Լրահոս
-
ՀայաստանՀուշագիր «չկա», բայց դրա կետերը կատարվում են. «տեղ-տեղ» հանձնվող ՍյունիքըԱվելին22:1112.02.21 -
ՔաղաքականՀույսը ռուսն է ու աստված. 109 օր գերեվարված Հրայրը եվ Անահիտի վառած 109 մոմըԱվելին21:5412.02.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստՀայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Ավելին20:3512.02.21 -
Արցախ«Պաշտպանության նախարարը և վարչապետն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել». ՊՆՊաշտպանության բանակի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը և վարչապետը Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել։
Ավելին20:1012.02.21 -
Քաղաքական«Մարության-իշխանություն հակասությունը խորանում է».«Հրապարակ»Ավինյանն է վերահսկում ավագանու «Իմ քայլականների» թեւը, երեկ վիզ են դրել, որ էսօր էդ բյուջեի վերաբաշխումը տապալեն, Հայկոն իմացել է, որ ուզում են ձախողեն քվեարկությունը, ինքն է սկսել ում հետ կարա կապվի, որ անցկացնեն»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը։
Ավելին19:3512.02.21 -
Հայաստան«Փաշինյանի իրական հենարանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն է, իրենք չպետք է ռիսկ ունենան դուրս գալ փողոց». Վազգեն ՄանուկյանՓետրվարի 20-ին շարժումն սկսում է զանգվածային միջոցառումներ, հանրահավաքի օրակարգը մնացել է նույնը՝ ազատվել այս դավաճան վարչապետից, կազմել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և կստեղծի պայմաններ, որ արդար ընտրությունների միջոցով ժողովուրդը ընտրի իր նոր իշխանությանը:
«Երկու օր առաջ տեղի ունեցավ մի դեպք, որ ստիպեց ինձ դիմել ժողովրդին և մինչև հանրահավաքը ձեզ հետ խոսել: Պատահաբար պարզվեց, որ բացի եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց: Նախորդ ամիսների ընթացքում մենք չէինք հասկանում թե ի՞նչ է կատարվում, Սյունիքում, ինչու ենք մենք կորցնում մեր սահմանները, մեր ճանապարհներն, ոմանք ասում էին իշխանությունն ուղղակի պարալիզացված է, չի կարողանում տիրապետել իրավիճակին, պարզվեց, որ ոչ, կա ևս մի դավաճանական փաստաթուղթ»,- նշեց նա:
Մանուկյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ասվում էր, որ զորքը պատերազմից հետո պետք է կանգնած մնա այն տեղում, որտեղ պատերազմը ավարտվել է, սակայն հայկական սահմանների որոշ հատվածներում նահանջ է եղել. «Նիկոլ Փաշինյանի հրամանով մեր զորքը Զանգելանից ու Կուբաթլուից հետ նահանջեց դեպի Սյունիքի սահմաններ, պարզվեց, նա մեր ժողովրդից գաղտնի փաստաթուղթ ունի: Ավելին, երեկ տարածվեց հայտարարություն, որ լրատվամիջոցներն իրավունք չունեն գնալ Սյունիք ինքնակամ և լուսաբանեն իրավիճակը դա նշանակում է, որ ոնց որ 44 օր մտածում էինք հաղթելու ենք և հետո պարզվեց, որ խայտառակ պարտվել ենք, փակել էին մամուլը, նույնը հիմա կատարվում է Սյունիքում՝ փակում են մամուլը: Սա ցույց է տալիս, որ այս 6 կետով չենք բավարարվելու, որ էլի կան պայմանավորվածություններ»:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ տարիներ շարունակ մենք հաղթել ու պարտվել ենք, բայց որ երկրի ղեկավարն, առանց ժողովրդին տեղյակ պահելու ժողովրդի հետևից ծախի պետությունը այդպիսի բան մինչև հիմա չի եղել.
«Ադրբեջանցիներն այնքան «վերխ» ունեն մեր վրա, որ որոշում են, Կապանը պետք է գրենք Ֆ-ով ու մերոնք փաստաթուղթը այդպես են գրում: Հիմա ասում են՝ Նժդեհի արձանը պետք է հանել Մարտունիից: Ինչո՞ւ են ասում, որ հանեն արձանը, Նժդեհը այն մարդն էր, որ պահեց Սյունիքը դա է պատճառը, որ ադրբեջանցիներն ուզում են իր արձանը հանեն, որովհետև իրենք են ուզում Սյունիքը վերցնեն, Նժդեհը՝ սիմվոլն է Սյունիքի և չեմ զարմանա, եթե մեր իշխանությունները հանեն այդ արձանը»:
Մազգեն Մանուկյանը կոչ արեց համաժողովրդական շարժման միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին.
