Լրահոս
2026-01-22
-
ՔաղաքականՀՀ պետբյուջե կփոխանցենք շուրջ 1.000.000.000 դրամ հարկ․ հուսով եմ՝ այս գումարները չեն ուղղվի պարգևավճարների․ Նարեկ Կարապետյան«Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից։Ավելին18:4122.01.26 -
Իրավական60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահումՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի հրազեն է պահում: Բացատրական աշխատանքի արդյունքում 60-ամյա տղամարդը իր տան տանիքից համայնքային ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Դսեղ գյուղի 60-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:3722.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խեղճ ժողովուրդ, խիզախ պաշտոնյաներ. ընտրողները չեն ներում «արդար» պարգևավճարներըՀայլուր 18։30 Խեղճ ժողովուրդ, խիզախ պաշտոնյաներ. ընտրողները չեն ներում «արդար» պարգևավճարներըԱվելին18:3022.01.26 -
ՔաղաքականՏուններս քանդեց. իրենց որդիների մարմիններն են պահանջում Փաշինյանից պատերազմում զոհերի հարազատներըԾայրահեղ միջոցների մասին են մտածում Արցախում տուն ու գերեզման թողած մարդիկ: Նրանք այսօր նամակ են հանձնել Փաշինյանին: Եթե իրենց հարազատների աճյունների արտաշիրիմում չարվի ու Հայաստան չտեղափոխվի, իրենք են պատրաստվում անցնել Հակարիի կամուրջը:Ավելին18:2022.01.26 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ՝ Երևան-Վանաձոր ճանապարհի Ապարան-Նիգավան հատվածում. խցանումը հասնում է 1 կմ-իՃանապարհը, որն անցնում է Ապարան քաղաքի միջով, պետք է մաքրվի ոչ թե Ապարանի քաղաքապետարանի կողմից, այլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ նշված ճանապարհը սպասարկող ճանշինի կողմից։Ավելին18:1522.01.26 -
ՔաղաքականԻնչի՞ համար էր շնորհակալ Խաչատուրյանը․ Արցախը բռնազավթելո՞ւ․ պատգամավորԴաշնակահար Վահագն Խաչատուրյանը, ով նաև նախագահի աշխատավարձ է ստանում, Դավոսում այնքան շնորհակալություն հայտնեց Ալիևին, այնքան գովեց ու հիացավ, որ ինձ մի պահ թվաց, թե մի քիչ էլ ու ամուր կգրկի ու բրեժնևյան ոճով կհամբուրի դրան․․․Ավելին18:0222.01.26 -
ՔաղաքականԱյո, Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից․ Նարեկ ԿարապետյանԱյս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին17:5322.01.26 -
ՔաղաքականՀայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով. ԱԳՆՀայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել։ «Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել է Բադալյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միանալու հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։Ավելին17:4922.01.26 -
ԻրավականՋրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտելՍևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 21-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենան: Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 149 կգ․ և 2,4 կգ ձկնկիթ: Հայտնաբերվածը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։Ավելին17:4522.01.26 -
ՀասարակականԻշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, ոչ թե բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր պարգևավճարների. «Մեր ձևով»-ի խոսնակ«Ի դեպ՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձը վճարում է Սամվել Կարապետյանը սեփական միջոցներից: Իշխանությունը ժողովրդին ծառայելու մասին է, ոչ թե բարձր աշխատավարձերի ու միլիոնավոր պարգևավճարների մասին»:Ավելին17:3022.01.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանին հետ են տարել բանտ. Ռուբեն ՄելիքյանԱվելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց. նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը:Ավելին17:1522.01.26 -
ԻրավականԳոնե 2 տուկ խոտ վերցնեին, հետները բերեին որպես իրեղեն ապացույց. Արա Ռոստոմյան«Գոնե 2 տուկ խոտ վերցնեին, հետները բերեին որպես իրեղեն ապացույց»։ Դատական նիստի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը։Ավելին17:0622.01.26 -
ԻրավականՔննչական կոմիտեի ղեկավարը պետք է պատասխան տա զրպարտության համար. Բագրատ սրբազանԴատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։Ավելին17:0022.01.26 -
ԻրավականՔանի բերանումս շունչ կա, պայքարելու եմ իմ երկրի ազատագրման համար. Բագրատ Սրբազանը՝ դատավորինԱրքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստն է։Ավելին16:5022.01.26 -
ՀասարակականԴողացող ձեռքերում հալչող փողը. որքա՞ն է հերիքում թոշակը տարեցներինԴողացող ձեռքերում հալչող փողը. որքա՞ն է հերիքում թոշակը տարեցներինԱվելին16:4022.01.26 -
ՀասարակականՍպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազիՔամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 22-ի ցերեկը, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։Ավելին16:3122.01.26 -
ՀասարակականԺամանակավորապես արգելվել է «Գոլլանդեց» մթերքի ներմուծումը ՀայաստանՀամաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ հունվարի 22-ից ժամանակավորապես արգելվում է «Վերշկովիյ ռայ» (Вершковий рай) ապրանքանիշի «Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և տեղափոխումը (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկայա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ)):Ավելին16:3022.01.26 -
ՔաղաքականՓաշինյանը Հանրայինը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ ԶուրաբյանՈրևէ քննադատության չի դիմանում Պետրոս Ղազարյանի մեր վարկանիշի հետ կապված փաստարկը: Համաձայն Գելլափ Ինթերնեշնալի նոյեմբերյան հարցման, Հայ Ազգային Կոնգրեսին առաջիկա ընտրություններում պատրաստ են ընտրել կողմնորոշված ընտրողների 2.2%, ինչը ընտրություններից 8 ամիս առաջ և չկողմնորոշված ընտրողների ավելի 46.1%-ի առկայության պայմաններում բավականին ամուր ստարտային վիճակ է ընտրություններում հաջողության հասնելը համար առնվազն շեմը հաղթահարելու առումով:Ավելին16:2422.01.26 -
ԻրավականԿալանավորվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետը․ «Սպուտնիկ Արմենիա»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:Ավելին16:1122.01.26 -
ՀասարակականԳլուխները պատին են տալիս` սպառնում են. Եկեղեցին միշտ հաղթել է սատանային. Հովնան ՍրբազանԱմենայն Հայոց կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։Ավելին16:0122.01.26