Լրահոս

2019-11-14
2019-11-13
  • Քաղաքական
    Երբ ԱԺ մեծամասնությունը տեղում չէ. տապալված քվեարկություն

    Ազգային ժողովի նախագահը օրենքի ուժով չի կարող մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Խորհրդարանն այսօր չի ընդունել Իմ քայլից Աննա Կարապետյանի ներկայացրած նախագիծը, որը հերթական անհասկանալի իրավիճակն է ստեղծել խմբակցությունում: Լուսավորն էլ դեմ է քվեարկել շատ կոնկրետ պատճառով իրենց առաջարկը չի ընդունվել:

    22:42
    13.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Ջուրը ծածկում է Վենետիկը

    Վենետիկում տեղատարափ անձրևների հետեւանքով 2 մարդ է զոհվել: 400 կամուրջների քաղաքի 80 տոկոսը ջրի մեջ է: Իշխանությունը արտակարգ դրություն է հայտարարել:

    22:41
    13.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ընդդիմությունը փնթիություն եւ սխալներ է գտել բյուջե-2020-ում

    Խորհրդարանի բոլոր հանձնաժողովներով անցնելուց հետո Բյուջե-2020-ը քառօրյայի օրակարգում է: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանական ընդդիմությունը անկանխատեսելի է որակել:

    22:40
    13.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Ամենաբարի օրը

    Աշխարհն այսօր նշում է բարության միջազգային օրը

    22:38
    13.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հանրային խորհուրդ. Մանուկյանը հեռացավ, իսկ Սաֆարյա՞նը

    Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը սխալ է համարում Վազգեն Մանուկյանի հեռացումը: Կարծում է, հրաժարականը ճիշտ ճանապարհ չէ: Մամուլը քննարկում է, որ Վազգեն Մանուկյանի փոխարեն Հանրային խորհուրդը գլխավորելու է Ստյոպա Սաֆարյանը:

    22:37
    13.11.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանի ղարաբաղյան «նոր խոսքն ու լեզուն»

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հետաքրքիր, այլաբանական դիտարկումներ է արել՝ արցախյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որը Հայաստանը ընդունում էր, որպես բանակցությունների հիմք: Փաշինյանը սկզբում հերքել է, որ այդ փաստաթուղթը այլեւս բանակցային սեղանին չէ: Դրա մասին Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն էին հայտարարել Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Այնուհետեւ վարչապետը Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, համեմատել է ճանապարհի հետ, որը չգիտես ուր է տանում: Արցախի թեմայով Փաշինյանը վերջին մեկ շաբաթում հաճախ է խոսում: Փարիզում էլ, շատերի համար անսպասելի, հայտարարել էր, թե Արցախի վերջական կարգավիճակը պետք է որոշի Մինսկի խումբը:

    22:36
    13.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Դասախոսները՝ գործադուլ, ուսանողները՝ դասադուլ

    Պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսները միացել են դասադուլ անող ուսանողներին եւ համերաշխության նախազգուշական գործադուլ սկսել: «Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայագիտությունից»՝ հայտատարել են դասախոսները: Հայոց լեզուն եւ հայագիտությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր ծրագրից հանելու Արայիկ Հարությունյանի մտադրությունը դասախոսները դատապարտում են: Բայց, միեւնույն ժամանակ ուսանողներին հորդորում են դադարեցնել դասադուլը: Ուսանողները հանձնվելու մտադրություն չունեն: Դասախոսների քայլից ոգեւորված կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրաժարականի պահանջով վերսկսել են ուրբաթ դադարեցրած ակցիան:

    22:34
    13.11.19
    Ավելին
  • Հայաստան
    Թուրքիայի դաշտերը ջրվում են Հայաստանի ջրով

    Արարատի մարզում, ջրի պակաս է: Այգեստան համայնքում մոտ 400 հա ծաղկակաղամբի մարգերը չորանում են: Ջրային պետական կոմիտեի պահանջով Արարատյան դաշտավայր գնացող ջուրը կտրել են, ու հիմա առուները հոսում են հարեւան Թուրքիա:

    22:33
    13.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ծառուկյանը տանում է Պետրոսյանի ցավը, իսկ Ղուկասյանն ամաչում է

    ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անվերապահորեն աջակցում է Գեւորգ Պետրոսյանին: Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ իրենց պատգամավորը խմբակցության տեսակետն էր հայտնում, երբ երեկ առաջարկում էր օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունն ու նրանց կողմից երեխայի որդեգրումը: «Իմ Քայլը» խմբակցություն-Գեւորգ Պետրոսյան հակամարտությունը, Ծառուկյանը մեծ աղմուկ չի համարում:

    22:32
    13.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

    Ինչպես հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով:

    17:06
    13.11.19
    Ավելին