Լրահոս

2022-05-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլական ռեժիմը հոգեվարքի մեջ է
    «Yerevan.today»-ը գրում է․
    17:42
    19.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Մեկ օրում ևս 771 զինյալ է լքել «Ազովստալ» գործարանի տարածքը
    Մարիուպոլի գործարանի տարածքը վերջին մեկ օրում ևս 771 զինյալ է լքել: Այս մասին հայտնել է Դաշնության պաշտպանության նախարարությունը։
    17:35
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած գրության կապակցությամբ քրգործ է հարուցվել
    Մայիսի 3-ին ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրետ լուսանկարներ՝ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։ Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը։ Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետևողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին:
    17:28
    19.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս զինվորականները կորոշեն՝ ինչպես պատասխանել. Մոսկվան «անակնկալ» է խոստանում Ֆինլանդիային
    Մարիա Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան անկասկած արձաքագնելու է Հելսինկիին և դա լինելու է անկնկալ:
    17:25
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
    ՔՊ-ում կան մարդիկ, որ կարող են անցնել ժողովրդի կողմը, շատերն այնտեղ գերության մեջ են. Աղվան Վարդանյան
    17:19
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դոլարի վաճառքի առավելագույն գինը 472 դրամ է
    Դոլարի վաճառքի առավելագույն գինը 472 դրամ է.
    17:11
    19.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայկական կողմը բացառո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԽ քարտուղարն ուղիղ չի պատասխանում
    Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կրկին ուղիղ չի պատասխանել հարցին՝ հայկական կողմը բացառու՞մ է Արցախն Ադրբեջանի կազմում:
    17:05
    19.05.22
    Ավելին
  • Միջազգային
    «Սահմանին հայ-ադրբեջանական հանդիպման առաջարկը Երևանը մերժել է». Ալիևի նոր մեղադրանքները
    Ալիևը պայմանավորված հանդիպման չկայանալու համար մեղադրում է հայկական կողմին: Ըստ Ալիևի՝ Հայաստանը չի կատարել նաև մինչև ապրիլի վերջ աշխատանքային խմբեր ստեղծելու պայմանավորվածությունը:
    16:57
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Վանեցյանը կգնա դատարան՝ աջակցելու 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ընտանիքին
    Այսօր, ժամը 17:00 ես և իմ ընկերները լինելու ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Աջափնյակի նստավայրում ( Նազարբեկյան 40), որտեղ լսվելու է երեկ շինծու գործով ձերբակալված Արթուր Գալեյանի գործը: Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է: Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին: հ.գ. Արթուր Գալեյանը 44 օրյա պատերազմի հերոս՝ Մխիթար Գալեյանի հորեղբայրն է:
    16:50
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար. Անի Երանյան
    Դերասանուհի Անի Երանյանն ինսթագրամյան «Story» բաժնում «Առանց Նիկոլ Հայաստան» հեշթեգով գրառում է արել․ «Եթե չես կարողանում պոկվել աթոռից, աթոռը հետդ պոկի, տար»,- գրել է դերասանուհին։
    16:40
    19.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայ-ադրբեջանական հանձնաժողովի 1-ին հանդիպումը չի կայացել. «տեխնիկական հարցեր կան»
    Միրզոյանը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին կամ շաբաթներին: Մինչև ապրիլի վերջ սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն Երևանն ու Բաքուն ձեռք էին բերել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ժամանակ:
    16:27
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Աջափնյակի դատարանում տեղի է ունենալու Արթուր Գալեյանի կալանքի միջնորդությունը․ Ղազինյան
    Սիրելի հայրենակիցներ, Այսօր ժամը 17.00 Աջափնյակի դատարանում (Նազարբեկյան 40) տեղի է ունենալու 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի ձերբակալված հորեղբոր, մեր ընկեր Արթուր Գալեյանի կալանքի միջնորդություն: Նույն դատարանում ժամը 17.30-ին կայանալու է մեր պայքարի ընկեր Իգոր Խաչատուրովի կալանքի միջնորդության դատական քննությունը: Եկեք միասին թիկունք զորավիգ լինեք մեր նահատակված հերոսների ծնողներին ու պայքարի ընկերոջը:
    16:23
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
    Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 6-ին, Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը»,- Պետդումայի նիստի ժամանակ ասել է Վոլոդինը:
    16:17
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կոնկրետ փաստերով կարողանում ենք ապացուցել ևս 80 անձանց գերության մեջ լինելու հանգամանքը. Արցախի ՄԻՊ
    Այս պահի դրությամբ Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն 38 է։ Այս մասին ԱՀ Ազգային ժողովում հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Ստեփանյանի խոսքով՝ Արցախի, Հայաստանի ՄԻՊ-երի և այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում են ապացուցել ևս 80 անձանց  գերության մեջ լինելու հանգամանքը, որը, ցավոք սրտի, մինչև այսօր Ադրբեջանի կողմից որևէ ձևով չի հաստատվում։ «Սա մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,- ասել է Գ.Ստեփանյանը: Ինչ վերաբերում է հաստատված 38 ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, Արցախի ՄԻՊ-ը նշել է. «Նրանց շարքում Արցախի քաղաքացի չկա։ Նրանցից 35-ը զինվորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են նոյեմբերի  9-ի հայտարարությունից հետո: Սակայն անհետ կորած են շարունակում մնալ 19 քաղաքացիական անձ: Նրանց մեջ կան մարդիկ, որոնց գերության հանգամանքը ևս կարողանում ենք փաստերով ապացուցել»: Գեղամ Ստեփանյանն նշել է, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատարանի վճիռները կայացված են։
