Լրահոս

2020-03-05
2020-03-04
  • Քաղաքական
    Կարո՞ղ է 25-ամյա վունդերկինդը դառնալ դատավոր. ԱԺ օրակարգը

    Կարո՞ղ է արդյոք 25 տարեկան դատավորը մարդկանց ճակատագրեր որոշել: Հարցը այսօր հնչել է խորհրդարանում: Ընդդիմությունը դեմ է օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է իջեցնել դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դարձնելով 25: Նախագծով նաև սահմանվում է, որ դատարանի նախագահ դառնալու համար անհրաժեշտ չէ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը:

    22:43
    04.03.20
    Ավելին
  • Աշխարհ
    Կորոնավիրուսն արագորեն տեղափոխվում է արեւմուտք

    Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է ժամ առ ժամ: Այս պահին մոտ երեք հազար վարակակիր կա այդ երկրում: Մահացածների 92 են: Վարակակիրների թվով Չինաստանից հետո առաջատար են նաև Հարավային Կորեան և Իտալիան: Այս ֆոնին Միջագային օլիմպիական կոմիտեի մամուլի խոսնակը հայտարարել է, որ վիրուսի պատճառով օլիմպիական խաղերի հետաձգումը քիչ հավանական է: ՄՕԿ-ը այդպիսի մտադրություն չունի հաշվի առնելով, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս չի պատրաստվում աշխարհում համաճարակ հայտարարել:

    22:42
    04.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Շահումյանի հանձնումը. Արամ Սարգսյանի հիշողությունները

    Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարությունից հետո, թե Շահումյանը Ադրբեջանին է հանձնվել Լևոն Տեր-Պետրոսյանի համաձայնությամբ, հեռակա բանավեճ է սկսվել Սարգսյանի ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի միջև:

    22:39
    04.03.20
    Ավելին
  • Հասարակական
    Երկրում դավաճան փնտրելու վտանգները

    Անհանգստացնող են դառնում Հայաստանի իշխանության հաճախակի դարձած հայտարարությունները, թե պետության ներսում դավաճաներ կան: Քաղաքական գործիչները տարակուսած են. իշխանությունը փորձո՞ւմ է տպավորիչ դարձնել հռետորաբանություն, թե իրավական հետևանք ունեցող լուրջ հայտարարություններ են սրանք:

    22:35
    04.03.20
    Ավելին
  • Առողջապահական
    Իրանցի տուրիստներ չկան, բժշկական դիմակներ՝ եւս. Կորոնավիրուս

    Հայաստանում կորոնավիուսի հայտանբերումից երեք օր անց՝ Երևանի տրամադրությունները:

    22:35
    04.03.20
    Ավելին