Լրահոս
-
ԵրևանԵրևանի քաղաքապետարանը և ՀՀ պաշտպանության նախարարությունն արժանացել են «Ժանգոտ կողպեք» մրցանակիՀոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։
Ավելին19:3119.10.21 -
ՔաղաքականԲաքվից 5 հայ ռազմագերի է վերադառնումԳերիներին հայրենիք է վերադարձնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Ավելին19:0019.10.21 -
ՔաղաքականՀայլուր 18:30 Էրդողանը 3-րդ աշխարհամարտ է «սկսում». ՌԴ-ՆԱՏՕ շփումների «տխուր ավարտ»Ավելին18:3019.10.21 -
Կրթություն և գիտությունԵրևանում մեկնարկել է «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» գիտաժողովըԳիտաժողովին իրենց օրհնության խոսք էին ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը: Թեմայի արդիականությունը կարեւորելով` գիտաժողովին մասնակցում են անվանի պատմաբաններ, հայաստանյան և միջազգային փորձագետներ:
Ավելին17:5819.10.21 -
ՄիջազգայինԷրդողանի պերճախոսությունը քաջ հայտնի է. ԼավրովՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամի մասին, նշել է, որ համաձայն է նրա հետ այն հարցում, որ «հնգյակը» իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, սակայն հավելել է, որ «հնգյակը» դրան չի ձգտում:
Ավելին17:4319.10.21 -
ՀայաստանԵթե նույնիսկ ԱԱԾ-ն սխալ բան է արել, դուք լեգիտիմացնում եք. Պաշտպանության փոխնախարարը՝ ընդդիմությանը. տեսանյութՓայլասարի թեման քննարկվել է նաև խորհրդարանում՝ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում: Թեև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր հանձնաժողով է եկել ՀՕՊ զորքերին տրվող նոր իրավասությունից խոսելու, բայց ընդդիմադիր պատգամավորներն անվտանգային հրատապ խնդիրների մասին են բարձրաձայնել:
Ավելին17:3019.10.21 -
ԱրցախԱդրբեջանը պահանջել է ՄԱԿ-ի դատարանից՝ պարտավորեցնել Հայաստանին տրամարդել ականապատ դաշտերի քարտեզներըԲաքուն Երեւանից պահանջել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ Ադրբեջանին ականազերծման աշխատանքներ իրականացնել թույլ տալու համար: Նման պահանջ ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ բարձրացրել է ՄԱԿ-ում ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:
Ավելին17:2119.10.21 -
Արտաքին քաղաքականությունՄալթան որոշել է ճանաչել 4 երկրի, այդ թվում՝ Հայաստանի տրամադրված պատվաստման վկայագրերըՀայաստանի՝ պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով: Ինչպես հայտնում է Shengenvisainfo-ն՝ Մալթան որոշել է ճանաչել 4 երկրի՝ Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի կողմից տրամադրված պատվաստման վկայագրերը:
Ավելին17:0619.10.21 -
Կրթություն և գիտությունՀասել ենք անկախության 30-ամյակի ամենավտանգավոր եզրագծին. Լևոն ՄկրտչյանՊետք է արմատապես փոխել պարտվողական,հարմարվողական մտածելակերպը՝ գոյապահպան չափումներից անցնելով լինելիության մտածողությանը:Երկիրն իր փոքրության պատճառով չունի թիկունք և սահման հասկացություն: Ըստ այդմ, ինչպես ՀՀ և ԱՀ քաղաքացիներն,այնպես էլ աշխարհասփյուռ հայությունը, պարտավոր են ձևավորել անհամաչափ հակազդեցության,սեփական կարևոր առաքելության գիտակցման վրա հենված կենսագործունեություն:
Ավելին16:4419.10.21 -
ԻրավականՊՆ–ն պարզաբանել է ՄԻՊ գրառումըՀոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։ Նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։
Ավելին16:3519.10.21 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը և Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել գազի գնի շուրջ«Բանակցությունը գազի գնի շուրջ մշտապես տեղի ունեցող գործընթաց է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ: Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին խորությամբ են ուսումնասիրվել, և մի շարք հարցերի շուրջ մենք եկել ենք կոնսենսուսի»:
Ավելին16:2219.10.21 -
ՍպորտՊեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներինՀամավարակի պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել: Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին: Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին: 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4 -20-ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4 -13-ը:
Ավելին16:1119.10.21 -
ԵրևանԵրևանում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ համալիրի կկառուցվիՌուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ տաճարը Երևանում նախատեսվում է կառուցել քաղաքում առաջին ուղղափառ տաճարի տեղում, որը չի պահպանվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Երևանի և Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Լեոնիդը:
Ավելին15:5419.10.21 -
ՔաղաքականՀայլուր 15:30 Ինչպես է հանձնվել Փայլասարը. Կապանի քաղաքապետը մանրամասներ է պատմումԱվելին15:3019.10.21 -
ՄշակույթԼոնդոնում կայացել է համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններինԼոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Քաթսբերթ եկեղեցում հոկտեմբերի 16-ին կայացավ հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Ավելին15:2019.10.21 -
ՔաղաքականԻնչո՞ւ Նիկոլը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը․ 7or.amՆիկոլը որդուն Արցախ ուղարկեց ծառայելու, թեև բոլորն էլ տեսան, որ դա ոչ թե ծառայություն էր, այլ պետության վրա թանկ նստող շոու–հանգիստ, քանզի Նիկոլն ու իր կինը ուղղաթիռով գնում էին Աշոտիկին տեսնելու, սելֆի անելու ու ֆռֆռալու (ի դեպ, էդ ուղղաթիռը հիմա կանգնած փչանո՞ւմ է․ չէ՞ որ հայտարարվում էր, թե իբր Արցախ ուղղաթիռով են գնում, որ այն չփչանա)։
Ավելին15:1119.10.21 -
ԵրևանՌուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթըԵրևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը:
Ավելին14:5719.10.21 -
ՏարածաշրջանԻրանը պատրաստվում է կործանիչներ և ուղղաթիռներ գնել Ռուսաստանից.ռուս-իրանական ռազմական գործակցություն. տեսանյութԻրանն ու Ռուսաստանը ռազմական նոր համագործակցություն կսկսեն: Թեհրանը պատրաստվում է կործանիչներ և ուղղաթիռներ գնել Մոսկվայից, հայտարարել է Իրանի ԳՇ պետը իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Ավելին14:3119.10.21 -
ԱռողջապահականԲանակում պատվաստման ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում»:
Ավելին14:1419.10.21 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը նախատեսում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում անել Հայաստանի տնտեսությունումՌուսաստանը նախատեսում է առաջիկայում 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման հարցերով փոխնախարար Դմիտրի Վոլվաչը:
Ավելին14:0119.10.21