Լրահոս
2026-04-04
-
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:5404.04.26 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Երևանի ջրամբարներից մեկում տեղի ունեցած ողբերգությունիցԱպրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։Ավելին10:4704.04.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․74 դրամ:Ավելին10:3604.04.26 -
ՀասարակականԻսակովի պողոտայում բախվել են 3 մեքենաներ․ կա տուժածԱպրիլի 3-ին, ժամը 21:21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Ford», «Nissan Xterra» և «Nissan Almera» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին10:2404.04.26 -
ՀասարակականՋրասուզակները հայտնաբերել են Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած 2-րդ երիտասարդի մարմինըԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին10:1704.04.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունների ճնշո՞ւմ, թե՞ քաղաքական վերադասավորում. «Սպայկան»՝ ընտրության առաջ․ «Հրապարակ»Ըստ լուրերի՝ այդ որոշումը նա կայացրել էր ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Դրանից առաջ «Սպայկան» խնդիրներ էր ունեցել ՌԴ իրավապահների հետ․ բեռնատարների մուտքը Ռուսաստան մոտ կես տարի արգելված կամ բարդացված էր: Աբրահամյանը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ, օգնել էր՝ լուծելու այդ խնդիրները։Ավելին10:0804.04.26 -
Մամուլի տեսությունԸնտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ»2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։Ավելին10:0304.04.26 -
Մամուլի տեսությունԻ՞նչ նվերներ է ստացել Ալեն Սիմոնյանը․ «Ժողովուրդ»ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից պարզեցինք, որ Սիմոնյանը մի շարք նվերներ է ստացել 2026 թ. փետրվարի 4-7-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նրան նվիրել է ժամացույց՝ Դաշնության խորհրդի տարբերանշանով և պահոցով, ո րի արժեքը գնահատվել է 149 հազար 658 դրամ: Նվերը հանձնվել է փետրվարի 5-ին Մոսկվայում:Ավելին09:5704.04.26 -
Մամուլի տեսությունԻշխանությունները վախենո՞ւմ են արցախցիների հետ հանդիպումներից. «Փաստ»Սակայն, ըստ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, այդ հանդիպումը որևէ կապ չուներ արցախցիների հետ: «Սա հայտարարում եմ պաշտոնապես: Արցախցիները շատ լավ ճանաչում են մարդկանց, ովքեր ներկա էին այդ հանդիպմանը։ Այնտեղ հիմնականում վերաբնակիչներ էին, այսինքն՝ ժամանակին Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել էին Քաշաթաղի շրջան», - «Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:Ավելին09:5304.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ»Վարդանյանը, որն այժմ ՔՊ կուսակցության գրասենյակում է աշխատում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել։ Օրինակ, ընտրություններից 2 օր առաջ նա գրել է, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։Ավելին09:4604.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՀանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Երևանում, ՔՊ-ն անհատական «զրույցներ» է ունենում ընդդիմադիրներին պոտենցիալ աջակցողների հետ:Ավելին09:4204.04.26 -
Մամուլի տեսությունՈվքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբերը. «Հրապարակ»Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում եւ ի պաշտոնե ամենաշատն են առնչվել տեղի բնակչությանը, լծակներ ունեն եւ գիտեն, թե ինչպես ուղղորդեն ժողովրդին, որ ՔՊ-ին ընտրեն։ Անգամ եթե համայնքապետը ՔՊ-ական չէ, այլ՝ անկուսակցական, նրան առաջարկում են ղեկավարել շտաբը եւ ապահովագրել իր հետագա պաշտոնավարումը։ Նույնիսկ նախկին հանրապետականները, այլ ուժերի ցուցակով ընտրվածները կարող են ապացուցել իրենց հավատարմությունը ՔՊ-ին: Օրինակ, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի» տիրոջն են առաջարկել, եւ նա կարծես համաձայնել է, չնայած նախորդ ընտրություններին ընդդիմադիր էր: 2021-ից սկսած, նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ստեղծել։Ավելին09:3804.04.26 -
Մամուլի տեսությունՌուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում․ «Հրապարակ»Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է` ընդդեմ Ռուսաստանի, եւ հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ, այլեւս, չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը․ նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն․ կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես` հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:Ավելին09:3404.04.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:Ավելին09:3004.04.26 -
Մամուլի տեսությունԻշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ»Ըստ մեզ հասած ահազանգերի, տեղերի քպականներն ու «տասովչիկները» հանդիպում են մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, բայց անկուսակցական են և, իշխանությունների պատկերացմամբ, նախընտրական շրջանում կարող են «աշխատել» «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի կամ «Հայաստան» դաշինքի օգտին, այսինքն՝ շտաբներ բացել, քարոզչություն իրականացնել տեղերում և այլն: Խոսքը հատկապես տարածքների այն երիտասարդների մասին է, որոնք բավական մեծ հարգանք, հեղինակություն ունեն:Ավելին09:2504.04.26 -
Մամուլի տեսությունԻսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»Այն, ինչ կատարվում է այս օրերին 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի հետ, ավելին է, քան պարզապես կանխամտածված դաժանությունը և խոշտանգումը: Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, որին հրմշտել ու դեմքին հարվածել են անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Փաշինյանին ուղեկցող նրա թիկնապահները: Տարածվում է, թե Դավիթ Մինասյանն էլ, իբր, փորձել է հարվածել Փաշինյանին: Հատկանշական է, որ փաշինյանական քարոզիչներն իրենց կուռքի հրահրած հրմշտուքի պայմաններում կատարվածը ներկայացնում են համարյա գրեթե որպես մահափորձ:Ավելին09:2004.04.26 -
ՀասարակականԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում երիտասարդներ են ջրահեղձ եղելԱյսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։Ավելին09:1504.04.26
2026-04-03
-
ՔաղաքականՊետությունը չի կարող կառուցվել վախի, ընտրովի օրենքի և քաղաքական հաշվեհարդարի վրա. Մհեր Մելքոնյան«Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը այսօր գտնվում է ոչ թե բարեփոխումների, այլ՝ լրջագույն արժեզրկման փուլում։ Այն, ինչ ներկայացվում է որպես իրավական պետության կայացման գործընթաց, իրականում վերածվել է իշխանության կենտրոնացման և քաղաքական վերահսկողության մեխանիզմի։Ավելին23:5403.04.26 -
ՔաղաքականԱյստեղ առաջանում է հնարավոր ինտրիգ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումների միջև. Հակոբ Բադալյան«Այսօր տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ըստ հաղորդագրությունների, քննարկել են բնականաբար Իրանի շուրջ վիճակը, արձանագրել են, որ համընկնում են դիրքորոշումները այն հարցում, որ պետք է պատերազմի շուտափույթ դադար եւ դիվանագիտական գործընթաց՝ փոխզիջումների հիման վրա:Ավելին23:4703.04.26 -
ՔաղաքականՈ՞ւմ շահերն է սպասարկում Հայաստանի վարչապետը․ Ռոբերտ ԱմստերդամՍամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը նշել է․Ավելին23:3303.04.26