Լրահոս

2019-08-14
  • Իրավական
    Բռնությա՞ն, թե խոսքի ազատության դեմ. Նոր աղմկոտ նախաձեռնություն

    Նոր հակասություն է հասունանում Արդարադատության նախարարության՝ վարչապետ Փաշինյանի հրահանգով գրված նախագծի շուրջ: Նախագծով քրեական պատիժ է սահմանվում բռնության կոչերի համար:
    Առաջին հայացքից հրաշալի նախաձեռնությունից փորձագետներն անհանգստացած են՝ արդյո՞ք այս կարգավորումից հետո ինքը՝ վարչապետը դադարեցնելու է ասֆալտին փռելու ու պատին ծեփելու կոչերը, թե սա արվում է միայն պայմանական սևազգեստներին, գործակալներին կամ դավադիր ուժերին պատին դեմ տալու համար:  

     

    21:00
    14.08.19
    Ավելին
  • Իրավական
    «Մարտի 1-ին Արցախի ԶՈՒ-ից որեւէ զինվոր չի մտել Հայաստան». Ալումյան

    Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը երկու ամիս է՝ սառեցված է: Նրա փաստաբանները անհամբեր սպասում են, թե այդ ինչ նոր հանգամանքների մասին էր իր հայտարարություններում ակնարկում ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը, եթե գործին որևէ նոր բան չի կցվել:

     

     

    20:54
    14.08.19
    Ավելին
  • Սոցիալական
    Շոու աղբակույտերի շուրջ. Դավիթաշենը «իդեալական» կեղտոտ է

    Դավիթաշեն վարչական շրջանում իդեալական մաքրություն չէ: Վարչապետ Փաշինյանի ու քաղաքապետ Մարությանի հակառակ պնդումները հերքող կադրեր է ֆիքսել հայլուրի տեսախցիկը: Դավիթաշենում տանելի անմաքրություն է, ինչը չես ասի քաղաքի մյուս մասերի մասին՝ սկսած կենտրոնից:
     

    20:40
    14.08.19
    Ավելին
  • Հայաստան
    19-ամյա զինվորը մինչեւ դիրքը լքելը որեւէ վնասվածք չի ունեցել. ՔԿ

    Արդեն կա առաջին պաշտոնական լուրը երկու օր Ադրբեջանում գտնվող 19-ամյա հայ զինվորի՝ համացանցում հայտնված լուսանկարներում երևացող վնասվածքների մասին: Քննչական կոմիտեն հայտնում է, որ այն պահին, երբ Արայիկ Ղազարյանը հատել է Ադրբեջանի սահմանը, նրա մարմնին վնասվածքներ չեն եղել:
     Ադրբեջանում Արայիկի ճակատագրի մասին դեռ որևէ մանրամաս հայտնի չէ, բայց ռազմական փորձագետները վերլուծում են ադրբեջանական աղբյուրների տարածած լուսանկարները ու Բաքվի քարոզչամեքենայի սայթաքումները բացահայտում:

    20:15
    14.08.19
    Ավելին
  • Ոչնչացած անտառը թթվածին էր տալիս 3 միլիոն մարդու

    Հայաստանի բնակչության չափ մարդու համար բավարար թթվածին արտադրող անտառ է ոչնչացել: Սյունիքում այրվել է 12 հեկտար գիհու անտառ, իսկ այդ ծառատեսակի միայն 1 հեկտար անտառը հերիք է 250 հազար մարդու թթվածնով ապահովելու համար:
    Գիհիները, որ այրվեցին Սյունիքում, բարձրանում էին շուրջ 5 դար, այդքան էլ պետք կլինի, որ անտառը նորից կանաչի: Այս մշտադալար ծառերը շուտ են բռնկվում, քանի որ պարունակում են եթերային յուղեր, նաև որովհետև ոչինչ չի արվում կարևորագույն ծառատեսակները՝ կրակից հեռու պահելու համար: 

    20:00
    14.08.19
    Ավելին
  • Մեղրաշենում դառնացած են. Մեղրը 10 անգամ պակասել է

    Շիրակում մեղվաընտանիքների անկման ու մեղրի քչության մասին լուրերի հետքերով՝ Հայլուրի նկարահանող խումբը Մեղրաշենում էր: Պարզվում է՝ անցած տարվա համեմատությամբ՝ մեղրաշենցին փեթակներից 10 անգամ քիչ մեղր է քամել, իսկ անցած տարվա բերքը դեռ մթերողի է սպասում:
     

    19:45
    14.08.19
    Ավելին
  • Արցախ
    «Հաղթանակած 2019». Համահայկական հավաք՝ Շուշիում

    Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգները աշխարհի տարբեր ծայրերից այս օրերին հավաքվում են բերդաքաղաք Շուշիում: Հենց այնտեղ մեկ շաբաթից կմեկնարկի Հաղթանակած 2019- երիտասարդական հավաքը:

    19:29
    14.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ քննչական կոմիտեն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին

    Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

    15:33
    14.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մեկ այլ անչափահաս

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է:

    11:31
    14.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

    Նույն գործի շրջանակում հարուցված 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

    11:26
    14.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրավական անվտանգությունն այլևս տապալված է. Արթուր Ղազինյան

    Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:

    11:10
    14.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշտպանը բողոքներ է ստանում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ․առաջարկներ են ուղարկել ՊԵԿ

    Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։

    10:49
    14.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին

     2019 թ․ հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց 2014-2015 թթ․ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ գյուղի նախկին գյուղապետ (ներկայում խոշորացված Ջերմուկ համայնքի Գնդեվազի վարչական ներկայացուցիչ) Հայրապետ Մկրտչյանի թույլ տված առերևույթ չարաշահումների հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս) նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին։ Այս լուրը վերահրապարակեցին շատ լրատվամիջոցներ առանց պատշաճորեն լուսաբանելու, որ այս չարաշահումներն ուղիղ կապ ունեն Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի հետ։

    10:47
    14.08.19
    Ավելին
2019-08-13
  • Աշխարհ
    Ցույցերը կաթվածահար են արել կյանքը Հոնկոնգում

    Պաշտոնական Պեկինը ահաբեկչական տարրեր է տեսնում Հոնկոնգի ցուցարարների ձեռագրում: Ցուցարարները արդեն 10 շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերով կաթվածահար էին արել՝ ասիական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Հոնկոնգը, հասել նրան, որ չեղարկվեն աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները:  

     

    21:18
    13.08.19
    Ավելին
  • Հասարակական
    Ադրբեջան անցած զինվորի գյուղը շոկի մեջ է

    Ժամկետային զինծառայողը, որ ադրբեջանական կողմ է անցել երեկ կեսօրին Արցախի զորամասերից մեկից՝ Վայոց Ձորի՝ Եղեգիս համայնքի բնակիչ է։ Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, ծառայությունից չի դժգոհել։  

    21:00
    13.08.19
    Ավելին
  • Հայաստան
    «Սանիթեքը» մոտ 600 միլիոն դրամ պարտք ունի պետությանը. ՊԵԿ

     Պետեկամուտների կոմիտեն հետաքննությունների արդյունքում պարզել է, որ Սանիթեք ընկերությունը  նախնական տվյալներով մոտ 600 մլն դրամի պարտք ունի պետությանը: Ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործից երեւում է, որ Սանիթեքը ապօրինի տրոհվել է: Ընկերություններից մեկը սանմաքրման աշխատանքներն է կատարել, մյուսը՝ աղբի տեղափոխման: Իսկ դա, ըստ ՊԵԿ-ի, օրենքով նախատեսված չէ:  

    20:45
    13.08.19
    Ավելին