Լրահոս
2026-04-03
-
ՀասարակականԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավորԱյսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են «Nissan X-Trail», «Ford» և մեկ այլ «Nissan» մակնիշի ավտոմեքենաները․Ավելին23:1503.04.26 -
ՄիջազգայինԼարված դրություն՝ ռուս-ուկրաինական ամբողջ ռազմաճակատում. կործանիչներ է օդ հանել ՆԱՏՕ-ական ԼեհաստանըԶելենսկին ԱՄՆ բանագնացներին է հրավիրել Կիև վերսկսելու Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունները։ Լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը փորձում է վերականգնել դիվանագիտական գործընթացը՝ չնայած բարդ միջազգային իրավիճակին:Ավելին23:0003.04.26 -
ՄիջազգայինԻնքնաթիռի խnցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարվшծ կարող է հասցվել ԱՄՆ-ին. Վարդան ՈսկանյանԻրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերեն գրառում է արել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին22:4503.04.26 -
ՏնտեսականԽաղողի ներմուծմամբ ՀՀ-ն Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն էՎրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստան է ներկրվել 1 մլն 614 հազար դոլար արժողությամբ 1363 տոննա խաղող։ Հայտնում է Aliq.ge-ն։Ավելին22:3103.04.26 -
ՀասարակականԹբիլիսյան խճուղում բախվել են «Volkswagen»-ն ու «Toyota»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 20/8 հասցեի մոտ՝ «Դոմուս» խանութի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Արման Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և 68-ամյա Սերգեյ Դ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին22:1503.04.26 -
ՄիջազգայինԱվերիչ հարվածներով է սպառնում Թրամփն Իրանին. Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի ցամաքային հարձակմանըԱյսօր Իրանում ոչնչացված ամերիկյան F-35 կործանիչի օդաչուին, որ կատապուլտվել էր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնաբերել է ու գերեվարել: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները պարգեվավճար էին խոստացել ամերիկյան կործանիչի օդաչուին գտնողին: Ամերիկյան F-35-երն ու MQ-9 ԱԹՍ-ները օդաչուի որոնման գործողություն էին սկսել: Իրանին ավերիչ հարվածներով է սպառնում Միացյալ Նահանգների նախագահը՝ Իրանի ամենաբարձր կամուրջին հարվածելուց հետո: Թեհրանը հայտարարել է, որ քաղաքացիական օբյեկտներին հարվածելով՝ իրենց չեն կարող ստիպել հանձնվել:Ավելին22:0003.04.26 -
ԱրցախՍտեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում«2020-2023 թվականների պատերազմների, ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտումների հետևանքով Արցախի ողջ տարածքում բազմաթիվ հուշարձաններ են ոչնչացվել Ադրբեջանի կողմից, սակայն հատկապես կարևոր է արձանագրել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում։Ավելին21:4903.04.26 -
ՀասարակականԱրթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մահացելԱյսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։Ավելին21:3103.04.26 -
ՀասարակականՊայթյունավտանգ արոտավայրեր. ականի պայթյունից երկրորդ մարդն է վիրավորվում՝ մեկ շաբաթումՏավուշի Կոթի գյուղում հինգշաբթի ականի պայթյունից վիրավորված 41-ամյա տղամարդու բուժումը շարունակվում է ոտնաթաթի անդամահատումից հետո: Այժմ նա Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ է: Առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տավուշում մեր թղթակցին ասել են, որ դժբախտությունը պատահել է, երբ նա իր մոլորված կովին է փնտրելիս եղել:Ավելին21:1903.04.26 -
ԻրավականՀակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:Ավելին21:0303.04.26 -
ՔաղաքականՀայաստանն առանց ատոմակայան թողնելու վտանգավոր ծրագի՞ր. Մեծամորի ԱԷԿ-ը փակելու 2 պահանջ կաՀայաստանում հակառուսական տրամադրությունները լուրջ հարցականի տակ են դնում հայկական ատոմակայանի ճակատագիրը: Արձագանքելով Փաշինյանի՝ հացթուխային մակարդակի էներգետիկ տրամաբանությանը էներգետիկ փորձագետներն ահազանգում են, որ Հայաստանը կարող է առանց էլեկտրաէներգիայի մնալ, եթե Հայաստանը արագ որոշում չկայացնի: Այդ մասին զգուշացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հիշեցնելով, որ Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը հավերժ չեն կարող երկարաձգել: Իսկ նոր ատոմակայան կառուցելը կարող է տարիներ տևել:Ավելին20:5103.04.26 -
ՀասարակականՊարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան տանող ճանապարհի սկզբնամասում՝ Չարենցավանի վարչական տարածքում, երկու «Mercedes»-ների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։Ավելին20:4503.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանը խոցել է ԱՄՆ կործանիչը, գերեվարել օդաչուին. ավերիչ հարվածներով է սպառնում ԹրամփըՀայլուր 20։30 Իրանը խոցել է ԱՄՆ կործանիչը, գերեվարել օդաչուին. ավերիչ հարվածներով է սպառնում ԹրամփըԱվելին20:3003.04.26 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան խիստ է զգուշացնում. չի հանդուրժելու Երևանի «եվրոպական խաղերը»Փաշինյան-Պուտին հանդիպումից երկու օր անց Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի շուրթերով կարծես վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, թե այլևս չի հանդուրժելու իր հարևանների՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները: «Ժամանակն է հրաժարվել հանդուրժողական վերաբերմունքից»,- գրել է Մեդվեդևը, ըստ էության, ավելի բաց տեքստով արձանագրելով Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինի ձևակերպումը՝ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին պարզապես անհնար է: «Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանին թիրախ է դարձնում»,- «Հայլուր»-ի հետ զրույցում, արձագանքելով Մեդվեդևի հայտարարությանը, կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:Ավելին20:1603.04.26 -
ԻրավականՈրոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆՆԳ նախարարության ներքին կարգապահության ապահովման հիմքում յուրաքանչյուր դեպքով օբյեկտիվությունն ու պատշաճ արձագանքն է, միաժամանակ հանրության առջև թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։Ավելին20:0103.04.26 -
ՀասարակականԿալանավորված 18-ամյա Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է. նա 2 օրում 3 անգամ ուշագնաց է եղելԵկեղեցում Փաշինյանի քաղաքական գործունեությունից հետո կալանավորված Դավիթ Մինասյանին այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել: Նա շնչահեղձություն է ունեցել, վերջին երկու օրում կորցրել գիտակցությունը երրորդ անգամ: Գիշերը նրա ինքնազգացողության վատացումից հետո առավոտյան նրան Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել էին Աբովյանի անչափահասների գաղութ, որտեղից էլ նրան բերել են Երևան:Ավելին19:4803.04.26 -
ՔաղաքականՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքինԱյդ մասին հայտնել է կուսակցության վարչությունը՝ կոչ անելով համախոհներին ակտիվ մասնակցել ընտրություններին և հավատալ, որ Հայաստանը ունի ուժեղանալու հնարավորություն։Ավելին19:3903.04.26 -
ՄիջազգայինՎիսկին չի թուլացնի ՌԴ-ԱՄՆ լարվածությունը. Մոսկվայի համբերությունը սպառվում է Հայաստանի հարցովՀայաստանում ամերիկյան ազդեցության տարածման ֆոնին՝ հայ-ռուսական անհամաձայնությունները կարող են ավելի խորանալ: Այսօր Երևանում տեղի ռուս քաղաքագետ Դմիտրի Սուսլովը հայտարարել է, որ անգամ Ռուսաստան-ԱՄՆ քաղցր բաժակաճառերը չեն կարող փոխել ռուսական ազդեցության գոտիները գրավելու՝ Վաշինգտոնի ձգտումներն ու դրանց ռուսական կոշտ հակազդեցությունը:Ավելին19:3003.04.26 -
ԻրավականԱնասնագողության դեպք է բացահայտվել․ 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան։ 22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել էր Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին19:1903.04.26 -
ՄիջազգայինՊուտինը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունըՔննարկվել է Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունը։ Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Իրանի շուրջ լարվածությունը հանգեցնում է բացասական հետևանքների, մասնավորապես էներգետիկ ոլորտի համար։Ավելին19:0603.04.26