշեց վերցնել համայնքային ղեկավարման մեզ հասանելիք մանդատները։ Համոզված եղեք, որ ոչ մի վայրկյան չեք փոշմանելու՝ ձեր վստահության քվեն մեզ տալու համար․ դա դուք կտեսնեք առաջիկայում։Ավելին14:1018.11.25