«Նա կամավոր չի գնալու մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները, որո՞նք են այդ հենարանները՝ կա ժողովրդի մի հատված, որ չի գիտակցում ի՞նչ է կատարվում և մեր պարտքն է նրանց դա բացատրել, բազմաթիվ կուսակցությունները, ՀԿ-ներ: Փաշինյանի իրական հենարանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն է, իրենք չպետք է ռիսկ ունենան դուրս գալ փողոց, որովհետև իրենք նպաստում են դավաճանությանը, այն «Իմ քայլի» պատգամավորը, որ դուրս չի գալիս խմբակցությունից պետք է համարենք դավաճան: Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին՝ դավաճան են ու ժողովուրդը նրանց չպետք է թույլ տա փողոց դուրս գա: Մյուս քայլը պետք է լինի, որ «Իմ քայլը»-ից դուրս գան բազմաթիվ մարդիկ, որոնք սնվում և ծառայում են դրսին և իրենք էլ նպաստեցին Փաշինյանին իշխանության բերելու և իրենք էլ մասնակից են այս դավաճանությանը»:
Ըստ նրա՝ չորրորդ խումբը ծախուներն են, որոնք փողի, արտոնություն ստանալու համար, ծառայում են ցանկացած իշխանության. «Նրանք, իրենց ծախելով, ագրեսիա են ցուցաբերում, նույնը իրենց դեմ պետք է անել, ատելության դեմ ՝ատելություն, ագրեսիայի դեմ՝ ագրեսիա, դա է մեր ճանապարհը»:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ դիմելու է շարժման գործընկերներին, որ Երևանից հարյուրավոր մեքենաններով գնան Սյունիք, հանդիպեն սյունեցիների հետ, որ «դիմացինը» իմանա, որ ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար:
Ավելին18:0312.02.21 -
ՄիջազգայինԵՄ-ում հայտնել են, որ ի գիտություն են ընդունել Լավրովի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին հայտարարությունըԵվրամիությունում ի գիտություն են ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին խոսքերը, ինչպես նաև այդ կապակցությամբ Կրեմլի մեկնաբանությունները, հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
Ավելին17:3712.02.21 -
ՍպորտՄխիթարյանը խուսափում է «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելուց. Իլարիո դի ՋովամբատիստաԻտալացի հայտնի մարզական լրագրող Իլարիո Դի Ջովամբատիստան վերջին հեռուստաեթերներից մեկի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ավելին17:1812.02.21 -
ԻրավականԳյումրու թիվ 25 դպրոցի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է վարույթՄարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի» ուսուցիչները, ծնողները և աշակերտները տնօրենի թափուր պաշտոնում նշանակման գործընթացի հետ կապված։
Ավելին16:1612.02.21 -
ՀայաստանՀարգելի լրագրողներ, մի խոշտանգեք խեղճուկրակ նախարարներին. Ավետիք ԻշխանյանՔիչ առաջ լուրերով լսեցի կառավարությաան նիստից հետո Էկոնոմիկայի, ԱԳՆ և ԿԳՄՍ նախարարների «պատասխանները» լրագրողների հարցերին։ Չնայած այդ նախարար կոչեցյալները տարբեր, բայց շատ կարևոր ոլորտներ են իբր ղեկավարում,կարելի էր նշված նախարարներից միայն մեկին լսել։
Ավելին16:0312.02.21 -
Երևան«Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուրի փողոցից նոր երթուղի է գործելու». Հայկ Մարության«Փետրվարի 15-ից Ծարավ Աղբյուր փողոցից դեպի Ջէկ-ի կողմերը գործելու է նոր երթուղի՝ նոր կոմպակտ ավտոբուսներով, նոր համակարգով գործող: Ծարավ Աղբյուր փողոցի մեր բնակիչներին ուզում եմ ասել, որ արդեն երկուշաբթի օրվանից կարող եք աշխատանքի գնալ ոչ թե տաքսիով, այլ մեր նոր հարմարավետ ավտոբուսներով: Գիծը վերականգնվում է»:
Ավելին15:4612.02.21 -
ՀայաստանՀանրապետությունում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանն առանձնապես չի փոխվիՀանրապետության տարածքում փետրվարի 12-ի ցերեկը, 13-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ավելին15:3112.02.21 -
ՀայաստանՀատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում․ երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում, անհնար է չխելագարվել այս երկրում․ Գեղամ ՆազարյանԵրեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրն իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:
Մի քննադատեք, անիծեք նաև անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանին: Մի դատեք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում: Հավատացեք, նա ավելի շատ տուժած է, քան իր որդուն հոկտեմբերի 12-ից փնտրող այս մարդը: Որդուն փնտրող մարդն իր հոգին ու խիղճը չի կորցրել, իսկ ոստիկանը՝ անհեթեթ հրաման կատարող ոստիկանը, կորցրել է:
