Լրահոս

2026-01-28
2026-01-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ-ը Եռաբլուր է այցելել
    Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ: Այս մասին Եռաբլուր այցելությունից հետո հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը, Զինված ուժերում իրավունքների երաշխավորման կառուցակարգերի կատարելագործումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար»,- նշել է նա:
    23:59
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիան
    Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան: Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին կոնվենցիան ստորագրելու և այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։ Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում՝ ԵԽ անդամ ու դիտորդ երկիր։
    23:37
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ՊԵԿ աշխատակիցը «Volvo»-ով բախվել է բեռնատարին
    Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Volvo» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Շեն Դեկոր» ընկերության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, վրացական համարանիշներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից կայանված «Mercedes» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։
    23:25
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասյացոտն թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը
    Ժողովի օրակարգում ընդգրկված էին թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։
    23:10
    27.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Պաշարված Լենինգրադի երեխաները. ողբերգական բլոկադայից 82 տարի անց
    Լենինգրադի շրջափակումը ճեղքելու օրը մի խումբ հայեր, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի այգում՝ «Պաշարվածն Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանին: Միջոցառումը կազմակերպել է «Եվրասիա» բարեգործական ընկերությունը:
    22:50
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է․ Լիլիթ Գալստյան
    Հունվարի 25-ին Լոս Անջելեսում, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՅԴ 135-ամյակին նվիրված տոնակատարություն։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Մենք կարող ենք և պարտավոր ենք թոթափել հուսահատությունն ու դատապարտվածությոնը: Բացահայտ ճշմարտություն է. ժողովուրդների կենսունակության գաղտնիքը սեփական ուժերին հավատալու և դրանց ետևից գնալու կամքի մեջ է: Սակայն մեր լավատեսությունը պիտի կառուցենք ոչ թե սոսկ կարգախոսների, այլ իրատեսական հանձնառությունների, համառության, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրա», – նշել է Գալստյանը՝ ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է:
    22:30
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
    Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։
    22:18
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան
    44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից Հայաստան մի շարք ապրանքներ են ներմուծելու Փաշինյանի թրի տակով անցած, նրա կրոնն ընդունած մականունավոր մի քանի օլիգարխ՝ նրանց համար ինչ Եռաբլուր, ինչ Արցախ՝ նրանց համար սրբությունը ադրբեջանական մանաթն է։ Նիկոլն ու ՔՊ-ն երազում են Ալիևին հյուր գնալ՝ Փաշինյանը հեծանիվ քշի Կասպից ծովի ափին, իսկ ՔՊ-ականները կայցելեն Հեյդար Ալիևի շիրիմին։ Սա է Իրական Հայաստանը, հայեր ջան՝ ցանկանո՞ւմ եք ապրել թուրքական կիսալուսինների տակ, թե՞ ունենաք հայրենիք։ Ընտրությունը ձերն է՝ Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին։ Նիկոլի օլիգարխները հարստանում են, ՀՀ հպարտ քաղաքացիներն՝ արտագաղթում»:
    22:10
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը առաջարկ է ներկայացրել Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ
    Ապօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։
    22:00
    27.01.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի սարսափները. նրան իշխանազրկելու օրինական ճանապարհը հայտնի է
    Այսօր «սեփական բանակով» Եռաբլուր գնացած Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ Համազգային թատրոնի շենքի բացմանը մասնակցել էր միայն այն բանից հետո, երբ իրավապահները երկու ժամ ստուգել էին շենք մտնող բոլոր մարդկանց: Անգամ սնունդն էին անցկացրել ռենտգեն սարքերի միջով: «Հրապարակ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ թիմակիցների հետ հանդիպումների գնալիս է անգամ իր ջուրն իր հետ տանում Փաշինյանը: Ինչի՞ց է վախենում վարչապետը:
    21:49
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում
    Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    21:37
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ կոչ ենք անում լինել զգոն
    Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն։
    21:20
    27.01.26
    Ավելին
  • Հասարակական
    Սուտ և զրպարտություն. տիրադավ հռչակվածների աղմկոտ տեղեկությունը հերքում են Մայր Աթոռից
    Եկեղեցու բարենորոգման կեղծ օրակարգով տիրադավ հռչակված եպիսկոպոսների՝ Վեհարանն արատավորող հայտարարություններին փաստերով է հակադարձում Մայր Աթոռը: Հերթական կեղծիքը, թե իբր նիստերի դահլիճում միայն այն կաթողիկոսների նկարներն են, որոնք գահակալել են Հայաստանի՝ ռուսական տիրապետության շրջանում՝ զրպարտություն է անվանում Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը:
    21:07
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը հոգեկան առողջության կենտրոնում է․ News.am
    Այն մասին, որ Սլավիկ Համնարձումյանը և Արցախում գտնվող ևս 10 քաղաքացիներ Հայաստան են տեղափոխվել, հարազատները սոցիալական ցանցերից են տեղեկացել։
    20:54
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ
    Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
    20:45
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. թմբուկ զարկելու թաքնված պատճառները
    Հայլուր 20:30 Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. թմբուկ զարկելու թաքնված պատճառները
    20:30
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում․ հրապարակը պատված է եղել մերկասառույցով
    Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    20:25
    27.01.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզում բшխվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ կա 4 վիրավոր
    Հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արբակ Բ․-ի վարած «Toyota» մակնիշի և 37-ամյա Արշակ Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, «Toyota»-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սահականուշ Ե․-ն, Արբակ Ղ․-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Իննա Բ․-ն, 8-ամյա Արկադի Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիսի» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել վարորդներից Արբակ Բ․-ն։
    20:15
    27.01.26
    Ավելին