Լրահոս
2025-12-23
-
ՏարածաշրջանԱդրբեջանը «Արևմտյան Ադրբեջան» թեզը ներդնում է կրթական համակարգում. КАВКАЗАРЬԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ գաղափարի ներդրումը բուհերում նպատակ ունի պատրաստել սերունդների՝ դեպի «հայրենի հողեր վերադառնալու» համար։Ավելին15:1623.12.25 -
ՔաղաքականԲոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։Ավելին15:0823.12.25 -
ԻրավականԴատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեցԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 23-ին է հրապարակել որոշումը։ «Խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Անահիտ Աբրահամյանը և Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են եղել որոշմանը, սակայն կողմ են քվեարկելով «նկատողություն» տույժի տեսակին։ Որոշումը և հատուկ կարծիքները օրենքով սահմանված կարգով կուղարկվեն կողմերին»,- նշեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։Ավելին15:0023.12.25 -
ՄիջազգայինԼեհաստանի նախագահն աղետ է անվանել MERCOSUR-ի երկրների հետ ԵՄ-ի հնարավոր պայմանագիրը2024 թվականի դեկտեմբերի 6-ին ԵՄ-ն և MERCOSUR-ն արդեն կնքել են առևտրային համաձայնագիր՝ չնայած եվրոպացի ֆերմերների բողոքներին։ Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, դրան պետք է հավանություն տան միավորման բոլոր պետությունները: Համաձայնագրի արգելափակման համար անհրաժեշտ է չորս երկրների մերժումը, որոնք կներկայացնեն ԵՄ բնակչության առնվազն 35%-ը: Համաձայնագրի դեմ են հանդես գալիս Եվրամիության գյուղատնտեսական լոբբին, Ֆրանսիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների կառավարությունները։Ավելին14:4523.12.25 -
Հասարակական«Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար»․ ՊՆ-ն արձագանքել է պարգևավճարների մասին տեղեկությանըՆա նշել է, որ պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ «մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»:Ավելին14:3023.12.25 -
ՔաղաքականԴերասան Վահագն Սիմոնյանը հայտնվել է դրսում, կացարանի խնդիր ունի. Մանուկ ՍուքիասյանՆիստի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին14:2123.12.25 -
ԻրավականՄեծ ափսոսանք եմ հայտնում, որ բարձրաստիճան հոգևորականը հրապարակային ստախոսությամբ է զբաղվում․ Արսեն ԲաբայանԻմ կողմից, որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի իրավունքների պաշտպան պաշտոնապես հարցում է կատարվել նախաքննությունն իրականացնողին, որին ի պատասխան ստացվել է պատասխան այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացվել։ Ասվածը նշանակում է, որ որևէ երկրորդ փորձաքննություն չի կատարվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել որևէ մեկին, այդ թվում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։Ավելին14:1523.12.25 -
ՔաղաքականԲրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին. Վահե ՍարգսյանՄի ուշագրավ փաստ էլ․ Ս․ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը նստած է ոչ թե դիմացի պատվավոր շարքում՝ քիթը քորող Մհեր Գրիգորյանի և այլոց կողքին, այլ ամենահետևի նստարանին։ Ուղղակի չի՛ կարող նման բան լինել, որ համայնքի ղեկավարը նստի ամենավերջին նստարանին։Ավելին14:0023.12.25 -
ՔաղաքականՀԷՑ-ում մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն. Մարիաննա Ղահրամանյան«Հայկական Ժամանակ» թերթը ճիշտ կաներ, բանսարկության փոխարեն այս հարցով զբաղվել և ոչ թե կեղծ լուրեր տարածել իր տիրոջ բոլոր ընդիմախոսների հասցեին»:Ավելին13:5023.12.25 -
Իրավական45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել էԵրևան քաղաքի գնդի պարեկները դեկտեմբերի 21-ին Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել, զենք և ռազմամթերք պահելու համար ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը գետնին է նետել ատրճանակի նմանվող իր և պահեստատուփ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ և 8 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ։ Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։Ավելին13:4523.12.25 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ բարձրացել են Ուկրաինայի հրետակոծության ժամանակՀրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։Ավելին13:3023.12.25 -
ՀասարակականՎիրահայոց թեմի առաջնորդը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ 2025 թվականի դեկտրեմբերի 15-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի կազմում՝ որպես անդամ, հայտնում են ՀԱՍԵ Վիրահայոց թեմից։Ավելին13:2323.12.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառվել է 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամի վնաս, որից 58 մլն 799 հզր 208 ՀՀ դրամի վնասը պատճառվել է ՓԲ ընկերության աշխատակիցներ Ս․Մ․-ի և Գ․Ե-ի օժանդակությամբ։ Բացի այդ, Ս․Մ․-ն և Գ․Ե․-ն նախնական համաձայնությամբ Գ․Գ․-ից և Հ․Ա․-ից ստացել են ընդհանուր՝ 1 մլն 710 հզր ՀՀ դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները՝ 61 մլն 52 հզր 356 ՀՀ դրամի չափով գույքային վնաս են պատճառել ընկերությանը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Մ․-ի և Գ․Ե․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), Գ․Գ․-ի և Հ․Ա․-ի նկատմամբ՝ 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին13:1923.12.25 -
ՔաղաքականՄիքայել Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում. պատգամավորԱյսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։ Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։ Պահանջում եմ անհապաղ` ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում, տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։ Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով»,-գրել է նա:Ավելին13:1523.12.25 -
ՔաղաքականԾածուկ ցուցակ են կազմել՝ Փաշինյանի հետ Սանկտ Պետերբուրգում հանդիպման մասնակիցներիՍանկտ Պետերբուրգի «Ֆոր սիզոնս» հյունացում է երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի փոքրաթիվ ներկայացուցիչների հետ: Հանդիպումից 30 վայկյանանոց ռիլ է տարածել Փաշինյանը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ վարչապետը պատմել է Պուտինի հետ հանդիպման մասին, անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, TRIPP նախագծին:Ավելին13:1023.12.25 -
ՔաղաքականՀստակ ասեք՝ եկող տարի ինձ ճոպանուղով հանելո՞ւ եք վերև. Մեսրոպ Մանուկյանը՝ ԱվինյանինԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին13:0323.12.25 -
ՀասարակականԿոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում, նշանակվել է 3 մլն դրամի չափով տուգանք. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն՝ ևս ապօրինի շահագործել է ջարդիչ տեսակավորման կայան։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշումներով հանքավայրերի ջարդիչ տեսակավորման կայանների ապօրինի շահագործումները կասեցվել են։ Ընկերության տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ ընդհանուր 3.050.521դր. չափով։Ավելին13:0023.12.25 -
ԻրավականԱյս իշխանությունների օրոք սմբակավորին իրավական պատասխանատվության կանչելու հեռանկարը զրոյական է. Ռուբեն ՄելիքյանԱյս նկարում պատկերված անասունը (ներողություն եմ խնդրում բոլոր առաքինի անասուններից) Օպերայի փոխտնօրենն է ու դիրիժոր Կարեն Դուրգարյանի եղբայրը։ «18-12»-ի խայտառակության ժամանակ նա իր հետևի ոտքերով բարձրացել էր Ամենայն Հայոց 106-րդ կաթողիկոս Ալեքսանդր Առաջինի շիրմաքարին ու իր դասակիցներին ձեռքերով կոչ էր անում ներխուժել Մայր Տաճար։ Ու հենց այս անասունին կարգի հրավիրելու ժամանակ է կտրուկ վատացել Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը, որը հանգեցրել է ինֆարկտի։Ավելին12:5023.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:Ավելին12:4523.12.25