Լրահոս
2022-11-14
-
ՔաղաքականՀայաստանը պաշտպանում է ռուսական կողմից ներկայացված առաջարկները. Փաշինյանը՝ ԽովաևինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:Ավելին18:5614.11.22 -
ՀասարակականԵրկու գողություն մի գիշերվա ընթացքում. ոստիկանների բացահայտումըՆոյեմբերի 11-ին` ժամը 09.45-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվեց ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն են արել:Ավելին18:4814.11.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է «Զենքի մասին» օրենքի փոփոխությունները. ովքեր կարող են զենք ստանալ ոստիկանությունիցԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ին հրավիրված հերթական նիստում քննարկվել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:Ավելին18:4014.11.22 -
ՄիջազգայինԻրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերի մասնակիցը. վճիռը կարող է բողոքարկվելԹեհրանի դատարանը հակակառավարական ցույցերին մասնակցած մի քաղաքացու մահապատժի նախնական վճիռ է կայացրել: Ցուցարարը մեղադրվում է կառավարական շենքը հրկիզելու, հանրային կարգը խախտելու, դավադրություն կազմակերպելու համար, հայտնում են իրանական լրատվամիջոցները:Ավելին18:3614.11.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը քննարկել են ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումներըՆոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։Ավելին18:3314.11.22 -
ՀայաստանՀայլուր 18։30 Վենդետայից վախենալով՝ սպանդի ենթադրյալ հեղինակների ընտանիքները լքել են ՊեմզաշենըՀայլուր 18։30 Վենդետայից վախենալով՝ սպանդի ենթադրյալ հեղինակների ընտանիքները լքել են ՊեմզաշենըԱվելին18:3014.11.22 -
ՀասարակականՄԻՊ-ը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հետ հանդիպմանը խոսել է ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների մասինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին: Պաշտպանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել հաստատության մանդատը, անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդներին, ներկայացրել խորհուրդների ձևավորման նպատակներն ու գործառույթները:Ավելին18:2214.11.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի ու Վրաստանի Պն ղեկավարները փաստաթուղթ են ստորագրելԱդրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Թբիլիսիում: Զաքիր Հասանովն ու Ջուանշեր Բուրչուլաձեն ստորագրել են փաստաթուղթ վրաց-ադրբեջանական ռազմական գործակցության 2023 թվականի պլանների մասին:Ավելին18:1814.11.22 -
ՀասարակականՄեկ շաբաթում ՃՈ ծառայողները մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 7-14-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 25 տրանսպորտային միջոց։Ավելին18:1414.11.22 -
ՀասարակականՊՆ ղեկավարը չի ուզում, որ քաղաքացիները բանակից հետո «խոպան» գնանՊարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը, եթե ցանկանում է պայմանագրային զինվորական դառնալ, կարող է դիմում գրել և անցնել 5 տարվա պայմանագրային ծառայության:Ավելին18:0614.11.22 -
ՀասարակականՆոյեմբերի 11-14-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 105 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 11-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։Ավելին17:5814.11.22 -
ՀասարակականԳերությունից վերադարձածներին պետք չէ ազատել զինծառայությունից. ՊՆ ղեկավարի կարծիքըՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է, որ գերությունից վերադարձած տղաներին պետք չէ ազատել զինծառայությունից: Սեպտեմբերյան եռօրյա պատերազմի ժամանակ, ըստ Քննչական կոմիտեի, գերեվարվել է 20 զինծառայող: Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերու։Ավելին17:5014.11.22 -
Հասարակական24 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:4014.11.22 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է ապօրինի իրերի ներնետման հերթական փորձըՆոյեմբերի 12-ին՝ ժամը 20։05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ ճանապարհին նկատել է սև ավտոմեքենա, որի միջից կատարել են ներնետում հիմնարկի արգելագոտու տարածք և արագ հեռացել։Ավելին17:3214.11.22 -
ՔաղաքականԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարցՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:Ավելին17:2414.11.22 -
ՀասարակականՆոյեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 270 474 էԱռողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ նոյեմբերի 13-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2.270.474 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1.153.469, ամբողջական պատվաստվածներինը` 1.028.962:Ավելին17:1614.11.22 -
ՄիջազգայինԹուրքական քիմիական զենք՝ խաղաղ բնակիչների դեմ. քրդերը մեղադրում են Էրդողանին ցեղասպանության համարՀակաէրդողանական ցույցեր են Սիրիայում: Քրդական համայնքը Թուրքիային մեղադրում է իրենց ցեղասպանելու, խաղաղ բնակիչների դեմ արգելված քիմիական զենք օգտագործելու համար: Էրդողանի կաբինետը պնդում է, թե միայն հակաահաբեկչական գործողություններ է անում, հարվածում բացառապես Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների թաքստոցներին:Ավելին17:0814.11.22 -
Հասարակական36 ժամով գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գրությունը, ս․թ․ հոկտեմբերի 30-ից 31-ը նախանշված ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքները հետաձգվել են և կիրականացվեն նոյեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև նոյեմբերի 17-ը ժամը 21։00-ն։Ավելին17:0014.11.22 -
ԱրցախՄարտակերտում բացվել է 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցըՆոյեմբերի 12-ին Արցախի Մարտակերտ քաղաքում բացվեց 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ֆրանսիայի Սարսել քաղաքի և Սարսելի հայկական մշակութային միության ջանքերով։Ավելին16:5214.11.22 -
ՀասարակականԿառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․ NEWS.am9 օր առաջ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական առանձնատան մոտ, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու առողջական վիճակը կայուն–ծանր է, նա դեռ շարունակելու է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։Ավելին16:4414.11.22