Լրահոս

2026-04-04
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրան տեղափոխել են հերթական հետազոտության․ «Sputnik Արմենիա»
    Փաստաբանները երեկ գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել են, որ Դավիթի խափանման միջոց կալանքը փոխվի։
    18:48
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան տեսքով
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
    18:45
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սկանդալ՝ ՔՊ համաժողովում. Փաշինյանը Հայաստանի անվտանգության նոր երաշխավոր է գտել
    Հայլուր 18։30 Սկանդալ՝ ՔՊ համաժողովում. Փաշինյանը Հայաստանի անվտանգության նոր երաշխավոր է գտել
    18:30
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մայր տաճարում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ
    Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
    18:19
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բոլորին անհանգստացնում են Իրանում ցամաքային գործողության մասին խոսակցությունները. Լիխաչով
    Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսօր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի և Իսրայելի գնդակոծության տակ, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է: «Համաշխարհային հանրությունը, իհարկե, տագնապով է արձագանքել տեղի ունեցածին. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը (Ռաֆայել Գրոսի) հանդես է եկել հայտարարությամբ, և մեր գործընկերների հետ մի շարք շփումները, հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակները վկայում են մտահոգության աճի մասին»,- ասել է Լիխաչովը: Բոլորին խիստ անհանգստացնում է հակամարտության էսկալացիայի միտումը, ընդգծել է «Ռոսատոմի» ղեկավարը: «Շատ տագնապալի են հնարավոր ցամաքային գործողության մասին խոսակցությունները, քանի որ միջուկային օբյեկտի շուրջ ռազմական գործողությունները միշտ հսկայական ռիսկեր են պարունակում»,- նշել է Լիխաչովը: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին:
    18:15
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի շուրջ հակամարտությունը մտել է աշխարհառազմավարական փակուղի․ Էրդողան
    «Նախագահ Էրդողանը նշել է, որ Իրանում միջամտությամբ սկսված գործընթացը մտել է աշխարհառազմավարական փակուղի, և միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը՝ այս պատերազմին վերջ դնելու համար», - ասված է հեռախոսազրույցի արդյունքներով Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ: Էրդողանը և Ռյուտեն քննարկել են տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին առնչվող խնդիրներ:
    18:00
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԺԱՄ-ը չի մասնակցի առաջիկա ընտրություններին, բայց կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին
    Այն թեզը, որ հրամցնում են իշխանությունները, թե Հայաստանը պետք է պարզապես հաշտվի ստեղծված իրավիճակի հետ, իջեցնի իր նշաձողը և սովորի ապրել մշտական նահանջի պայմաններում անընդունելի և մերժելի դիրքորոշում է:
    17:45
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է. Սերժ Սարգսյան
    Այս մասին լրագրողների հետ զրույցում հայատարերց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
    17:30
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն Ադրբեջանի պահանջները ներկայացնում է որպես նախընտրական ծրագիր․ Իշխան Սաղաթելյան
    «Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։
    17:24
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկսած օրենքով գողերից՝ ում բարևում եմ, ինձ հետ են կապում. Սերժ Սարգսյան
    Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
    17:15
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արագածոտնի մարզում են
    «Այստեղ ևս կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ջերմ ընդունելության է արժանացել։
    17:07
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում այցելեցի 18-ամյա Դավիթ Մինասյանին․ Ռուբեն Մելիքյան
    Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։  Ավելին՝ տեսանյութում։
    16:54
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀԿ նախագահ
    Համագումարի ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու առաջիկա ընտրական գործընթացներին։
    16:46
    04.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Ջրահեղձ եղած երիտասարդ իրանցիների մարմինները երկու ժամ թողել են գետնին. նոր մանրամասներ
    Ջրահեղձ եղած երիտասարդ իրանցիների մարմինները երկու ժամ թողել են գետնին. նոր մանրամասներ
    16:39
