Լրահոս
-
ԱռողջապահականՊատվաստումների դեմ բողոքի ակցիայի 3 մասնակից բերման է ենթարկվել. տեսանյութԱյսօր Առողջապահության նախարարության մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչներից երեքին բերման են ենթարկել։ Ակցիայի մասնակիցները, որոնց թվում նաև բժիշկներ էին, պահանջում էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չլինի, այլ յուրաքանչյուրի գիտակցված որոշումը:
Ավելին19:5328.09.21 -
ՔաղաքականՄահացու վախենում են բարձրացված հարցերից. Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. տեսանյութԽորհրդարանական մեծամասնությունն այսօր մերժել է քննություն սկսել, պարզելու, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի կանգնեցրել 44-օրյա պատերազմը հոկտեմբերի 7-ին, ինչի հնարավորությունը ունեցել է, ըստ Իլհամ Ալիևի:
Ավելին19:2328.09.21 -
ԻրավականԵԽԽՎ հատուկ զեկուցողը չի այցելել Արցախ, սակայն ողջունելի է, որ իր զեկույցում օգտագործել է Արցախի ՄԻՊ-ի պատրաստած զեկույցները․ Գեղամ ՍտեփանյանԹեև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը իր փաստահավաք աշխատանքների ընթացքում չի այցելել Արցախ, այնուամենայնիվ ողջունելի է, որ նրա կողմից պատրաստված զեկույցում տարբեր հարցերի, մասնավորապես՝ մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի ներկայացման համար որպես առաջնային աղբյուր օգտագործվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատրաստած զեկույցները։
Ավելին18:2428.09.21 -
Արցախ«Երբ որ քամին հանդարտվի»․ Արցախի մասին ֆիլմը կներկայացվի ՕսկարիՀայկական ազգային կինոակադեմիայից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։
Ավելին18:0728.09.21 -
ԱրցախՌուս խաղաղապահներն Արցախը հսկում են նաև ԱԹՍ-ներով. տեսանյութԱրցախում ռուս խաղաղապահները օդ են բարձրացրել «Օրլան-10» անօդաչու թռչող սարք: Մարտական ծառայության դուրս եկած ԱԹՍ-ն իրական ժամանակում խաղաղապահներին տվյալներ է փոխանցում՝ պատասխանատվության գոտու իրավիճակի, հրադադարի խախտումների մասին:
Ավելին17:5728.09.21 -
Արտաքին քաղաքականությունԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Արցախ. տեսանյութԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Արցախ: Երեք երկրների մայրաքաղաքներում նախատեսված են հանդիպումներ: Եռանախագահները այս պայմանավորվածությունը ձեռք են բերել Նյու Յորքում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ:
Ավելին17:2228.09.21 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը հայտնել է, որ առարկություն չունի Փաշինյանի հետ հանդիպելու հարցումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։ Այս մասին Ալիևն ասել է France24-ին։
Ավելին17:1128.09.21 -
ՀայաստանՀակառակորդի կրակոցից Գեղարքունիքում զինծառայող է վիրավորվել․ ՊՆՍեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։
Ավելին16:5928.09.21 -
ՔաղաքականՈ՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար․ Էլինար Վարդանյան«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գների էժանացմանը, որը պայմանավորված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորումներով։
Ավելին16:4028.09.21 -
ԻրավականԱրմեն Գևորգյանին կպաշտպանի Լուսինե Սահակյանը. դատարանը նրան 1 շաբաթ է տվել՝ գործին ծանոթանալու համար. տեսանյութԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստին ներկայացվել է Արմեն Գևորգյանի նոր պաշտպանը:
Ավելին16:2928.09.21 -
Քաղաքական«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահին առաջարկել են համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը վիճարկել ՍԴ-ում«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ՝ համայնքների խոշորացման վերաբերյալ նախագծի Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով:Այս մասին ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է.
Ավելին16:1728.09.21 -
Արտաքին քաղաքականությունFreedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին դադարեցնել վիրավորանքը քրեականացնող օրենսդրության կիրարկումըFreedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կարճ հայտարարություն է տարածել այն մասին, որ Հայաստանի իրավապահ մարմինները, հղվելով Քրեական օրենսգրքի ավելացված նոր՝ 137.1 «Ծանր վիրավորանքի» հոդվածին, քրեական գործ են հարուցել Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։
Ավելին16:0828.09.21 -
ՔաղաքականՀայլուր 15։30 Իրանի թիրախում Բաքուն է. հրետանին սահմանին հարվածային դիրք է ընտրելԱվելին15:3028.09.21 -
ԱրցախԱրցախի ՄԻՊ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց սպանության դեպքերի մասին զեկույցի թարմացված տարբերակըԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։
Ավելին15:1328.09.21 -
Միջազգային«Թուրքիան պատերազմական հանցագործ է». Սիրիայի ԱԳ նախարար. տեսանյութՍիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Թուրքիան պատերազմական հանցագործ է ու հանցավոր գործունեություն է ծավալում Սիրիայի օկուպացրած տարածքներում:
Ավելին14:4128.09.21 -
Տարածաշրջան«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ». Ղարիբաշվիլի«Հենց որ Սաակաշվիլին ոտք դնի մեր հողին, տարածքին, հենց այդ պահին նրան կձերբակալեն և կտանեն բանտ: Եվ յուրաքանչյուր ոք, ով կխոչընդոտի այս գործընթացին, նույնպես կպատժվի օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով», - ասել է Ղարիբաշվիլին:
Ավելին14:2828.09.21 -
ԱրցախՔրեական գործ՝ Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների առիթով. հարցաքննվել է նաև Արցախի նախագահը. տեսանյութՊատերազմի ժամանակ Շուշիում տեղի ունեցածի առիթով հարուցված քրեական գործով 150 մարդ է հարցաքննվել՝ այդ թվում Արցախի նախագահն ու Պաշտպանության բանակի հրամանատարներ: Պաշտոնյաների անփութության մասին հաղորդումներ են ներկայացրել զոհված զինծառայողների հարազատները:
Ավելին13:5328.09.21 -
ՔաղաքականՊատերազմից հետո հումանիտար խնդիրների մասին «Հայաստան» դաշինքը հաշվետվություն է պահանջում. տեսանյութ44-օրյա պատերազմից 1 տարի անց «Հայաստան» դաշինքը իշխանությունից հաշվետվություն է պահանջում՝ հումանիտար խնդիրների մասին:
Ավելին13:4328.09.21 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք, մահացել է 15 մարդԿորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ:
Ավելին13:0528.09.21