Նայեք զինվորի հոր լուսանկարին, իսկ հետո կարդացեք, թե ինչ է ճամարտակում նիկոլի նորանշանակ օգնականը, որը քնած էր, արթնացավ զանգից, դարձավ վարչապետի օգնական, իսկ հիմա գտնվելով հատակում, չի հասկանում, թե ինչ է դուրս տալիս, չի հասկանում, որ շուտով իր անհեթեթ մտքերի համար պատասխան է տալու: Նա, որ ասում է, թե թող անհետ կորած զինվորների հայրերը գտնեն իրենց որդիներին, որ հետ ֆեյերվերկ անենք, սենսացիա անենք, հատակում է այնպես, ինչպես անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանը, բայց նրանցից ավելի խոր հատակում են ոստիկանապետը, որը նման հրահանգներ է տալիս, և նիկոլը, որը երկիրը հասցրեց այս վիճակին:
Երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում: Գերիների ծնողները ճանապարհ են փակում, բայց լրագրողներին կոչ անում չլուսաբանել, այդպես էլ չհասկանալով, որ իրենց արածը ոչինչ է, եթե ակցիան չլուսաբանվի: Նրանց ևս մի դատեք, քանի որ երկիրը մի մեծ խելագարանոց է: Նախարարները, հատակում գտնվող նախարարներն իրար հերթ չտալով տափակություններ են դուրս տալիս, «մենիմ ադընընական» պատգամավորները մանևրում են ցինիզմի ու տափակության սահմանին, բոլորը գոռում են, բղավում են, իսկ երկիրը սուզվում է ջրի հատակը:
Անհնար է չխելագարվել այս երկրում: Անհնար է պահպանել հավասարակշռությունը մի երկրում, որտեղ վարչապետն այնքան ստոր է, այնքան անինքնասեր, այնքան ցածրակարգ, որ համառորեն հրաժարական չի տալիս, երկիրը ավելի ու ավելի խոր անդունդ նետելով:
Անհետ կորածների ծնողները չպետք է փողոց դուրս գային: Նրանց հարցերը պետք է պետությունն արագ կարգավորեր: Ականջներով աթոռից կառչածը պետք է գոնե ֆայմեր, որ պետք է ֆիքսվեր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց վերադարձվում են երկու շաբաթվա կամ գոնե մեկ ամսվա ընթացքում:
Նիկոլը պետությունը մատնել է անգործության: Երկրում այն, ինչ այսօր կատարվում է, նիկոլի անմտության կամ դիտավորության հետևանքներն են: Մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, քանի որ պատժվում ենք ստահակին վարչապետի պաշտոնում թողնելու համար:
Մենք բոլորս հատակում ենք, մեզնից, անխտիր բոլորիցս գարշահոտ է փչում, քանի որ վարչապետի պաշտոնում հանդուրժում ենք նիկոլին, քանի որ զոհված զինվորի, անհետ կորած զինվորի, գերի ընկած զինվորի հորն ու մորը թույլ ենք տալիս փողոց դուրս գալ և աղաղակել իրենց խնդիրների մասին, մինչդեռ այդ մարդկանց պետք է շրջապատեինք գորովանքով, իսկ հարկ եղած դեպքում այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու համար փողոց պետք է դուրս գային նրանք, ովքեր ընտանիքում հրաշքով կորուստ չեն ունեցել:
Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց այս է, որ անհետ կորած, զոհված զինվորների ծնողները բարձրակարգ հոգեբանական օգնություն ստանան, և ոչ թե խելագարված այս նախարարությունից մյուսը վազեն, այս փողոցից մյուս հրապարակը, իսկ ցինիկ և ցածրակարգ նախարարներն ու այլ պաշտոնյաները նրանց տարատեսակ սուտ և կեղծ խոստումներ տան:
Մի օր էլ, եթե այս մղձավանջը շարունակվի, փողոց են դուրս գալու, ճանապարհներ փակելու, կառավարական առանձնատները շրջափակելու, երկու անցանկալի ընտանիքներին այնտեղից հեռացնելու վիրավոր, բժշկական օգնության կարիք ունեցող հազարավոր զինծառայողների ծնողները, կանայք, քույրերը, եղբայրները, ընկերները, դասընկերներն ու դասընկերուհիները, ուսուցիչներն ու դասախոսները և հենց բժիշկները:
Հասկացեք, մենք ամեն օր ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու, ամեն օր երկիրն ավելի ու ավելի է հիշեցնելու խենթանոց, խելագարանոց, քանի դեռ նիկոլը վարչապետ է, քանի դեռ մենք ժամանակ ենք վատնում անգետներին համոզելու համար, թե նիկոլն ինչ հրեշ է և ինչ բերեց մեր երկրի գլխին կամ ժամանակ ենք վատնում ժեխին բացատրելու համար, որ Արցախը պլան չէր, որ նախկիները գցել էին նիկոլի գրպանը, որ հետ գլխին սարքեին:
Մենք բոլորս հատակում ենք: մենք բոլորս ամեն օր խայտառակ ենք լինում: նայեք բոլորդ ձեզ կողքից, փորձեք նայել ու կամաչեք: Մենք հատակում ենք, մեզնից գարշահոտ է փչում, բայց մենք արդեն այդ ամենը չենք գիտակցում: Հայաստանի և մեր բոլորի մաքրումը պետք է սկսել գերագույն գլխավոր գարշահոտի հեռացումով։ Ուրիշ ճանապարհ չկա։
Ավելին15:1412.02.21