Լրահոս
-
Առողջապահական47 կորոնավիրուսակիր եւ խստացված ռեժիմ՝ ՎարդենիսումՄինչեւ ապրիլի 19-ը կորոնավիրուսի ոչ մի դեպք չունեցած Գեղարքունիքի մարզն այսօր խիստ սահմանափակումներ է արել: Վարդենիսում այսօրվանից մուտքի ու ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել: Մարզում 47 վարակակիր կա, բոլորն էլ Վարդենիսում: Քաղաքի հիվանդանոցը փակ է:
Ավելին23:4322.04.20 -
ՏնտեսականԳազի գնի եւ «փոխադարձ հարգանքի» հարցերՀայաստանի դաշնակից, ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կէժանացնի՞ մեր երկիր մատակարարվող գազը: Մոսկվայից ակնարկում են, որ դաշնակցային հարաբերությունների մասին պետք չէ հիշել միայն, երբ ինչ-որ բան է պետք եւ հիշեցնում են, որ Հայաստանում գործող ռուսական ընկերությունները դատական քաշքշուկի մեջ են: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը կարծում է, որ ռուսները պետք է հրաժարվեն գազը թանկացնելու մտադրությունից, քանի որ նավթա-գազային շուկայում գները իջել են: ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը պնդում է, գազի նոր գինը պետք է որոշել քաղաքակա՛ն բանակցություններով:
Ավելին23:4222.04.20 -
Իրավական«Փաշինյանի հետ քննարկել են Քոչարյանին ազատ արձակելու հարցը»Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միակն է Հայաստանում, որ չնայած ռիսկային խմբի տարիքին եւ համակցված հիվանդությանը, պահվում է նախնական կալանքում: Նկատում է «Փաստ էյ-էմ»-ը եւ ներկայացնում պաշտոնյաների այն շրջանակը, որը շատ ակտիվ քննարկում է նախկին նախագահի հարցը, բայց այդպես էլ չի կարողանում որեւէ որոշում կայացնել՝ համավարակով պայմանավորված, նրան ազատ արձակելու վերաբերյալ:
Ավելին23:4122.04.20 -
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Փուլայի՞ն կարգավորումԲանակցային սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ կա: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս սկանդալային հայտարարությունից հետո, երբ փորձագետները արդեն ընդհուպ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականն էին պահանջում, Մնացականյանը պարզաբանեց տարիների ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են քննարկվել, ինչը չի նշանակում, թե դրանք ընդունելի են հայկական կողմերի համար:
Ավելին14:0622.04.20 -
ԱշխարհՁրի նավթ. «սեւ ոսկու» սեւ օրերըԻսկ սև ոսկին իրոք վաճառվում է ջրի գնով, նույնիսկ ավելի էժան: Նավթի գինը պատմական մինիմումի է հասել հաշված ժամերի ընթացքում ռեկորդային` մոտ 300 տոկոսի անկում գրանցելով: Դաբլյու-թի-այ տեսակի մեկ բարելի գինը անցած գիշեր, նույնիսկ հասել էր մինուս 40-ի:
Ավելին14:0522.04.20 -
ՀասարակականՏուրիստներ չկան, վարկեր կան. Բողոքի ակցիաԱշխարհի տուրիստական ճգնաժամը ուղիղ հարվածի տակ է դրել նաև հայկական տուրիստական ընկերությունների գոյությունը: Տուրիստական ավտոբուսների մոտ 2 տասնյակ վարորդներն ու ընկերությունների ղեկավարները այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի: Պահաջում են կամ մեկ տարի ժամկետով սառեցնել իրենց վարկերը կամ օգնություն տրամադրել, այլապես ստիպված են լինելու վարկով գնած մեքենաները մաս- մաս վաճառել
Ավելին14:0422.04.20 -
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Բանակցությունները վճռական փուլ են մտնումԱդրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ, պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը փուլային տարբերակի մասին խոսք է բացել հենց այսօր՝ արտգործնախարարների տեսակոնֆերանսից առաջ: Նա ենթադրում է, որ բանակցությունները մտնում են վճռորոշ փուլ եւ միջնորդները նպատակ ունեն ինտենսիվացնել գործընթացը:
Ավելին14:0122.04.20 -
ԱշխարհԱդրբեջան. Թատերական զորավարժությունՄինչ ադրբեջանական ընդդիմությունը աղաղակում է այդ երկրի զինված ուժերում կորոնավիրուսի աննախադեպ տարածման մասին, իսկ նավթի գնի անկման ֆոնին Ադրբեջանի տնտեսությունը անկառավարելի շրջափուլ է մտել,Ալիևը փորձում է ինքն իրեն, թե աշխարհին համոզել, որ մարտունակ է, քան երբևէ: Նախիջևանում արբեջանական զորավարժությունները հայ փորձագետների համոզմամբ ընդամենը իմիտացիա են: Դրա մասին են վկայում տեսանյութերը: Նաև այն, որ Ադրբեջանի ռազմական էլիտան ռիսկ չէր անի կորոնավիրուսի այս օրերին հայտարարվածի չափ լայնամասշտաբ զորավարժություն անել: Ըստ հաղորդգրությունների՝ խաղարկել են անգամ զորահավաքի դրվագներ:
Ավելին14:0022.04.20 -
ԱշխարհԻտալիա. Ամելիան ծնվեց, ուրեմն ամեն բան լավ է լինելուԿորոնավիրուսի զոհերի թվով աշխարհում երկրորդ պետությունը մնում է Իտալիան: Այնտեղ թագավարակը արդեն 24 հազարից ավելի կյանք է խլել, բայց տաքարյուն, կրքոտ իտալացիները պատրաստվում են ծովափնյա սեզոնին, պատշգամբներից իրար բելա չաո են երգում, իսկ երկրի ծննդատներում գործը եռում է:
Ավելին13:5722.04.20 -
ԱռողջապահականՄոսկվայում ՀՀ 268 քաղաքացի սպասում է վերադարձիՄոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում մնացած հայերին տարածքը ախտահանելու պատրվակով դուրս են հրավիրել ու էլ ներս չեն թողնում: Այդպես ռուսական կողմը լուծել է իր օդակայանի տարածքում կուտակման խնդիրը, իսկ հայկական կողմը դեռ չի լուծել մեր հայրենակիցներին հետ վերադարձնելու հարցը: Կորոնավիրուսի բռնկումից հետո տարբեր երկրներից 22 հազար հայ է Հայաստան վերադարձել, արտգործնախարարությունում ևս 1283 խնդրագիր կա:
Ավելին13:5722.04.20 -
ԱշխարհԿորոնավիրուսն աշխարհում. Եւրոպայում «սեւ» թվերը նվազում ենՉնայած Թուրքիան վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից, բայց թուրքական իշխանությունները չեն շտապում կարանտին հայտարարել երկրի ամբողջ տարածքում՝ վախենալով տնտեսության համար:
Ավելին13:5522.04.20 -
ՔաղաքականԼավրովի հայտարարությունը մեսիջ էր Հայաստանի իշխանությանը. Հայկ ԽալաթյանԱվելին13:5122.04.20