Լրահոս
-
ՔաղաքականԿամազների նվիրատվությունը պետք է ավագանու որոշումով լիներ. Հռիփսիմե ԱռաքելյանԱվելին23:1829.11.19 -
ՀասարակականԳլխավոր դատախազը միշտ է աշխատել «Հիսուսի բարդույթով»Հիսուսի բարդույթով է միշտ աշխատել գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը այդ մասին խոստովանել է լրագրողների հետ զրույցում: Միևնույն ժամանակ նշել է, որ աշխատելիս հույսը միայն Աստծու վրա չեն դնում: Փորձում են մաքսիմալն անել, որպեսզի կարողանան Հայաստան վերադարձնել, օրինակ նախկին պաշտոնյանների, որոնց դեմ քրեական գործեր են բացվել: Ի դեպ, Դավթյանը համաձայն չէ, թե նախկինները իրավապահ մարմիններից թաքնվում են Ռուսաստանում: Այլ երկրներում գտնվողների մասին էլ շուտով կհայտարարվի,- ասել է դատախազը:
Ավելին23:1629.11.19 -
ԵրևանԵրեւանի նվիրատուների հետքերըԵրեւանի քաղաքապետարանին կամազներ նվիրած ընկերությունների և նախկին ու ներկա պաշտոնյաների միջև կապի մասին այսօրվա գաղտազերծումներից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Ավելին23:1529.11.19 -
ՀասարակականԲուլղարացի պատգամավոր. «ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է»«Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է և Հայաստանը պետք է մերժի այն». կոնվենցիայի մասին այս կարծիքին է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը: Նա Հայաստանում է՝ ներկայացնելու իր երկրի փորձը, որը հրաժարվեց վավերացնել տարիներ առաջ ստորագրած կոնվենցիան:
Ավելին23:1429.11.19 -
ԱշխարհԱդրբեջանում իշխանության ճգնաժամ էՀարևան Ադրբեջանի խորհրդարանը երկուշաբթի կքննարկի ինքնալուծարվելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Իլհամ Ալիևին դիմումը: Ադրբեջանի նախագահին սատարող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որ Միլի Մեջլիսում բացարձակ մեծամասնություն է կազմում, արդեն հայտարարել է, որ սատարելու է արտահեր ընտրությունների առաջարկին: Քաղաքական աճպարարությունն են համարում սա փորձագետները և իշխանությունը քայլ առ քայլ Մեհրիբան Ալիևային փոխանցելու իմիտացիա:
Ավելին23:1229.11.19 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն՝ ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկությունների «դեսպան»Երևանում ներկայացրել են խելացի կոշիկ, որը կհետևի տիրոջ քաշին ու ֆիզիկական ակտիվությանը: Նոու-հաուն ստեղծվել է Եվրամիության ֆինասնավորմամբ: Կառույցը ցանկանում է մեր երկրում դառնալ փոքր ու միջին բիզնեսի, նորարարությունների դեսպանը:
Ավելին23:1129.11.19 -
ՀասարակականԶինգրքույկի «գինը»՝ 10 միլիոն դրամ եւ 1 ամիս ծառայությունՕրինական դասալքությու՞ն, թե՞ քայլ դեպի պրոֆեսիոնալ բանակ: Իմ քայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հայտնի դարձավ իշխանափոխության օրերին՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիկնապահ, առաջարկում է 10 միլիոն դրամ վճարել, մեկ ամիս ծառայել ու զինգրքույկ ստանալ: Այս առաջակին դեմ են նրա թիմակիցները, կողմ է ընդդիամդիր պատգամավորներից մեկը: Կիսապատերազմական երկրի պաշտպանության փոխնախարարը տարակուսած է այս առաջարկից, քանի որ չի պատեկերացնում, թե ինչպես կարելի է մեկ ամսում զինվորական գործին գոնե մի քիչ մոտենալ ու զինգրքույկ վերցնել, համալրել պահեստազորի շարքերը: Ի դեպ, կառավարությունը 2020-ից այլևս չի երկարաձգելու այն օրենքի ժամկետը, որը հնարավորություն է տալիս բանակից խուսափած երիտասարդներին 27 տարեկանից հետո, վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից: Պաշտպանության նախարարության պաշտոնյան հիշեցրել է, որ զինվորական ծառայության հիմքը Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ ցանկացած քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը:
Ավելին23:0729.11.19 -
ՀասարակականՄայրը 20 տարի է փնտրում է դստերը30-ից ավելի հայ երեխաների իտալացիներին ապօրինի որդեգրման տալու գործը կբացահայտվի, եթե 36-ամյա կնոջը դատախազությունը օգնի հասնել արդարության ու 20 տարի անց գտնել իր դստերը, վստահ է Սյուզաննա Պատվականյանի փաստաբանը:
Ավելին23:0529.11.19 -
ՔաղաքականԻնչի՞ համար «հուզվածություն» առաջացավ, որ նվիրատվություն արեցին. Վարդան ԲոստանջյանԱվելին16:1529.11.19
-
ՀասարակականՊետական արժեհամակարգ. ո՞րն է ազգային հայեցակարգըՍտամբուլյան կոնվենցիա, դատաիրավական փոփոխություններ, հայոց լեզուն ոչ մասնագիտական ֆակուլտետներում՝՝ ոչ պարտադիր դարձնելու փորձեր: Որոնք են այսօր մեր հանրային կյանքի գլխավոր թեմաներն ու արդյոք սա է իշխանության օրակարգը: Այս թեմաներն են քննարկվել Պետականություն և արժեհամակարգ խորհրդաժողովին:
Ավելին23:2128.11.19 -
ԱռողջապահականԴեղերի մասին օրենքը. ԱԺ մեծամասնությունն ընդդեմ նախարարիԿառավարության քաղաքական հենարան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այսօր խորհրդարանում նեղն են գցել առողջապահության նախարարին: «Իմ քայլական» Քրիստինե Պողոսյանը կոռուպցիայի բուն է համարել Դեղերի մասին օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի, որոշ դեղեր կարող են գովազդվել պետակա՛ն մակարդակով: Արսեն Թորոսյանը իր թիմակիցներին մեղադրել է նախագծի էությունը խեղաթյուրելու մեջ եւ չի թաքցրել վիրավորանքը՝ խորհրդարանակն մեծամասնության ներկայացուցիչներից:
Ավելին23:1928.11.19