Լրահոս
2026-02-17
-
ՔաղաքականԱպօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երևան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»․ «Հետք»Գլխավոր դատախազությունը փետրվարի 2-ին հաղորդագրություն էր տարածել Երևան քաղաքին պատկանող տարածքների և դրանց վրա առկա գույքերի ապօրինի օգտագործման վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է չորս հասցե՝ Իսակովի 15/10, Շիրազի 1/1, Թամանցիների 97/2 և Շիրակի 1/18։ 2000-2003 թվականներին Երևանի քաղաքապետի որոշումներով այդ հողամասերը վարձակալության են տրվել «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ին, ընդհանուր՝ 12,796.5 քմ տարածք։ Ըստ Դատախազության՝ այդ տարածքների վրա ապօրինի շինարարություն է կատարվել, և 2010 թվականին հողերի վրայի ինքնակամ կառույցների սեփականության իրավունքը գրանցվել է Երևան քաղաքի անունով։ Վարձակալությամբ տրված տարածքների պայմանագրերը լուծվել են։Ավելին17:2717.02.26 -
ՄիջազգայինԺնևում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններըԱյն անցկացվում է փակ ձևաչափով։Ավելին17:1517.02.26 -
ՀասարակականՄիքայել Սրբազանը վերադարձավ Գյումրի. տնային կալանքը նա կկրի Շիրակի առաջնորդարանումՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկրորդ վիրահատությունից հետո դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ու 8 ամիս անց վերադարձել Գյումրի, որտեղ պետք է տնային կալանք կրի: Գյումրեցիներն իրենց թեմի առաջնորդին դիմավորել են «Սրբազան» վանկարկելով, գրկախառնություններով, համբույրներով, արցունքներով՝ շտապելով ստանալ բաղձալի օրհնությունը:Ավելին17:1017.02.26 -
ԻրավականՊարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող վարորդներինՕրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։ Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։Ավելին16:5817.02.26 -
ՔաղաքականՀայաստանի երիտասարդությունը դեմ է գործող իշխանությանը․ Էլինար Վարդանյան․ News.amՆրա խոսքով՝ հանրությունն ակնհայտորեն դժգոհ է և դա հատկապես նկատելի է երիտասարդության շրջանում։ «Գիտեի՞ք, որ երիտասարդների միջավայրում «սրտիկներ» ցույց տալը մովետոն է համարվում։ Եթե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին սրտիկ է ցույց տալիս, նա անմիջապես դառնում է ծաղրի առարկա։Ավելին16:5017.02.26 -
ՄիջազգայինԻրանական բանակցող թիմը հեռանում է Ժնևում Օմանի դեսպանատնիցԱյսօր տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։Ավելին16:4417.02.26 -
Արտաքին քաղաքականությունԳազային 5 միլիարդ դոլար կտա «Խաղաղության խորհուրդը». Վաշինգտոնի հավաքին կմասնակցի նաև ՓաշինյանըԹրամփի ստեղծած «Խաղաղության խորհուրդը» 5 միլիարդ դոլար է պատրաստվում հատկացնել Գազայի վերակառուցման գործին: Այն դեպքում, որ ավելի քան երկու տարի տևած արյունալի ու ավերիչ պատերազմից հետո ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Եվրամիության գնահատականով, Գազան վերականգնելու համար նվազագույնը 70 միլիարդ դոլար է պետք՝ 14 անգամ ավելի 5 միլիարդից:Ավելին16:3917.02.26 -
ՄիջազգայինԿադրեր՝ երեկ մեկնարկած «Հորմուզի նեղուցի խելացի կառավարում» զորավարժություններիցԼրատվականի հաղորդմամբ՝ զորավարժության շրջանակներում, անվտանգության և նավարկությունն ապահովելու համար Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով փակ են լինելու։Ավելին16:3117.02.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը կմեկնի ՀունաստանԱյցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։Ավելին16:2617.02.26 -
ՔաղաքականՔՊ-ական ոհմակը վայնասունով հարձակվում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի վրա. ՍաղաթելյանԱյս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին16:1917.02.26 -
ԻրավականՉի բացառվում, որ հիշողության հետ կապված խնդիր ունեմ. Հարություն Մկրտչյանը վեճ հրահրեց դատարանումԿաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը շարունակվում է։Ավելին16:1517.02.26 -
ԱշխարհՊակիստանում հարձակվել են անվտանգության ուժերի վրա․ կան զոհեր12 ահաբեկիչ վնասազերծվել է:Ավելին16:1017.02.26 -
Հասարակական«Եվրասիա» կինոփառատոնն սկսել է հայտերի ընդունումը«Եվրասիա» կինոփառատոնն սկսել է հայտերի ընդունումը 3-րդ միջազգային փառատոնի համար: Կազմակերպիչները համագործակցության են հրավիրում այն կինոգործիչներին, որոնք կարևորում են հոգևոր, ազգային արժեքներն ու պատմությունը:Ավելին16:0517.02.26 -
ԻրավականՀիմա, որ ես Ձեզ «Հարութիկով» դիմեմ, կնեղանա՞ք. Գևորգ Ներսիսյանի պաշտպանը՝ Հարություն ՄկրտչյանինԱմենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը շարունակվում է։Ավելին15:5617.02.26 -
ՄիջազգայինԷսմայիլ Բաղաեին որոշակի տվյալներ է փոխանցել այս պահին ընթացող ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններիցԱյս մասին հայտնում է IRNA գործակալությունը։Ավելին15:4617.02.26 -
ԻրավականՄիքայել Սրբազանը առաջնորդարանի տարածքից չի կարող դուրս գալ. փաստաբան Մարինե ՖարմանյանՎերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։Ավելին15:4017.02.26 -
ԻրավականԳառնիկ Ղազարյանը ասել է, որ հայհոյել են, և ես դա խոչնդոտ եմ ընկալել. Կաթողիկոսի եղբոր գործով վկա Հարություն ՄկրտչյանԱյս մասին դատարանում ասել է Կաթողիկոսի եղբոր գործով վկա Հարություն Մկրտչյանը։Ավելին15:3517.02.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սրբազանի հուզիչ վերադարձը. ծանր հոգով և ուրախությամբ են նրան դիմավորել ԳյումրիումՀայլուր 15։30 Սրբազանի հուզիչ վերադարձը. ծանր հոգով և ուրախությամբ են նրան դիմավորել ԳյումրիումԱվելին15:3017.02.26 -
ԻրավականՀուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմինՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 9-ին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Մարգահովիտ գյուղի գազալցակայանում վճարել է կեղծ թղթադրամով: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16-ի սահմաններում «Օպելի» վարորդը լիցքավորելով 1000 դրամի գազ՝ վճարել է 20 000 դրամանոցով և ստանալով մանրը՝ լիցքավորողին խնդրել է մանրել ևս մեկ 20 000 դրամանոց: Որոշ ժամանակ անց լիցքավորողը նկատել է, որ երկու թղթադրամն էլ կեղծ են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վանաձոր քաղաքի 47-ամյա բնակիչը: Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ 47-ամյա տղամարդը գտնվում է Հրազդան քաղաքում: Համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Գուգարքի բաժին և հայտնել, որ հուշանվեր-թղթադրամները ձեռք է բերել օնլայն գնումների հարթակի միջոցով, նաև ներկայացրել է 20 000 դրամ անվանական արժողությամբ 46 հուշանվեր-թղթադրամ։ 47-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:Ավելին15:2717.02.26 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին15:1617.02.26