Լրահոս
2026-04-05
-
Հասարակական«Mercedes-Benz»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել ջրատարը․ կան վիրшվորներԱպրիլի 4-ին, ժամը 22:52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին11:0505.04.26 -
ՀասարակականԱմենայն Հայոց Հայրապետը պատարագ է մատուցում Մայր տաճարումՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Զատիկը։ Բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:Ավելին10:5205.04.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:4005.04.26 -
ՀայաստանՍուրբ Հարության Հայրապետական պատարագ՝ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը մատուցում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:Ավելին10:3005.04.26 -
ՀասարակականՄահացել է Զորի ԲալայանըԵղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։Ավելին10:1505.04.26 -
Հասարակական«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետոՄեծ ճանաչում ունեցող «Մի վախեցիր» ֆիլմը 20 տարի հետո նույնանուն նովելի հիմք է դարձել: Կինոնովելի սցենարի համահեղինակ Գնել Նալբանդյանի գրքի շնորհանդեսին նորից հավաքվել են ֆիլմի հեղինակներն ու գլխավոր հերոսին մարմնավորած Խորեն Լևոնյանը: Ֆիլմը դիտած մարդկանց խորհուրդ են տալիս գիրքը անպայման կարդալ, այնտեղ չէկրանավորված դրվագներ կան:Ավելին10:0005.04.26
2026-04-04
-
ՔաղաքականԱյսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին․ Հակոբ ԲադալյանԳործնականում, հենց այսօր, հենց այս պահին ակնհայտ է, որ դա այդպես չէ, որ առանց Արցախի Հայաստանը ոչ թե անկախ ու ինքնիշխան է, այլ դատարկ ու անպաշտպան է: Հարցն այն չէ, որ Արցախն էր Հայաստանի պաշտպանը: Արցախը Հայաստանի պետականությունը գործոն դարձնող հարցն էր, նվաճումը, փաստարկը, որի շնորհիվ էլ Հայաստանն առավել պաշտպանված էր, քան այսօր:Ավելին23:5604.04.26 -
ՔաղաքականՓաշինյանի կառավարման տարիները անվտանգային ռիսկերի և միջազգային մեկուսացման իրական սպառնալիքի շրջան են․ քաղաքագետՍա մտածողության մոդել է, որտեղ պետությունը դիտարկվում է որպես փորձադաշտ, իսկ արտաքին քաղաքականությունը՝ որպես ռիսկային խաղադրույքների շղթա։ Նախ ստեղծվում է լարվածություն կամ դրա ռիսկ, ապա նույն այդ իրավիճակում հնչեցվում են առավել կոշտ հայտարարություններ՝ ներկայացվելով որպես «պատասխան քայլ»։Ավելին23:3704.04.26 -
ՄիջազգայինԴամասկոսում ցուցարարները հարձակվել են ԱՄԷ-ի դեսպանատան վրա. Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում էՄեկ այլ հետաքրքիր զարգացում էլ տեղի է ունեցել Սիրիայում, որտեղ այսօր ցուցարարները հարձակում են գործել ԱՄԷ-ի՝ Դամասկոսում դեսպանատան վրա՝ մեղադրելով այս երկրի ղեկավարությանը Իսրայելին աջակցելու համար։Ավելին23:2004.04.26 -
ՄիջազգայինԹել Ավիվում ոստիկանությունը ցրել է հակապատերազմական հանրահավաքըՄի խումբ հակապատերազմական ակտիվիստներ Թել Ավիվի կենտրոնում հանրահավաք են անցկացրել՝ բողոքելով Իրանում իրականացվող ռազմական գործողության դեմ։ Իսրայելի ոստիկանությունը ցրել է ամբոխը՝ վկայակոչելով պատերազմական դրության պայմաններում գործող կանոնների խախտումը։ Ինչպես հայտնել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը, հանրահավաքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող համանուն թատրոնի մոտ՝ «Հա-Բիմա» հրապարակում։ Ոստիկանության աշխատակիցները հավաքվածների գործողություններում տեսել են Թիկունքի ծառայության ցուցումների խախտումներ։ Համաձայն գործող կանոնների՝ հրթիռակոծությունների վտանգի պատճառով երկրում արգելված են 50-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումները։ «The Times of Israel» պարբերականի հաղորդմամբ՝ մանիֆեստի մասնակիցները հղում են անում Իսրայելի Գերագույն դատարանի որոշմանը, որը նախկինում թույլատրել էր անցկացնել մինչև 600 հոգանոց բողոքի ակցիաներ։ Ոստիկանության գնահատմամբ՝ Թել Ավիվի հավաքը գերազանցել է այդ սահմանաչափը, ուստի ոստիկանները ցուցարարներից պահանջել են ցրվել։ Ոմանք չեն ենթարկվել պահանջներին, տեղի են ունեցել բախումներ։ Ընդհանուր առմամբ, հասարակական կարգը խախտելու համար բերման է ենթարկվել 10 մարդ, հայտնել են ոստիկանությունից։Ավելին23:0504.04.26 -
