Լրահոս
2026-04-04
-
ՔաղաքականՍերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահՀամագումարի ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու առաջիկա ընտրական գործընթացներին։Ավելին16:4604.04.26 -
ՀասարակականՋրահեղձ եղած երիտասարդ իրանցիների մարմինները երկու ժամ թողել են գետնին. նոր մանրամասներՋրահեղձ եղած երիտասարդ իրանցիների մարմինները երկու ժամ թողել են գետնին. նոր մանրամասներԱվելին16:3904.04.26 -
ՄիջազգայինԶախարովան տեղեկատվական պատերազմում ֆեյքերը համեմատել է միջուկային զենքի հետ«Յունկոր» մեդիաֆորումի ժամանակ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը, այլ երկրների հետ մեկտեղ, դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ: Հարձակումը ծավալվում է թվային միջավայրում՝ գաջեթներում, սոցիալական ցանցերում, չաթերում: «Կեղծ տեղեկատվությունը, ֆեյքերը դարձել են զանգվածային խոցման, եթե ոչ ոչնչացման ոչ պակաս զենք, քան սովորական միջուկայինը», - ասել է Զախարովան:Ավելին16:2804.04.26 -
ՔաղաքականՀՀ-ն մերը չէր, որովհետև Ղարաբաղի շարժումը լծակ էր Հայաստանի կայացումը թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին16:1604.04.26 -
ՄիջազգայինԶելենսկին չհայտարարված այցով ժամանել է ՍտամբուլՎլադիմիր Զելենսկին շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ. նա նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը: «Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը», - X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը: Թուրքական լրատվամիջոցները տարածել են Ստամբուլում Զելենսկու ինքնաթիռի վայրէջքի կադրերը: Ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել էին Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը:Ավելին16:0704.04.26 -
ՄիջազգայինԻրանցի ձկնորսները ծովից դուրս են բերել չինական Wing Loong 2 անօդաչու թռչող սարքի բեկորներըԻրանում կարծում են, որ տարածաշրջանում նման անօդաչու սարքեր ունեն միայն ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:Ավելին15:5504.04.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստային տարածքումԱպրիլի 4-ին, ժամը 10:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 3 քմ)։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։Ավելին15:4804.04.26 -
ՄիջազգայինՀորմուզի նեղուցը՝ որպես պատերազմի դոմինանտ ուղղությունԻրանի դեմ սկսված իսրայելաամերիկյան պատերազմի առաջին շաբաթում դադարեցվեց Հորմուզի նեղուցով ծովային երթևեկությունը: Իրանը հայտարարեց, որ չի փակել Հորմուզի նեղուցը, սակայն այն կարող է փակված լինել պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային պայմանների բացակայության պատճառով: Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի արտահանման ավելի քան 20%-ը։ Հորմուզի նեղուցով էներգակիր ռեսուրսների տարանցիկության սահմանափակման պատճառով նավթի մեկ բարելի գինն այս ընթացքում բարձրացել է հասնելով 120$-ի: Ըստ որոշ վերլուծաբանների՝ նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 200 դոլարի, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ: Հորմուզի նեղուցի նավային ակտիվության սահմանափակմամբ է պայմանավորված նաև պարարտանյութերի, ալյումինի, հելիումի, նավթաքիմիական նյութերի սպառման խնդիրը: Հավանաբար Միացյալ Նահանգներում չէին հաշվարկել Հորմուզի նեղուցի կարևորության փաստը, և Հորմուզի նեղուցը բացելու խնդիրը կարող է պատերազմի երկարաձգման առիթներից մեկը լինել: Ակնհայտորեն Իրանը դոմինանտ դիրք ունի Հորմուզի նեղուցի երթևեկության համատեքստում, և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին օգնել բացել Հորմուզի նեղուցը: Ինչպես հաղորդում է «Al Jazeera» լրատվական գործակալությունը, Lloyd’s List Intelligence-ի տվյալներով մարտի 1-ից ի վեր նեղուցով անցել է մոտ 150 նավ, այդ թվում՝ տանկերներ և կոնտեյներային նավեր: Դրանց մի մասը կապված է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի հետ: Reuters-ը գրում է, որ ֆրանսիական կոնտեյներային մեկ նավ, Օմանի հետ կապված երեք տանկեր և ճապոնական սեփականության գազատար նավ հատել են Հորմուզի նեղուցը։ 2025-ի հունիսյան 12-օրյա պատերազմի օրերին իրանական խորհրդարանը որոշում ընդունեց փակել Հորմուզի նեղուցը, սակայն մինչ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կստորագրեր այդ որոշումը, պատերազմն ավարտվեց: Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախորդ ամենալուրջ իրադարձությունը տեղի է ունեցել 1984-1988թթ. իրան-իրաքյան «տանկերային պատերազմի» շրջափուլում:Ավելին15:3704.04.26 -
ՔաղաքականԴա հիբրիդային հարձակման մաս էր. Ալեն Սիմոնյանը՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի դեպքի մասինԱյս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Ավելին15:2504.04.26 -
