Լրահոս

2019-11-28
2019-11-27
  • Հասարակական
    Մաքուր ծանրամարտ

    Մինչ Հայաստանում դեռ քննարկում են սեռափոխված ծանրորդ Մել Դալուզյանի մասին ֆիլմի համար պետբյուջեից 20 միլիոն դրամ հանելու հարցը՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչու՞ պետք է նա նման պատվի արժանանա, եթե հենց նրա դոպինգ սկանդալի պատճառով մեր ծանրորդների հավաքականը շատ համեստ կազմ կարող է տանել 2020-ի օլիմպիական խաղերին Թուրքիայում ֆիլմ են նկարում ծանրամարտի իրենց լեգենդի մասին: Նաիմ Սուլեյմանօղլուին հերոսացնող ֆիլմից իհարկե դուրս են մնացել այն կադրերը, որոնցում կտեսնեինք, թե ինչպես է մեր ծանրորդներից Հոկսեն Միրզոյանը երեք անգամ հաղթում նրան: Միրզոյանը ի դեպ, հիմա փառքից հեռու է ապրում, նրա մասին պատմող ֆիլմեր չկան, նա ընկեր Հոկսենն է իր սովորական մարզադպրոցում:

    21:48
    27.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Օրենք եվ ավանդույթ. Հայաստանում 2 դիակիզարան կբացվի

    Եկող տարի Հայաստանում միանգամից երկու դիակիզարան բացելու միտքը ավելի է սրել վերջին ամիսներին առանց այդ էլ խորացած հին ավանդույթների ու նոր արժեքների կողմնակիցների բանավեճը: Ստամբուլյան Կոնվենցիայի, ֆուտուրիստական փերֆորմանսի, սեռափոխված ծանրորդի մասին ֆիլմի աղմուկից հետո Երևանի փողոցներում հիմա էլ անհանգսիտ քննարկում են, թե որքանո՞վ է քրիստոնեական արժեհամակարգում տեղավորվում մահից հետո մարդու մարմինն այրելու գաղափարը:

    21:47
    27.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառ չի լինի

    յուսիսային պողոտայի ամենամյա ամանորյա տոնավաճառն է, բայց այս տարի չեք տեսնի այն: Քաղաքապետարանը որոշել է փոխել միջոցառման ձևաչափը:

    21:46
    27.11.19
    Ավելին
  • Իրավական
    Սանասարյանը վիճարկում է ԱԱԾ կառուցվածքը

    Դատարանն այսօր մերժեց կասեցված լիազորություններով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը: Ինչպես գիտեք, աղմկոտ այս գործը առնչվում է հեմոդիալիզի սարքերի գնման մրցույթին: Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Դավիթ Սանասարյանը չարաշահել է պաշտոնական դիրքն ու միջամտել պետական գնումներին ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով: 

    21:44
    27.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Գեւորգյանը խոստացել է ուսանողներին՝ «քննարկել բոլոր հարցերը»

    Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը փողոցից ժամանակավոր դուրս է եկել ու մտել բուհեր: Հայոց լեզուն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր դասավանդման ցանկից հանելուն դեմ դուրս եկած պետհամալսարանի ուսանողները դասադուլը ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ են տեղափոխել:

    21:42
    27.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Հաշտության քայլեր». Նաիրա Զոհրաբյանի մուտքն Ադրբեջան արգելված է

    Մամուլը պնդում է, թե ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո քննարկման փուլ է մտել երկու կողմի պատգամավորների փոխայցելությունների հարցը: Հավաստի՞ են այս լուրերը, թե՞ ոչ, դեռ չգիտենք: Արտաքին գործերի նախարարությունից մեր թղթակցին ասել են, որ տեղյակ չեն՝ ինչ խողովակով է ինֆորմացիան հայտնվել մամուլում: Ինչ խողովակով էլ լինի, ջրի երես է դուրս եկել ևս մի սկանդալային մանրամաս. միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է: Նրան ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիստ է համարում: Ինչպես հիշում եք, հայ լրագրողների 3 հոգանոց պատվիրակությունը Բաքվից վերադարձել էր համոզված, որ Հայաստանից հնչող խաղաղության կոչերը Ադրբեջան չեն հասնում: Այնտեղ պատրաստվում են պատերազմի քիչ չէ, դեռ գուցե փորձեն ընտրել, թե հաշտեցման գործընթացի համար որ հայ պատգամավորը կարող է Բաքու մտնել, որը՝ ոչ:

    21:39
    27.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Կենարար ջուր եւ արեվ համայնքներին». համահայկական հիմնադրամ

    Հաշված ժամերից կսկսվի համահայկական դրամահավաքը: Համահայկական հիմնադրամի ամենամյա 12-ժամյա հեռուստամարաթոնի առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։

    21:37
    27.11.19
    Ավելին