Լրահոս
2025-12-20
-
Մամուլի տեսությունՆիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»Մյուս կողմից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ժամերգությանը եկած քաղաքացիների թիվը, ըստ մեր աղբյուրների, լրջորեն անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին։ Նույնիսկ իշխանական սատելիտների հրապարակած «հաշվարկները», որոնք 3-4 անգամ ուռճացրել են «շրջիկների» քանակն ու առնվազն այդքան նվազեցրել ժամերգությանը մասնակցելու և Հայ Եկեղեցուն սատար կանգնելու եկած քաղաքացիները թիվը, իշխանություններին չեն հանգստացրել:Ավելին10:0520.12.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը դիվոտել է, ևս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»Սակայն մեծ խումբ մարզպետների ու համայնքապետերի ջանքերի գնով կարողացել էին հազիվ մի քանի հարյուր մարդ բերել՝ տարբեր մարզերից, որոնց գերակշիռ մասը տեսախցիկներից թաքնվում էր, ծածկում դեմքը, հրաժարվում խոսել, քանի որ պարտադրված էին եկել Էջմիածին` հիմնականում աշխատանքը չկորցնելու համար։Ավելին10:0020.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4520.12.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ. «Հրապարակ»Այն, որ Մայր Աթոռն ասպատակող իշխանական զանգվածը գրոհից առաջ ալկոհոլ էր օգտագործել, գուցե` խիզախության համար, որ չվախենան հավատավոր զանգվածի հետ առերեսվելուց, շատերն էին նկատել եւ զգացել` օդում տարածված բույրերից: Դա զգացվում էր նաեւ նրանց ագրեսիվ ու անադեկվատ պահվածքից:Ավելին09:3520.12.25 -
ՀասարակականՔստմնելի էր տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած հոգևորականներին. Սրբազանների հայտարարությունըԱկնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։Ավելին09:3020.12.25 -
Մամուլի տեսությունՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ»Ներկայացնելով բազմաթիվ անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած հայ իրականության ներկա մտահոգիչ իրավիճակը՝ Վեհափառ Հայրապետն իր խոսքում շատ կարևոր դիտարկում էր կատարել, որը ուզում եմ մեջբերել. «Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-Պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը, շարունակվում են հարձակումները մեր Սուրբ Եկեղեցու դեմ»։ Այս մեջբերումից առանձնացնենք «Եկեղեցի-Պետություն հարաբերությունները վերականգնելու» Վեհափառ Հայրապետի լավատեսական միտքը։ Ինչպես արդեն մեկ անգամ անդրադարձել էի, Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը նման միտքը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզ էր ներկայացրել։ Սրբազան հոր այդ հոդվածը բավականին տարածում է գտել, և, կարծում եմ, ՀՀ իշխանություններին նույնպես այն հասու պետք է լիներ։ Ես նույնպես, անդրադառնալով Սրբազանի այդ առաջարկին, վստահություն էի հայտնել, որ այն մեծ մասամբ համահունչ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեսակետներին ու հարցի կարգավորման տեսլականին։Ավելին09:2520.12.25 -
Մամուլի տեսություն«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»Երեկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, քպական Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել. «Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ Լուսավոր Հայաստան կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա» (գրառումը բառացի է՝ առանց խմբագրման ու սրբագրման):Ավելին09:2020.12.25 -
Մամուլի տեսությունՄիասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»Այն, որ կեղծ ու տապալված շրջիկ «պատարագներից» հետո Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն փորձելու է ուղիղ հարձակում գործել Մայր Աթոռի, Վեհարանի ու Մայր Տաճարի վրա, կասկածից վեր էր շատ-շատերի համար: Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախաձեռնած այս պատերազմը Փաշինյանը ակտիվորեն շարունակում է արդեն ավելի քան կես տարի: Շարունակում է ագրեսիվ դրսևորումներով, հայ հոգևորականների դեմ զանգվածային ռեպրեսիաներով (Արագածոտնի թեմի քահանաների համատարած հետապնդումը՝ որպես օրինակ), բարձրաստիճան հայ հոգևորականների հանիրավի կալանավորումներով (Մայր Աթոռի դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդ ու ևս մեկ արքեպիսկոպոս): Շարունակելը շարունակում է, բայց հետևողականորեն պարտվում է: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է իր չարությունը տարածել:Ավելին09:1520.12.25
2025-12-19
-
ՀասարակականՕդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը«Օդի որակը և ֆիզաշխարհագրական գործոնները Երևան, Թբիլիսի, Բաքու․ քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը, օդափոխությունը, գերիշխող քամիները, ծովի կամ հովտի ազդեցությունը։Ավելին23:4519.12.25 -
