Լրահոս

2020-03-06
2020-03-05
  • Կրթություն և գիտություն
    Ինստիտուտները դուրս չեն գալիս գիտությունների ազգային ակադեմիայից

    Գիտությունների ակադեմիան փոշիացնում են: Այսպես են արձագանքում գիտնականները բարձրագույն կրթության մասին նոր օրինագծին, որը կասկածի տակ է դնում Ակադեմիայի ճակատագիրը: Ակադեմիականները քննարկել ու դեմ են քվեարկել ինստիտուտները ակադեմիայից առանձնացնելու օրենսդրական նախագծին:

    23:17
    05.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Ոստիկանները ներխուժել են Արամ Վարդանյանի, նրա հարազատների տներ

    Օրվա սկանդալն է դարձել ոստիկանների գիշերային այցելությունը «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներ: Մի քանի տասնյակ ոստիկաններ ինչպես պնդում են փաստաբանները, պատերի վրայով մագլցելով ներխուժել են տներ, ջարդել դռները, պատուհանները, մարդկանց բերման ենթարկել: Հետո պարզ դարձավ, որ ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են փնտրել, բայց գտել ու առգրավել են հարսանիքի Դի-վի-դի-ներ: Վարդանյանը, որն այդ պահին տանը չի եղել, մամուլին ոչ պակաս սկանդալային մանրամասներ է պատմել: Նրա խոսքով, դեպքից առաջ իրեն գործարք են առաջարկել, թե կպառկեցնեն ասֆալտին, կնկարեն, հետո իր համար լավ կլինի։ Բայց, փաստորեն, գործարքը չի կայացել:

    23:15
    05.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Մեկ սմարթֆոն եւ 2 անգամ շատ ինտերնետ՝ 2 տարով

    Յուքոմի գարնանային անակնկալների մասին: Հիմա ընկերությունն առաջում է 2 անգամ ավելի շատ ինտերնետ:

    23:15
    05.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսն աշխարհում. 12 մլրդ դոլար ՀԲ-ից՝ վարակի տարածման դեմ

    Իսկ աշխարհում կորոնավիրուսը շարժվում է արևելքից՝ արևմուտք աշխարհագրությամբ: Մինչ Չինաստանում խիստ պակասել են մահվան ու վարակման դեպքերը Իրանում, Իտալիայում, ու Միացյալ Նահանգներում օրեցօր թվերն ավելի մտահոգիչ են դառնում: Չինաստանի սահմաններից դուրս մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 2100 մարդ: Համաշխարհային բանկը 12 մլրդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին հիվանդության տարածման դեմ պայքարելու համար:

    23:11
    05.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    ԱԺ-ում եւ կառավարությունում առողջ են. դասերը կվերսկսվեն

    Երբ Գոլդեն Փելեսում կարանտինի մեջ մարդիկ կան, որ 2 օր ազատ շփվել են բոլորի հետ, ծնողներին ամենաշատն անհանգստացնողը իրենց երեխաների ճակատագիրն է: Դասերը երկուշաբթիից կվերսկսվեն: Կրթության նախարարն այսօր կառավարության նիստում ասել է Առողջապահության նախարարությունից դպրոցները փակելու հատուկ ցուցում չունեն: Իսկ Ազգային ժողովում հատուկ ցուցում կա: Պատգամավորները, այցելուներն ու լրագրողները կարող են շենք մտնել միայն ջերմությունը չափելուց հետո: Խորհրդարանում երևի գիտեն, որ վտանգավոր վիրուսով վարակվածի ջերմությունն էլ կարող է 36 ու 6 լինել:  

    22:37
    05.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    «Կորոնավիրուսի շենքը»՝ Երեւանում

    Չնայած կորոնա-խուճապը ցրելու կառավարության ջանքերին, մենք շարունակ նոր ահազանգեր ենք ստանում մահաբեր վիրուսից զգուշացող քաղաքացիներից: Կորոնավիրուսով վարակված 29-ամյա մեր հայրենակցի հետ՝ նույն ինքնաթիռով Թեհրանից Երևան ժամանած տղամարդը 2 օր ապրել է հարազատների հետ նույն հարկի տակ ու հետո նոր մեկուսացվել: Ու այդպես 3 տասնյակ մարդ:

    22:35
    05.03.20
    Ավելին
  • Արցախ
    Նախընտրական Արցախում ԼՂ հարցի վերաբերյալ հստակություն են ուզում

    Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քարոզարժավի 9-րդ օրը թեկնածուները շարունակում են շրջել տարբեր տարբեր գյուղերով ու քաղաքներով, պատմել իրենց հավակնոտ ծրագրերի մասին:

    22:33
    05.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Վազգեն Սարգսյանը 61 տարեկան կդառնար

    Այսօր Հայաստանն ու Արցախը նշում են Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Սպարապետն այսօր կդառնար 61 տարեկան:

    22:24
    05.03.20
    Ավելին