    16:12
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցու դեմ ներքին պայքար մղելու ֆոնին էսօրվա ոհմակն իր ախպերների լեզուն է պարտադրում դպրոցներում. Գևորգյան
    Իսկ դուք գիտե՞ք, որ քաղաքապետարանի հանրակրթության բաժինը էս քանի օր ա ընգած դպրոցների տնօրեններին շրջաբերականներ ա ուղարկում, որտեղ ասվում է, թե արդյոք տնօրենները պատրաստակամ են որպես օտար լեզու դպրոցում դասավանդել նաև ադրբեջաներեն ու թուրքերեն։ Ու, եթե ունեն մասնագետ, ապա նշեն, եթե ոչ, ապա իրենք կապահովեն... Եթե էս ամենը լիներ նախկինների օրոք, ես հանգիստ կլինեի։ Որովհետև նախկինների օրոք Անատոլիայի քոչվորները մեզ թշնամին են, ու այո, թշնամու լեզուն պետք է իմանալ։ Բայց էսօրվա իշխանությունների համար նրանք բիզնես գործընկերներ են, «խաղաղասեր» մի ժողովուրդ, որի լծի տակ պետք է մտնել ու ապրել «խաղաղ»։ Սրանց նախաձեռնած ամեն նման քայլի մեջ պետք է ենթատեքստ տեսնել, որովհետև, եթե հարցնում են՝ «թե մասնագետ չունեք, մենք կտրամադրենք», մեծ հաջողությամբ էտ մասնագետը կլնի կամ թուրքիայից կամ ադրբեջանից։ Կգա, ու մե՜ծ սիրով հայ երեխաներին իրենց քոչվորի լեզուն կսովորացնի։ Ու սա դեռ 2021 թվականի նոյեմբերի 18 որոշում ա եղել... պատերազմից մի տարի անց սրանք արդեն որոշումներ են ընդունել թշնամու հետ ախպերություն անելու մասին։ Հաշվեք, թե էս վերջին մի տարում, մենակ խաղաղ պայամններում քանի զոհ ու գերի ենք ունեցել էտ «խաղաղասերների» կողմից, քանի հեկտար տարածք է զավթվել թշնամու կողմից։ Հայոց պատմություն ու Հայ Եկեղեցու պատմություն առարկաներն ապականած, եկեղեցու դեմ ամենօրյա ներքին պայքար մղելու ու ադրբեջանցիների կողմի մեր եկեղեցիները պղծելու ֆոնին էսօրվա ոհմակը իրանց ախպերների լեզուն ա պարտադրում հայկական դպրոցներում։ Թրքացումը պոզով-պոչով չի լինում, հենց սենց ա լինում...
    16:07
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2018-ին Ռադիոտունը չէին գրավել, մի քանի հոգով ուղղակի եթեր էին ուզում. ՔՊ-ական պատգամավոր
    2018-ին Ռադիոտունը չէին գրավել, մի քանի հոգով ուղղակի եթեր էին ուզում. ՔՊ-ական պատգամավոր
    16:00
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Սաղաթելյան
    Բացի ՔՊ-ական մի քանի պատգամավորներից մյուսներին պատասխանատվություն չկրելու լիարժեք հնարավորություն է տրված․ Իշխան Սաղաթելյան
    15:50
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն Արշալույս գյուղում. տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները
    Մայիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դանակահարություն էր եղել, և պատճառը դարձյալ անհանդուրժողականությունն էր: Կեսգիշերին մոտ երկու տղամարդ անձնական հարցերի շուրջ վիճել էին, և նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Դեպքից մոտ 30 րոպե անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց. ծակած-կտրած վերքով 27-ամյա տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոցում տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնելով՝ իբր ընկել էր երկաթի վրա: Հիվանդանոցում ոստիկաններին չհաջողվեց նրա հետ խոսել. ի վիճակի չէր բացատրություն տալու: Վնասվածքի վերաբերյալ նրա հայտարարությունը հավատ չէր ներշնչում. ծակած-կտրած վերքը կարող էր դանակահարության հետևանք լինել: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ներգրավվեցին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համագործակցված աշխատանքի շնորհիվ Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Արշալույս գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժողին դանակով խփել էր Արմավիր գյուղի 36-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
    15:40
    19.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով հետախուզվողը հայտնաբերվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում շարունակվում է Երվանդ Քոչար փողոցում 23-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ երիտասարդը 2021թ. դեկտեմբերի 14-ին Երվանդ Քոչար փողոցից «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ միջին անութային փոսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 22-ամյա բնակիչ է: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիվանդանոց տեղափոխված անձը նշված վնասվածքները ստացել է 2021թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11։30-12։00-ն ընկած ժամանակահատվածում, 22-ամյա երիտասարդի հետ անձնական հարցերի շուրջ պարզաբանումների ժամանակ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածներ էր հասցրել տուժողի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին և դիմել փախուստի։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ 22-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2022թ. մայիսի 17-ին վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
    15:19
    19.05.22
    Ավելին