Լրահոս
-
Իրավական«Օրսիս»-ի հրացանը ՊՆ-ին չի հասել. Նոր քրեական գործՊաշտպանության նախարարության եւ զենք մատակարարող ռուսական ընկերության միջեւ սկանդալը չի ավարտվում: Օրսիս ընկերության դիմումով հարուցվել է նոր քրեական գործ: Ընկերության փաստաբանը պնդում է, որ Օրսիսը զենք է նվիրել մեր բանակին, բայց այն չի գրանցվել ՊՆ հաշվեկշռում, այլ լրացրել է փոխնախարարի զենքերի շարքը:
Ավելին23:4003.02.20 -
ՀասարակականԳեվորգ Կոստանյանը պատրաստ է բացահայտել «մարտի 1»-ի մեղավորներինԵթե մարտի մեկի մայր գործով փաստաթղթերում իշխանությունը թաքցնելու բան չունի, ինչու՞ դրանք չքննարկել հրապարակային: Թափանցիկության խոստումներով իշխանության եկած վարչապետ Փաշինյանին մարտի մեկի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրապարակային հանդիպում կազմակերպելու կոչ է արել:
Ավելին23:3903.02.20 -
Իրավական«Մարտի 1». «մայր» գործի բոլոր նյութերը կտրամադրվե՞ն պաշտպաններինՎերաքննիչում դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրաժարվել է ինքնաբացարկ հայտնել: Նա կշարունակի քննել դատախազության բողոքը, որ վերաբերում է Մարտի մեկի մայր գործով բոլոր նյութերը Քոչարյանի պաշտպանների տրամադրելու միջնորդությանը: Այդ ի՞նչ կա Մարտի մեկի մայր գործով նյութեում, որ դատախազությունը ամեն բան անում է միայն թե դրանք երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի պաշտպանների ձեռքը չընկնեն:
Ավելին23:3803.02.20 -
Հասարակական«Լուրեր»-ի տեսանյութում խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. ՀՌՀ-ն՝ Հրայր Թովմասյանին առնչվող ռեպորտաժի մասինՀայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված տեսանյութի վերաբերյալ։
Ավելին15:4603.02.20 -
ՀասարակականԳևորգ Կոստանյանը հայտարարություն է տարածելԻհարկե, ես կարող եմ այն ամենը, ինչը ցանկանում եմ հայտնել, գտնվելով Հայաստանից դուրս՝ հրապարակել որևէ հայտարարությամբ: Սակայն իմ առաջարկը պայմանավորված է նրանով, որ ես անգամ պատրաստ եմ վերադառնալ լավ գիտակցելով, որ այդ խորհրդակցությունից հետո ինձ կալանավորելու են, բայց մեր հասարակությանը պետք է հարց և պատասխանի միջոցով տեղեկացնել ոչ միայն ինձ մեղադրանք առաջադրելու հիմքերի և պատճառների, այլև՝ Մարտի 1-ի գործի հատկապես կարևոր այն հանգամանքները, որոնք հանրությունից թաքցվում են նախաքննության գաղտնիքի անվան տակ:
Ավելին15:3203.02.20 -
ԻրավականԴատարանն ավարտեց դատախազության բողոքի քննությունը․ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ինՎերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակեց դատախազության կողմից բերված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ բողոքի քննությունը։
Ավելին13:0103.02.20
-
ԱշխարհՇաբաթվա հեշթեգերըԻսկ որտեղ փնտրենք այն փաստաթուղը, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները բանակցեցին ավելի քան 11 ժամ: Ժնևյան եռօրյա լռությունից հետո երկու կողմերը խոսում են վերջին տարիների ամենաինտենսիվ քննարկման մասին, Մինսկի խումբն էլ՝ կրեատիվ մոտեցումների: Բայց ադրբեջանցիները, առանց համանախագահների կոչին սպասելու էլ, սկսել էին կրեատիվ մտածել ու կապ հաստատել համանախագահ երկրներից՝ ԱՄՆ դեսպանի ու Ֆրանսիայի նախագահի հետ: Իսկ մեզ դեռ պետք կլինի սովորել քարոզչական ճակատում թքած չունենալու նուրբ արվեստը:
Ավելին22:3602.02.20 -
ԱշխարհBrexit. Մեծ եւ «փոքր» ԲրիտանիաՈւրբաթ կեսգիշերին Եվրամիության դրոշի վրա մարեց Մեծ Բրիտանիայի աստղը: Թագավորությունը բրեքզիթով բաժանվեց Եվրոպայից: Այնպես ինչպես լինում են բոլոր բաժանումները երկար տանջանքերից հետո: Իհարկե պայմանավորվելով լավ ընկերներ մնալ:
