Լրահոս

2026-01-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենեսուելայում տուժած Ռուսաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ չկան․ ՌԴ ԱԳՆ
    Այս պահին Վենեսուելայում տուժած Ռուսաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։ Կարակասում ՌԴ դեսպանատունը մշտական կապ է պահպանում Վենեսուելայի իշխանությունների և Վենեսուելայի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ, ասված Է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: «Կարակասում Ռուսաստանի դեսպանատունը մշտական կապ է պահպանում Վենեսուելայի իշխանությունների և Վենեսուելայի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Այս պահին տուժած ՌԴ քաղաքացիների մասին տեղեկություններ չկան», - ասված է հաղորդագրության մեջ:
    14:54
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը անվտանգ վայրում է․ WSJ
    Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը անվտանգ վայրում է։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդում է Wall Street պարբերականը՝ հղում անելով երկրի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։ Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆորտ Տիունա բազայի մոտ, որտեղ ավելի վաղ պայթյուն էր որոտացել, գտնվում են պաշտպանության նախարարությունը, գլխավոր հրամանատարությունը և Վենեսուելայի փոխնախագահի նստավայրը: «Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, ըստ հաղորդագրությունների, անվտանգության մեջ է գտնվում մի շարք պայթյուններից հետո, որոնք ցնցել են մայրաքաղաքն ու երկրի ռազմական օբյեկտները», - ասվում է հաղորդագրության մեջ:
    14:37
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մադուրոն գերի է վերցվել ԱՄՆ էլիտար հատուկ նշանակության ուժերի կողմից․ CBS
    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգման գործողությունն իրականացրել են ԱՄՆ ԶՈՒ էլիտար հատուկ ստորաբաժանման՝ Delta Force-ի մարտիկները, հայտնել Է CBS հեռուստաալիքը: «Մադուրոն գերի է վերցվել ԱՄՆ էլիտար հատուկ նշանակության ուժերի «Դելտա Ֆորս» ջոկատի կողմից, ինչպես ինձ հայտնել են աղբյուրները», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է CBS-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։
    14:08
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենեսուելայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի հարձակումների ֆոնին կոչ է արել խուսափել խուճապից և անարխիայից
    «Մի տրվենք այն խուճապին, որը թշնամին ցանկանում է սերմանել, Եկեք խուսափենք խուճապից և անարխիայից, որոնք նույնքան մահացու զենք են, որքան ռումբերը», - ասել է նա:
    13:58
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Վենեսուելայում գործողության մասին մամուլի ասուլիս կանցկացնի
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է Վենեսուելայում գործողության վերաբերյալ մամուլի ասուլիս անցկացնել Ֆլորիդայում՝ ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին): Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում: «Այդ գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: Այսօր ժամը 11: 00-ին Մար-ա-Լագոյում տեղի կունենա մամուլի ասուլիս», - նշել է նա ։ Ներկայումս Թրամփը գտնվում է Ֆլորիդայում, որտեղ մեկնել է Սուրբ Ծննդյան տոներին: Սպասվում է, որ նա Վաշինգտոն կվերադառնա կիրակի օրը:
    13:50
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել տներից մեկի մոտակայքում կայանած «BMW»-ում
    Արարատ գյուղում հրդեհ է բռնկվել տներից մեկի մոտակայքում կայանած «BMW»-ում
    13:41
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ՝-18 °C. հունվարի 3-ի գիշերը հանրապետությունում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն
    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունը հունվարի 3-ի դրությամբ կազմում է.
    13:00
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձորաղբյուրում ավտոմեքենա է այրվել
    Հունվարի 2-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
    12:52
    03.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Թաքցրած կոնֆետ «գողացողները» քչանում են հեռու գյուղերում. կյանքը քաղցրացնելու գերբնական ուժը Լոռիում
    Թաքցրած կոնֆետ «գողացողները» քչանում են հեռու գյուղերում. կյանքը քաղցրացնելու գերբնական ուժը Լոռիում
    12:40
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջիևի կողմից արված «խաղաղասիրական հայտարարությունը» հիբրիդային hարձակման հստակ օրինակ է, որով կասկածի տակ է դրվում ՀՀ պետական կառուցակարգերի լեգիտիմությունը․ Ոսկանյան
    2. Երբ արտաքին՝ այն էլ թշնամական պետության բարձրաստիճան պաշտոնյան, շրջանցելով Հայաստանի պետական կառուցակարգերը և դրանք ներկայացնող պաշտոնյաներին, փորձում է «բարի քեռու» դիրքերից խոսել Հայաստանի ժողովրդի հետ, դա, մեղմ ասած, ուղիդ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և ճնշում պետական մարմինների վրա։ Ի դեպ, սա արդեն երկրորդ նման դեպքն է նույն անձի կողմից քաղհասարակության  ներկայացուցիչների միջոցով գրեթե նույնանման «ուղերձի» փոխանցումից հետո։ 
    12:15
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վիրավոր կա
    Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։15-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին, «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Բարիս Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
    12:00
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն որևէ ձևով չի ցանկանում համակերպվել Գյումրիում կրած պարտության հետ․ Մհեր Մելքոնյան
    «Տարիներ շարունակ հենց գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով է թուլացվել տեղական ինքնակառավարման համակարգը։ Համայնքները զրկվել են իրական լիազորություններից, իսկ պատասխանատվությունը կենտրոնացվել է մի համակարգում, որը չի ապահովում արդյունավետ կառավարում։ Այս քաղաքականության հետևանքներն այսօր տեսանելի են ոչ միայն Գյումրիում, այլև հանրապետության բազմաթիվ համայնքներում։
    11:47
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պայթյուններ՝ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում
    Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
    11:33
    03.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում շմոլ գազից ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են
    Դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։ Կայքի տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
    11:02
    03.01.26
    Ավելին
2026-01-02