Լրահոս

2019-08-16
2019-08-15
  • Կառավարությունը որոշում է Ամուլսարի ճակատագիրը

    Այսօր առավոտից բնապահպանները բողոքի ակցիա էին անում նաև Կառավարության մոտ: Նրանց խոսքով, հանքակերների փոփոխությունից՝ իրենց դիրքորոշումը չի փոխվելու: Թեև Քննչական Կոմիտեն հայտնել է, որ Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան, բայց հանքի հետագա շահագործումը թույլատրելու կամ արգելելու որոշումը՝ կայացնելու է կառավարությունը:  

    21:00
    15.08.19
    Ավելին
  • Իրավական
    Ստամբուլյան կոնվենցիա. Իշխանությունը տեղի՞ է տալիս հանրային ճնշմանը

    Արդարադատության նախարարը խոսելով աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ նշել է, թե իր վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու համար: Նախարարի խոսքը տրամաբանության մեջ է դնում՝ վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերը՝ թե իշխանությունը մտափոխվել է ու աշնանը Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու:  

     

    20:40
    15.08.19
    Ավելին
  • Ամուլսար. Ծանր հարված Հայաստանի ներդրումային հեղինակությանը

    Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ամերիկա- բրիտանական ներդրման ճակատագիրը կարծես որոշակիանում է: Ամուլսարի հանքի շահագործումը ավելի քան մեկ տարի արգելափակվելուց հետո՝ միջազգային փորձաքննությունը, ըստ էության, վերահաստատեց, որ հանքարդյունաբերական այս բիզնես-ծրագիրը շրջակա միջավայի համար վտանգավոր չէ: Այս փորձաքննության համար  կառավարությունը հարկատուներիս հաշվին՝ միջազգային կազմակերպությանը վճարել է մոտ չորս հարյուր հազար դոլար: Իսկ ինչ արժեցավ Լիդիանի համար՝ մեկ տարվա պարապուրդն ու Հայաստանի համար՝ աշխարհում ներդրումային համբավը: 

    20:38
    15.08.19
    Ավելին
  • Իրավական
    Ձերբակալվել է Ա. Աշոտյանի օգնական-վարորդը

    Հատուկ քննչական ծառայությունը նոր մանրամասներ է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգնական եւ վարորդ Արամ Բարսեղյանի ձերբակալության վերաբերյալ: Հիշեցնում են, որ 2009-ից 2016 թվականներին, երբ Կրթության և Գիտության նախարարը Արմեն Աշոտյանն էր՝ Բարսեղյանը գրացնված է եղել մի քանի պետական կառույցներում, բայց աշխատանքի չի ներկայացել: ՀՔԾ-ն երեկ էր ձերբակալել Աշոտյանի օգնականին: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու համար: Իր օգնականի ձերբակալման հարցում՝ Արմեն Աշոտյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում: Ըստ նրա, իշխանությունները նման քայլով իրեն են հետապնդում:

     

    20:15
    15.08.19
    Ավելին
  • Ամուլսար. Նոր Հայաստանի էկոլոգիական եւ ներդրումային փորձաքարը

    Ամուլսարի շահագործման նվտանգ լինելու վերաբերյալ Քննչական Կոմիտեի հայտարարությունից հետո ու բնապահպանների՝ Ջերմուկը փրկելու կոչերի տակ՝ Կառավարությունը այժմ պետք է որոշի հանքի հետագա ճակատագիրը: 
    Իսկ Ջերմուկում երեկվանից բնապահպանական երթ է: Մասնակիցները հիշել են Փաշինյանի՝ իրենց տված խոստումը, թե երբ փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն, պապկան կդնի թևի տակ, կգա Ջերմուկ՝ քննարկելու:

     

     

    20:00
    15.08.19
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Նաիրա Զոհրաբյան

    Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողականում էի: Ինչպես միշտ, հանդիպում ու երկար զրույցներ դատապարտյալների և կալանավորների հետ: Ինչպես միշտ` բողոքներ պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովից ու նոր ներմուծված բալային համակարգից, որը դեռ կքննակենք նոր նախարարի հետ: 

    17:59
    15.08.19
    Ավելին