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զախարովան տեղեկատվական պատերազմում ֆեյքերը համեմատել է միջուկային զենքի հետ
    «Յունկոր» մեդիաֆորումի ժամանակ դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը, այլ երկրների հետ մեկտեղ, դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ: Հարձակումը ծավալվում է թվային միջավայրում՝ գաջեթներում, սոցիալական ցանցերում, չաթերում: «Կեղծ տեղեկատվությունը, ֆեյքերը դարձել են զանգվածային խոցման, եթե ոչ ոչնչացման ոչ պակաս զենք, քան սովորական միջուկայինը», - ասել է Զախարովան:
    16:28
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն մերը չէր, որովհետև Ղարաբաղի շարժումը լծակ էր Հայաստանի կայացումը թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    16:16
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ
    Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ. նա նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը: «Ստամբուլում կայանալիք հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հետ երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև զինադադարի հաստատմանն ու տևական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը», - X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը: Թուրքական լրատվամիջոցները տարածել են Ստամբուլում Զելենսկու ինքնաթիռի վայրէջքի կադրերը: Ուրբաթ օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր տեղի ունեցել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջև: Կողմերը քննարկել էին Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը:
    16:07
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանցի ձկնորսները ծովից դուրս են բերել չինական Wing Loong 2 անօդաչու թռչող սարքի բեկորները
    Իրանում կարծում են, որ տարածաշրջանում նման անօդաչու սարքեր ունեն միայն ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:
    15:55
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետի պահեստային տարածքում
    Ապրիլի 4-ին, ժամը 10:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սուպերմարկետի պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:38-ին։ Այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 3 քմ)։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
    15:48
    04.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հորմուզի նեղուցը՝ որպես պատերազմի դոմինանտ ուղղություն
    Իրանի դեմ սկսված իսրայելաամերիկյան պատերազմի առաջին շաբաթում դադարեցվեց Հորմուզի նեղուցով ծովային երթևեկությունը: Իրանը հայտարարեց, որ չի փակել Հորմուզի նեղուցը, սակայն այն կարող է փակված լինել պատերազմի հետևանքով առաջացած անվտանգային պայմանների բացակայության պատճառով: Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի արտահանման ավելի քան 20%-ը։ Հորմուզի նեղուցով էներգակիր ռեսուրսների տարանցիկության սահմանափակման պատճառով նավթի մեկ բարելի գինն այս ընթացքում բարձրացել է հասնելով 120$-ի: Ըստ որոշ վերլուծաբանների՝ նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 200 դոլարի, եթե Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ: Հորմուզի նեղուցի նավային ակտիվության սահմանափակմամբ է պայմանավորված նաև պարարտանյութերի, ալյումինի, հելիումի, նավթաքիմիական նյութերի սպառման խնդիրը: Հավանաբար Միացյալ Նահանգներում չէին հաշվարկել Հորմուզի նեղուցի կարևորության փաստը, և Հորմուզի նեղուցը բացելու խնդիրը կարող է պատերազմի երկարաձգման առիթներից մեկը լինել: Ակնհայտորեն Իրանը դոմինանտ դիրք ունի Հորմուզի նեղուցի երթևեկության համատեքստում, և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին օգնել բացել Հորմուզի նեղուցը: Ինչպես հաղորդում է «Al Jazeera» լրատվական գործակալությունը, Lloyd’s List Intelligence-ի տվյալներով մարտի 1-ից ի վեր նեղուցով անցել է մոտ 150 նավ, այդ թվում՝ տանկերներ և կոնտեյներային նավեր: Դրանց մի մասը կապված է եղել Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի հետ: Reuters-ը գրում է, որ ֆրանսիական կոնտեյներային մեկ նավ, Օմանի հետ կապված երեք տանկեր և ճապոնական սեփականության գազատար նավ հատել են Հորմուզի նեղուցը։ 2025-ի հունիսյան 12-օրյա պատերազմի օրերին իրանական խորհրդարանը որոշում ընդունեց փակել Հորմուզի նեղուցը, սակայն մինչ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կստորագրեր այդ որոշումը, պատերազմն ավարտվեց: Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախորդ ամենալուրջ իրադարձությունը տեղի է ունեցել 1984-1988թթ. իրան-իրաքյան «տանկերային պատերազմի» շրջափուլում:
    15:37
    04.04.26
    Ավելին