Լրահոս

2019-08-10
  • Հայաստան
    Քաղաքում միայն օրինապահ քաղաքացիներ են. CITIZEN CITY


    Հոգեբանների ուսումնասիրությունները ցույ ց են տալիս, որ մասնագիտություն ընտրելու հարցում ամենադժվարը կողմնորոշվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այդ հարցը լուծելու համար երեխաների խնամքով զբաղվող կազմակերպությունները փոքրերին այսօր հրավիրել էին մասնագիտությունների քաղաք:  

    20:20
    10.08.19
    Ավելին
  • Աշխարհ
    Լեհաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել սկանդալից հետո

    Մեծ սկանդալից հետո Լեհաստանի խորհրդարանը նոր ղեկավար է ընտրել: Այդ պաշտոնում այսօրվանից երկրի ներքին գործերի նախարարն է: Օրենսդիրի արդեն նախկին նախագահը հրաժարական էր տվել ուրբաթ: Պատճառը ցնցել է համաշխարհային մամուլը:
    Մարեկ Կուխ- Չինսկին կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընտանեկան ճամփորդությունների համար է օգտագործել: Երբ աղմուկ է բարձրացել, սկզբում նա փորձել է արդարանալ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե ընտանիքի անդամների հետ ուղևորությունները բյուջեի ծախսերը չեն ավելացրել:

     

    20:00
    10.08.19
    Ավելին
  • Մշակույթ
    Մնջախաղը դեռ «անտուն» է. Միջազգային փառատոնը՝ կասկածի տակ

    Հայաստանում 7-րդ անգամ տեղի է ունենում մնջախաղի միջազգային փառատոն: Իսկ համր թատրոնի նոր շենքը չկա ու չկա: Դերասանները շարունակում են երազել սեփական տանիքի մասին: Թատրոնի նախագիծն ու հասցեն, որտեղ պետք է կառուցվի շենքը նախորդ իշխանությունը փոխանցել է նոր կառավարությանը

    19:55
    10.08.19
    Ավելին
  • Սպորտ
    Բադմինթոնի Համահայկական առաջնության թեժ պայքարը

    Ստեփանակերտում համահայկական յոթերորդ խաղերի աննախադեպ բացումից հետո՝ մասնակիցները հայկական երկու մայրաքաղաքներում չորրորդ օրն է մրցապայքարի մեջ են:

    19:53
    10.08.19
    Ավելին
  • Վերագործարկվել է Մարալիկի բամբակի գործարանը

    Մարալիկում այսօր վերագործարկվել է բամբակի գործարանը: Այն մոտ 380 տոննա թել կարտադրի, որը կիրացվի հիմնականում արտերկրում: Գործարանի ղեկավար Գևորգ Գասպարյան հույս ունի, որ օրերից մի օր գործարան կմտի 120 մարալիկցի: Այս պահին ընդամենը 41-ն են աշխատում: Գործարանի վերաբացմանը Մարալիկ գնացած Նիկոլ Փաշինյանին բնակիչները չեն կարողացել մոտենալ:  

    19:35
    10.08.19
    Ավելին
  • Հասարակական
    Էքստրասենսը եւ հոգեւորականը՝ գերեզմանապղծության մասին

    Գերեզմանապղծության դեպք է գրանցվել նաև Գյումրիում: Մեր տեղեկություններով, այն տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, որի մասին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն է հայտնել՝ փորձելով իրավապահների ուշադրությունը հրավիրել:
    Գերեզմանաքարերի պղծման սկանդալը մեծ արձագանք ստացավ՝ Եռաբլուր պանթեոնում հերոսների շիրիմների վրա մոմախառն նյութ լցնելուց հետո: Ոստիկանություն որպես կասկածյալ բերման ենթարկված մի կին սկզբում հայտարարել էր, թե ինքն է սև գործի հեղինակը: Ռազմական ոստիկանությունում՝ հրաժարվել այդ ցուցմունքից: Կինը ասել էր, թե այդպես հանում է նավսն ու դռներ բացում:

     

    19:15
    10.08.19
    Ավելին
  • Իրավական
    Աղմկոտ քայլեր. Միայն թե՝ ՍԴ դատավորները հրաժարական տան

    Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրինագիծ, որը, ըստ էության, վերջնագիր է Սահմանադրական դատարանի գործող դատավորներին: Նշվում է, որ մինչև հոկտեմբերի 31-ը ինքնակամ հրաժարական ներկայացնելու դեպքում, սահմանադրական դատարանի դատավորները մինչև 65 -70 տարեկանը կօգտվեն բոլոր այն արտոնություններից, որոնք այժմ ունեն՝ որպես բարձր դատարանի դատավոր: Կստանան աշխատավարձ, պարգևավճար ու հավելավճար: Թոշակի անցնելուց հետո էլ կստանան բարձր թոշակը:
    Աբսուրդի հասնող այս օրենքի նախագիծը՝ ըստ էության իշխանության նոր քայլն է՝ սահմանադրական դատարանը ազատել բոլոր նրանից, ովքեր դատավոր են դարձել նախորդ իշխանության օրոք ու նշանակել սեփական թեկանծուներին:

    19:00
    10.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

    14:22
    10.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում

    Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

    12:12
    10.08.19
    Ավելին
2019-08-09
  • Արտաքին քաղաքականություն
    Գաղթի ավտոբուսներ դեպի Ռուսաստան. Հայրենադարձությունն ուշանու՞մ է

    Մեր երկրից Ռուսաստան արտագաղթողների թիվը անցած տարվա համեմատ աճել է կրկնակիից ավելի: Թվերը Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ռուսական ինստիտուտինն են: Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սպասում է Հայաստանի վիճակագիրների թվերին՝  խոստանալով դրական ցուցանիշներ:
    Մեր նկարահանող խումբը Վանաձորում Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորների հետ է զրուցել:  

    21:00
    09.08.19
    Ավելին
  • Սոցիալական
    Աղբը վաճառել. Ճգնաժամի հաղթահարման նոր տարբերակ

    Քաղաքում աղբային ճգնաժամ է, իսկ Սանիթեքն ու քաղաքապետարանը դեռ ընդհանուր լեզու չեն գտնում:
    Աղբահանող ընկերությունը հայտարարություն է տարածել ու մեղադրում է քաղաքապետարանին՝ իրենց պատկանող աղբադույլերը ապօրինի հեռացնելու և սահմանված վճարումները չկատարելու համար: Իսկ քաղաքապետարանում պնդում են, թե Սանիթեքին տեղյակ են պահել աղբամանների ապամոնտաժման մասին, և դրանք հիմա պահպանվող տարածքում են:

    20:50
    09.08.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ղրղզստանի նախկին նախագահը մեկուսարանում է

    Ղրղզստանի նախկին նախագահը ինքնակամ հանձնվել է իրավապահներին, բայց հրաժարվում է համագործակցել քննության հետ: Ալմազբեկ Աթամբաևը մինչև 17 օր կմնա Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանում: 

     

    20:30
    09.08.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանի աջակիցների ահազանգը՝ իրավական խայտառակությունների մասին

    Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ երկրորդ օրն է իրազեկման ակցիաներ են անում: Այսօրվա ակցիան սկսեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Արման Թաթոյանին նամակ էին տարել դատական համակարգի ամենաթողության մասին պատմելու:

    20:15
    09.08.19
    Ավելին
  • Երևան
    Մանկապարտեզները չեն նորոգվի, իսկ աղբը կմաքրվի՞

    Երևանի ավագանին այսօր 2 միլիարդի չափ դրամ է տվել քաղաքապետարանին կից աղբահանության նորաստեղծ հիմնարկին՝ կտրելով այդ փողի մոտ կեսը նախակրթարանների նորոգման բյուջեից: Նախաձեռնությունը Ավագանիում անցկացրել են առանց քաղաքապետի. նա մրսած է: 
    Քաղաքային իշխանությունն էլ է տեսնում կուտակվող աղբը: Օրինակ՝ փոխքաղաքապետի բակում հարևաններից մեկը աղբամանների կողքին շատ սիմվոլիկ՝  զուգարանակոնք է դրել:

    20:10
    09.08.19
    Ավելին
  • Հայաստան
    Սահմանամերձ Կոթին գիշերը լուսավոր է

     Սահմանամերձ Կոթիում լուծվել է մոտ 1600 մետր երկարությամբ արտաքին լուսավորության խնդիրը:

    20:05
    09.08.19
    Ավելին
  • Հայաստան
    «Խորհրդարա՞ն, թե՝ լվացքատուն». 5 մլն. գորգ լվանալու համար

    Մինչ մայրաքաղաքի գարշահոտ խնդրի առաջն առնելու համար ավագանին 91 միլիոն է պոկում նախակրթարանների վերանորոգման փողից՝ խորհրդարանում շռայլ՝ 5 միլիոն դրամ են տալիս, որ օրենսդիրը գորգ լվանա: Պարզվում է՝ հենց այդքան է խորհրդարանը ծախսել Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու, գորգերի ցուցադրության ու գորգագործության դասընթացներ անելու համար:
     

    19:57
    09.08.19
    Ավելին