ՍպորտՍպերցյանը Ռուսաստանի լավագույն թիմի լավագույն ֆուտբոլիստն է. ՇնյակինՀայտնի ֆուտբոլային մեկնաբան Դմիտրի Շնյակինը հիմնավորել է, թե ինչու է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին համարում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։Ավելին23:3019.12.25 -
ՀասարակականԽարդախության զոհերը նստացույց են սկսում ՔԿ-ի դիմաց. հեշտ փողերով գայթակղվելու ծանր հետևանքներըՕնլայն խարդախություններից տուժած քաղաքացիները հայտարարել են նստացույց սկսելու մասին: Հազարավոր դոլարներ կորցրած քաղաքացիները քննչական կոմիտեից են պահանջում իրենց գումարները: Ըստ նրանց՝ համակարգի թերի աշխատանքի պատճառով են անօրինական հարթակները ամիսներ շարունակ հասանելի եղել Հայաստանում և չեն արգելափակվել: Իրավապահները շարունակում են անպատասխան թողնել քաղաքացիների հարցերը:Ավելին23:1519.12.25 -
ԻրավականՊարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆՊարեկային ծառայությունը, պայմանավորված նախատոնական եռուզեռով, դեկտեմբերի 13-ից հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն, որի նպատակն է նախականխել, կանխել հանցագործությունները, նաև ապահովել ճանապարհային երթևեկության պատշաճ անվտանգություն, հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին23:0019.12.25 -
ՀասարակականԳյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ,Ավելին22:4619.12.25 -
Հասարակական«Դվին» ռեստորանի մոտ բшխվել են «Ford Transit»-ն ու «Mercedes Shaland»-ը․ ճանապարհը ամբողջությամբ փակվել է․ կան վիրшվորներԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին վարչական տարածքում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Ford Transit» և «Mercedes Shaland» բեռնատարներըб հայտնում Shamshyan.com-ը։Ավելին22:2819.12.25 -
Հասարակական«Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին». Հայր Ասողիկ«Հայոց պատմության նորագույն շրջանից անգետ անձինք, Խորհրդային Հայաստանի պետական կարգից ու դրվածքից անտեղյակ մարդիկ, խորհրդային իրականության պետություն-Եկեղեցի փոխհարաբերություններից բացարձակապես գաղափար չունեցողներ, ովքեր այսօր դարձել են պետական պաշտոնյա՝ արկածախնդրորեն, իբր շշմեցնող տպավորություն գործող, մի փաստաթուղթ են շրջանառում. Հայոց Եկեղեցու սպասավորներից մեկը «ԿԳԲ» «գործակալ» է:Ավելին22:1319.12.25 -
ՀասարակականԻ՞նչ խանութ է փակել տալիս Փաշինյանը. սկանդալային պատմության հետքերովԸստ Փաշինյանի` Երևանի կենտրոնում գործող խանութներից մեկում կառավարության աշխատակազմի ներկայացուցչին ապրանք վաճառելիս ասել են, թե կանխիկի դեպքում այլ արժեք է, անկանխիկի դեպքում այլ: Սա այնքան է բարկացրել Փաշինյանին, որ նա հանձնարարել է «գտնել այդ խանութը փակելու ձևը»: Երևանի կենտրոնում, այսօր իմ գործընկերները փնտրել են այդ խանութը, նաև մարդկանց հետ զրուցել, ու պարզել, որ խանութներում, չգիտես ինչո՞ւ, այդպիսի առաջարկություններ անում են միայն կառավարության աշխատակազմի անդամներին: Մարդիկ առաջին անգամ Փաշինյանից են լսել, որ խանութներում այդպիսի պրակտիկա կա:Ավելին21:5719.12.25 -
ՀասարակականՊետական գաղտնիքի «ընտրովի գաղտնազերծում». anticor.am2025 թվականի դեկտեմբերի 19-ին իշխանամետ civic.am լրատվական կայքը հրապարակեց նյութ, որի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) առկա փաստաթղթերով իբր հաստատվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986–1988 թվականներին հավաքագրվել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից և ստացել «Կարո» ծածկանունը, ինչպես նաև՝ ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։Ավելին21:3119.12.25 -
ՀասարակականԳյումրեցինե՛ր ջան, բա դուք սրա՞ն էիք արժանի. աղմկոտ խառնակչություն Գյումրիի տոնածառի շուրջՔաղաքի այս տարվա բյուջեից մեծ գումարներ չի ծախսի Գյումրիի համայնքապետարանը Ամանորի համար: Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո քաղաքը ղեկավարող Ավետիս Առաքելյանի խոսքով` բարերարներից մեկը կօգնի երկրորդ քաղաքին: Առաքելյանը չի գաղտանազերծել, թե ում մասին է խոսքըԱվելին21:1519.12.25 -
ՔաղաքականՍրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում. Գեղամ Մանուկյանը՝ ԱԱԾ «գաղտնազերծած» փաստաթղթի մասին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում անդրադարձել է այսօր ԱԱԾ կողմից իշխանական լրատվականի հարցման համար «գաղտանզերծված» փաստաթղթին. «Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար.Ավելին20:5619.12.25 -
ՀասարակականԼոռիում բախվել են Volkswagen Passat-ը և Howo-ն. 2 վիրավորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են ԵրևանԱյսօր` դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ալավերդի-Ճոճկանավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ 46-ամյա Ալիկ Շ-ի վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան և 54-ամյա Սարգիս Հ.-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը։Ավելին20:3919.12.25