ՔաղաքականՈվքեր պետական դավաճանություն են արել Արցախի հարցում՝ ներում չունեն. Նարեկ ԿարապետյանՀայաստանի առջև ծառացած երկու գլխավոր մարտահրավերներն աղքատությունն ու անվտանգությունն են, որոնց լուծումն ուղղակիորեն կապված է հզոր տնտեսություն ունենալու հետ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։Ավելին22:4704.04.26 -
ՄիջազգայինԷրդողանը և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը ԳազայումԱվելի վաղ՝ շաբաթ օրը, եգիպտական Al Qahera News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ վերջին երկու օրերին Եգիպտոսում տեղի են ունեցել Գազայի հարցով բանակցություններ՝ միջնորդների և «Խաղաղության խորհրդի» բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի մասնակցությամբ։ ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան խմբավորումները վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի մասին համաձայնագրի իրագործմանն ուղղված քայլերին։Ավելին22:3504.04.26 -
ՔաղաքականԿաջակցենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը. «Ժառանգություն» կուսակցություն«Հիմք ընդունելով ազգային-ազատական արժեբանական դրույթները, հենվելով ծավալած գործունեության և հրապարակված քաղաքական հայտարարությունների վրա, արժևորելով «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային խոսքն ու միջազգային հարթակներում կատարած հետևողական աշխատանքը՝ արձանագրում ենք:Ավելին22:2304.04.26 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է ասում՝ օգտվելով Իրանի շուրջ անորոշությունիցԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է ասում՝ օգտվելով Իրանի շուրջ անորոշությունիցԱվելին22:1504.04.26 -
ՀայաստանԾնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լևոն ՔոչարյանՔրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:Ավելին22:0604.04.26 -
ՀայաստանՍտի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ ՍրբազանԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրում բանաստեղծություն է գրել՝ Ճրագալույցի նախօրեին.Ավելին21:5704.04.26 -
ՀասարակականԹող Հարության լույսը ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան«Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։Ավելին21:4904.04.26 -
Հայաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՍուրբ Հարության տոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Ճրագալույցի պատարագին:Ավելին21:4604.04.26 -
ՄիջազգայինԻրանը մերժել է 48-ժամյա հրադադարի ԱՄՆ առաջարկը. Վաշինգտոնը նոր ուժեր է տեղափոխում Մերձավոր ԱրևելքՌազմաճակատում շարունակվում է լարվածությունը՝ չնայած տեղեկություններ կան, որ Վաշինգտոնն առաջարկել է Թեհրանին 48-ժամյա հրադադար կնքել, ինչը Իրանը մերժել է: Հնարավոր է, որ այս գիշեր իրանական ՀՕՊ-ը հերթական ամերիկյան կործանիչն է խոցել, ենթադրաբար՝ F-16:Ավելին21:3504.04.26 -
ՀասարակականՍերժ Սարգսյանը դստեր և թոռների հետ մասնակցել է Ճրագալույցի պատարագիՍուրբ Հարության տոնի նախօրեին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դստեր և թոռների հետ այցելել է իր բնակության վայրի՝ Ձորաղբյուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մասնակցել Ճրագալույցի պատարագին: Լուսանկարները տրամադրել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։Ավելին21:2004.04.26