ՔաղաքականՔՊ-ն հաստատեց՝ Նիկոլ Փաշինյանն է իրենց վարչապետի թեկնածունՔՊ-ի արտահերթ 8-րդ համագումարի ժամանակ քվեարկվեց և ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։Ավելին15:1504.04.26 -
ՀասարակականՄԻՊ-ն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ․ ուսումնասիրել պահվող անձանց պայմաններըԱզատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:Ավելին15:0004.04.26 -
ՔաղաքականՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, հիմքում զինծառայողի ու մոր զրույցն է:Ավելին14:4904.04.26 -
Հասարակական«Էս որտեղի՞ց ձեր մեջ էս չարությունը»․ Նիկողոս ՀովհաննիսյանԱխր Զատիկա մոտենում, սուրբ Հարության տոն, քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։ Վստահ եմ՝ դուք էսօր «կսրբեք» խանութներից ձուն, ձուկն ու բրինձը, կտանեք տուն, կկերակրեք ձեր երեխաներին ու երբ տեսնեք, թե ձեր երեխան պատառը ոնցա տանում բերանը, անպայման ձեր աչքի ու մտքի առաջ թող գա Դավիթը ու հիշեք ձեր գրած քոմմենթները։ Երբ էսօր մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք պատարագամատույցով կանգնած Դավիթին, հետո հիվանդանոցի մուտքի մոտ ձեր տեսած Դավիթին ու ձեր երեխային, եղբորը կամ ամուսնուն, անպայման նայեք ձեր ներսը, հիշեք ձեր քոմմենթները, պատկերացրեք իրենց՝ Դավիթի փոխարեն։ Դուք էլ, եթե չպատկերացնեք, Աստված կբերի ձեր աչքի առաջ։ Տատը՝ թոռան գրկած, Քրիստոսի պատկերի տակ նկարված, գրումա՝ «լավ են արել, թող սատկի», ո՞վ ես դու՝ այ չմարդ, չկին, չդաստիարակված չուլ, բա որ թոռդ պատասխան տա, ու կտա՝ չկասկածես։ Ինչով դատեք, դրանով էլ կդատվեք։ Հիշե՛ք, բումերանգը, եթե դեռ չկա, ուրեմն ճանապարհինա՝ թե՛ լավի բանի, թե՛ վատ։Ավելին14:3804.04.26 -
ԱրցախՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրացրել են Արցախի և հայ գերիների հարցը. համագումարն ընդհատվել է ոստիկանության միջամտությամբՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց համագումարին հետևյալ պատվիրակությամբ՝ Սյունե Գևորգյան (Հայաստան), Տաթև Տեր-Մարտիրոսյան (Հայաստան) և Քրիսթ Բրուտյան (Ֆրանսիա)։ Համագումարի ընթացքում պատվիրակությունը բարձրաձայնեց մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Արցախի բնիկ հայ բնակչության վերադարձի իրավունքը, Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, ընդդիմադիր ուժերի նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ՀԵՄ անդամների և նրա մայր կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ։Ավելին14:2704.04.26 -
ՀասարակականԴավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում. փաստաբան. News.amԵկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում։Ավելին14:1604.04.26 -
ՔաղաքականԱրցախի դրոշից սարսափողները չպետք է վերարտադրվեն․ Գառնիկ ԴանիելյանԿարինե Սմբատյանի արարքը արժանապատվության դրսևորում է։ Այս տեսակի շնորհիվ է, որ ազգային կրթությունը անսասան է մնում մեր ինքնությանը պատերազմ հայտարարած իշխանությունների պարագայում․Ավելին14:0004.04.26 -
Միջազգային«Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում հարվածից հետո ռադիացիոն ֆոնի բարձրացում չի գրանցվել․ ՄԱԳԱՏԷՇաբաթ օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է:Ավելին13:4704.04.26 -
ՀասարակականՍամվել դպիր Գրիգորյանը հորդորում է ազատել հիվանդանոցում գտնվող 18-ամյա ԴավիթինՍամվել դպիր Գրիգորյանը հորդորում է ազատել հիվանդանոցում գտնվող 18-ամյա ԴավիթինԱվելին13:3904.04.26 -
ՀասարակականԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները․ «Իշխանություն» լրատվականՄեր հրապարակմանը արձագանքել էր համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ վստահեցնելով, թե ցուցանմուշները պարզապես տեղափոխվել են համալսարանի թանգարան՝ ավելի տեսանելի և լավ տեղ։ Մենք գնացինք մեր գրած նյութի հետքերով՝ հանրությանը ապացուցելու համար, որ ճիշտ ենք։Ավելին13:2804.04.26 -
Քաղաքական«Կայունություն» կուսակցությունը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը․ հայտարարություն«Հայրենասիրությունը, Արարատ, Արցախ բառերի օգտագործումը ներկայացվում են որպես պատերազմի հրահրման առիթներ: Իշխանությունները, շահարկելով ընձեռնված լծակներն ու հնարավորությունները /պետական հեռուստատեսություն, մամուլ, «ներկուսակցական» ու «աշխատանքային» հանդիպումներ/, առաջնորդվելով խմբակային շահերով, մոլորեցնում են հանրությանը, կերակրելով նրան ստի, վախի ու անորոշության ամենօրյա չափաբաժիններով: Սուտն, իրավամբ, դարձել է պետական քաղաքականություն: Անհրաժեշտության դեպքում սևը ներկայացվում է սպիտակ, սպիտակը՝ սև: Հայաստանի Հանրապետության գոյությունն ու խաղաղության առկայությունը հանրահռչակվել են որպես օրվա իշխանության «բացառիկ» ձեռքբերումներ: Ասես իրենցից առաջ Հայաստան ու Հայկական պետություն գոյություն չեն ունեցել:Իսկ խաղաղությունն էլ «նոր» երևույթ էր, որն իրենց շնորհիվ «սկսեց ծագել Արևելքից»:Ավելին13:1704.04.26