Լրահոս
-
ՔաղաքականԱրայիկ Հարությունյանը ցանկանում է դառնալ Փաշինյանի սիամական երկվորյակը Արցախում. Վահան ԲաբայանԱվելին23:1012.11.19 -
Քաղաքական«Նախագահը պատանդի կարգավիճակ ունի». Ռոբերտ Քոչարյանի աջակիցՌոբերտ Քոչարյանը պատանդի կարգավիճակ ունի: Հայտարարել են դատարանի դիմաց հավաքված երկրորդ նախագահի աջակիցները: Նրանց շարքերում Լիլիթ Սարգսյանը հանդիպել է նաև Քոչարյանի նախագահության տարիներին հայրենադարձված սիրիահայի:
Ավելին22:0712.11.19 -
ՔաղաքականՍիմիդյանն ու Աթաբեկյանը վիճել են, իսկ Սիփան Փաշինյանը ծխում էԱզգային ժողովի միջանցքում լրագրողները նկատել են, որ միմյանց քաշքշում են Իմ քայլի պատգամավորները: Նրանք փորձել են հերքել են, թե նման բան է տեղի ունեցել: Իրականում ավելի են խորացրել կասկածները, քանի որ տեղի ունեցածի վերբերյալ հակասական մտքեր են հայտնել:
Ավելին22:0612.11.19 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ ԱլիեվինՈչ մի կերպ խաղաղության չնախապատրաստվող Ադրբեջանի նախագահին Հայաստանի վարչապետը Փարիզից հորդորել է հայտարարել, թե Ադրբեջանը նույնպես ցանկանում է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորումը բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդին: Այս հայտարարությունից առաջ Փաշինյանը մեկ այլ հայտարարություն է արել՝ ասելով, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ ուղիղ երկխոսությունից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ուզում է Արցախը առանց արցախցիների:
Ավելին22:0212.11.19 -
ԱշխարհՀոնկոնգում մարդ են այրել. ոստիկանը կրակել է մարտական փամփուշտովՍարսափելի տեսարաններով են վերսկսվել ցույցերը Հոնկոնգում: Այստեղ բողոքը արտահանձման օրենքի դեմ է:
Ավելին22:0012.11.19 -
Քաղաքական«Բոլոլա»՝ ազգային ժողովում. ԲՀԿ-ի օրինագծերը մերժվում ենԱրցախյան պատերազմի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը մոտ մեկ տարի առաջ հայտարարում էր, թե 2018-ի իշխանափոխությունը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, այսօր խորհրդարանում անսպասելի հայտարարություն է արել: Նա կասկած է հայտնել, թե մի օր էլ իրեն կդատեն Խոջալուի ցեղասպանության մեղադրանքով: Իմ քայլական պատգամավորը այսպիսի դիտարկում է արել, երբ իր գործընկեր Հովիկ Աղազարյանը օրինագծերից մեկն անվանել է նյու-ֆիդայական:
Ավելին21:5912.11.19 -
Իրավական«Մարտի 1»-ի գործը. պաշտպանները բացարկ են հայտնում դատախազինՄարտի մեկի գործից ցուցմունքներ թաքցնելու, անգործություն ցուցաբերելու համար դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Սակայն աշխատանքային օրվա ավարտի պատճառաբանությամբ, դատավոր Դանիբեկյանը նիստն ընդհատել է:
Ավելին21:5812.11.19 -
ԻրավականՄանվել Գրիգորյանը ներկայացավ դատարանՄանվել Գրիգորյանին դատականի դահլիճից այսօր հիվանդանոց են տեղափոխել: Մինչև դատարանը խորհրդակցական սենյակում էր, վատացել է նախկին պատգամավորի առողջական վիճակը: Դատարանը մերժել է փաստաբանների միջնորդությունը՝ դատավորի բացարկի վերաբերյալ: Նիստից հետո Գրիգորյանի կինը կոշտ է արտահայտվել իր դեմ բացված քրեական գործի մասին:
Ավելին21:5612.11.19 -
ՀասարակականԿԳՄՍ-ի դիմաց շարունակում են բղավել՝ «Արայի՛կ, հեռացիր»Դաշնակցականներին ներսի ու դրսի բաժանած կրթության նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցականները շարունակում են նստացույցը: Ամբողջ գիշերը նախարարության աստիճաններին, քնապարկերի մեջ անցկացնելուց հետո, վաղ առավոտյան նրանց շրջել են պետական բուհերով ու իրազեկման ակցիաներ արել: Նրանց են միացել նաև մի խումբ համալսարանականներ:
Ավելին21:5512.11.19 -
ՔաղաքականԱԳՆ-ում հանրապետականներից ստացած նամակը քաղաքավարի չեն համարումԶոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ստացած նամակը արտգործ նախարարությունը անքաղաքավարի է համարում: Հայլուրի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսպես որակեց Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների նամակը, որը նրանք փոխանցել էին երեկ արտգործ նախարարության մոտ ակցիայի ժամանակ: Հանրապետական երիտասարդները ճամպրուկներով շենքի մոտ էին հասել այն պահին, երբ Զոհրաբ Մնացականյանը ճանապարհում էր Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովին:
Ավելին21:5112.11.19 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացնում մեղադրող դատախազ Պետրոս ՊետրոսյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Ավելին17:1212.11.19 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:
Ավելին17:0112.11.19 -
ԻրավականԴատավար Աննա Դանիբեկյանը կրկին հրաժարվեց ինքնաբացարկ հայտնելԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Ավելին16:4612.11.19 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա ԴանիբեկյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ավելին13:5012.11.19