Ավելին22:3502.02.20 -
Իրավական«Մարտի 1». Գաղտնի նամակագրությունԵրկրի թիվ մեկ դատական գործի ընթացքը կարող է 180 աստիճանով շրջվել: Այս շաբաթ փաստաբաններից մեկը դատախազությանը հանձնեց Վիքիլիկսի գաղտնազերծած հրապարակումները մարտի մեկին նախորդած որոշ իրադարձությունների մասին: Խոսքը ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ հիշատակված փաստերի մասին է: Դրանք նոր լույս կարող են սփռել այս աղմկոտ գործի վրա իհարկե եթե դատախազությունը ընդունի:
Ավելին22:3402.02.20 -
ԱռողջապահականԿորոնավիրուս. Չինական սարսափը | Կորոնավիրուս Հայաստանում չկա...99,9 տոկոսովԱյսօրվա ամսաթիվը՝ 02.02.2020-ը, որ չինարենում համահունչ է «ես սիրում եմ քեզ» արտահայտությանը, այդպես էլ չի դառնա հազարավոր չինացի սիրահարների ամուսնության գրանցման օրը: Իսկ այս թվերը ըստ չինական ավանդույթի, հանդիպում են հազար տարին մեկ անգամ: Բայց երկրի իշխանությունները սիրուց բան չեն հասկանում, արգելել են բազմամարդ միջոցառումներ կազմակերպել: Պատճառը Չինաստանում օր-օրի զոհերի թիվն ավելացնող «կորոնավիրուս» անունը ստացած նոր վարակն է: Այն արդեն հասցրել է տարածվել ավելի քան տասը հազար մարդու օրգանիզմում, ու սպանել ավելի քան 200-ին:
Ավելին22:3302.02.20 -
ՀասարակականԱտելության կարմիր մակարդակԱնցնող շաբաթ վերջին մեկուկես տարվա մեր ներքաղաքական կյանքի բոլոր հականիշները խտացան մի շրջանի մեջ: Սևերի ու սպիտակների, լափամանից զրկվածների ու հեղափոխականների բանակները բախվեցին այն միակ իշխանության դարպասի առաջ, որ դեռ չի հանձնվում գործող քաղաքական էլիտային: Սահմանադրական դատարանի համար կռիվը վերջին մեկուկես տարվա չափանիշներով անգամ դժվար է տեղավորվում գիտակցության մեջ, ինչ-որ պահի չես հավատում տեսածիդ ու լսածիդ:
Ավելին22:3202.02.20
-
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Նոր փաստաթո՞ւղթԽաղաղությանը ձեռք մեկնելու հայկական կողմի առաջարկները շարունակում է մերժել Ադրբեջանը: Հայաստանի արտգործ նախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հրաժարվում է ընդունել Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ ձևակերպումը: Բանակցություններին հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը շեշտել էր արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ժնևում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ երկու ռաունով հանդիպման ժամանակ:
Ավելին21:5101.02.20 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ-ի զսպաշապիկը՝ Հայաստանի իշխանության համարՍթափության կոչ է, թե իշխանության բռնած գործին հաջողության մաղթանք ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունը: «Անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ»,- իրենց հայտարարությունում շեշտում են համազեկուցողները: Արձանագրում են, որ լարվածությունը աննախադեպ բարձր մակարդակի է հասել, որը կարող է երկարաժամկետ վնաս բերել վստահության ցածր մակարդակ ունեցող դատական համակարգին:
Ավելին21:5001.02.20 -
ՏնտեսականՏնտեսկան ակտիվությունը տնտեսական աճի ցուցիչ չէՏնտեսության ռեկորդային արդյունքներն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի: Հայաստանի վարչապետը ռեկորդային է անվանում տնտեսության ակտիվության ցուցանիշը: Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ ակտվիությունն աճել է: Անկախ տնտեսագետները խորհուրդ են տալիս ոգևորվել, երբ հրապարակվեն ՀՆԱ-ի ցուցանիշները: Ասում են՝ այդ վիճակագրությունը նկարել հնարավոր չէ:
Ավելին21:4901.02.20